Ոստիկանությունում ինչ է լինելու ու չի լինելու
«Եկեք մի քիչ առաջ չընկնենք, բայց պրոցեսը շատ սահուն է լինելու։ Ամեն ինչ արվելու է, որ այն կադրերը, որոնք այսօր աշխատում են այդ ծառայություններում մնան և աշխատեն ստեղծվող պարեկային ծառայություններում»,- հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ՊՊԾ և ճանապարհային ծառայությունների միավորումը նոր ձևավորվող պարեկային ծառայությունում արդյոք բերելու են կադրային ջարդերի։
Նա ավելացրեց. « Ձեր ասած «ջարդ» հասկացողությունը չի լինելու, միանշանակ կարող եմ ասել։ Բոլոր նրանք, ովքեր իրենց մասնագիտական հմտություններով կհամապատասխանեն նոր ներկայացվող պահանջներին՝ կմնան ու կաշխատեն անկախ նրանց ով լինելուց»։
Տիգրան Եսայանը նաև հավելեց, որ դուրս մնացած ոստիկանները կտեղավորվեն ոստիկանության այլ ծառայություններում և կշարունակեն իրենց ծառայությունը։
Պատասխանելով ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման դեպքերի վերաբերյալ հարցին՝ ոստիկանության պետի տեղակալը հայտնեց, որ արձանագրված դեպքերում սուբյեկտիվ գործոնը շատ ավելի է, քան՝ օբյեկտիվը։
«Օրենքները լիարժեք կարգավորում են ուժի կիրառման գործընթացները, իսկ եթե եղել են անհամաչափ կիրառման դեպքեր՝ դրանցում գերակայել է սուբյեկտիվ գործոնը»,- նշեց Տիգրան Եսայանը։
Հարակից հրապարակումներ`
- «Կրկնում եմ երրորդ անգամ՝ գործ տվող եմ շատ վաղուց»
- Պետությունը իրավական և քաղաքական գնահատական չի տվել ոստիկանության գործողություններին. իրավապաշտպան
- Քաղաքացին ոստիկանին դիմելու փոխարեն դիմում է քրեական հեղինակությանը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան