«Էսօր էլ դմփ-դմփ-հու անողները չկան»
«Հայաստանում շարունակում է գործել կլանային համակարգը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայանը։
Նրա խոսքով՝ իրենց կուսակցությունն առաջին օրվանից ասել է, որ հեղափոխությունը չարիք է և Փաշինյանը չի կարողանալու լուծել արմատացած այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ լուծվում էին, և փորձ էր արվում առաջ շարժվել Սերժ Սարգսյանի օրոք։
Եթե առաջ հասարակությունը դժգոհում էր, երբ խոսում էին կլանային համակարգի մասին, ապա հիմա նույն կլանային համակարգն է գործում. «Փաշինյանի ընտանիքը անմիջականորեն զբաղված է քաղաքականությամբ։ Նրա դստեր գրառումներին ես չեմ ուզում գնահատականներ տալ։ Վանեցյանը՝ որպե ԱԱԾ նախկին տնօրեն, կարող էր ընդհանրապես չպատասխանել նրան և նմանատիպ խոսակցությունների մեջ չներքաշվել»։
Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը, թե Վանեցյանի պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել՝ Բաբայանը նշեց. «Դա միանգամից կկանխվեր։ Կա Սահմանադրություն, որի համաձայն, որևէ անձի կողմից իշխանության յուրացումը համարվում է հանցագործություն։ Եթե չկա նման բան, ապա կա Վանեցյանի անունը պախարակելու հնարավորություն»։
Ինչ վերաբերում է Մարիամ Փաշինյան-Արթուր Վանեցյան առցանց «բանավեճին»՝ «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը նշեց, որ այնտեղ «ոչ թե բանավեճ, այլ՝ զրպարտանք կար»։
«Զրպարտանքը Փաշինյանի քաղաքական ողջ կենսագրության ընթացքում ուղեկցել է իրեն։ Նա փորձում է զրպարտության գնով կանխել Վանեցյանի էն տրամադրվածությունը, որը ուղղակիորեն վերջացելու է Փաշինյանի քաղաքական կարիերան»,- ասաց Նարեկ Սամսոնյանը։
Սամսոնյանի ներկայացմամբ՝ սկսվում է մի փուլ, որ ԱԱԾ նախկին պետը պետք է բոլորի աչքերը բացի. «Մենք պետք է իմանանք այն ապօրինությունների շարքը, որը Փաշինյանը թույլ է տվել։ Այդ փուլը մեկնարկել է, մենք ունենք արդեն դեղին քարտ»։
Սամսոնյանը նշում է, որ հանրության այն հատվածը, որ ակտիվ պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին, այլևս չկա այն ողջ սպասելիքների իրականացման պոտենցիալը, որ կար 2018 թվականին։
«Էսօր էլ դմփ-դմփ-հու անողները չկան»,-նկատեց Սամսոնյանը։
Նարեկ Սամսոնյանը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանը գիտի, թե ինչ փաստերի մասին է խոսում Արթուր Վանեցյանը:
«Ինքն էլ լավ գիտի, որ եթե Արթուր Վանեցյանը սկսեց զբաղվել քաղաքականությամբ՝ իր համար դառնալու է թիվ մեկ վտանգը: Ես բացառում եմ Վանեցյանին ձերբակալելը, քանի որ Վանեցյանին ձերբակալելու հաջորդ օրը կլինի Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության կորստից հինգ պակաս»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան