«Բռնել՝ բաց թողնելու» երևույթը՝ ըստ ոստիկանության պետի տեղակալի
«Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» խորագրով քննարկման ավարտից հետո լրագրողներին տված ճեպազրույցում ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը պատասխանեց իրենց կողմից վերջին շրջանում հաճախակի դարձած բռնել՝ բաց թողնելու երևույթին։
Տիգրան Եսայանը նշեց, որ իրենք օրենքով սահմանված կարգով պարտավոր են և արձագանքում են ահազանգերին, բայց դրանցում կարող են լինել հանցագործությունների հատկանիշներ, հնարավոր է նաև, որ չլինեն, ինչով էլ բացատրվում են այդ դեպքերը։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե հայտնի օրենքն ընդունելուց հետո ոստիկանությունը ինչպես է որոշում՝ ովքեր են քրեական ենթամշակույթի ներկայացուցիչ, ովքեր՝ ոչ։ Ոստիկանության պետի տեղակալը հավաստիացրեց, որ ոստիկանության համակարգում այդ նպատակով ձևավորված է համապատասխան մասնագիտացված ստորաբաժանում, որը լավ է աշխատում։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունում ինչ է լինելու ու չի լինելու
- «Կրկնում եմ երրորդ անգամ՝ գործ տվող եմ շատ վաղուց»
- Պետությունը իրավական և քաղաքական գնահատական չի տվել ոստիկանության գործողություններին. իրավապաշտպան
- Քաղաքացին ոստիկանին դիմելու փոխարեն դիմում է քրեական հեղինակությանը
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց