Թուրքիայի պաշտպանության նախարար. «Ռուսաստանը մեր զորքի տեղն իմանալով է հարված հասցրել»
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ։ Նա նշել է, որ Ռուսաստանը թուրքական զինուժի տեղակայման վայրերի մասին ստույգ տեղեկություն ունենալով հանդերձ է օդային հարձակում է իրականացրել։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Հուլուսի Աքարն ասել է, որ իրենք տեղյակ էին պահել ռուս պաշտոնյաներին թուրքական զորքի տեղակայման վերաբերյալ և չնայած դրան Ռուսաստանը հարձակում է իրականացրել՝ հարվածելով նույնիսկ տարածքում առկա շտապ օգնության մեքենաներին։
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարության՝ ռուսական կողմը ոչ միայն նախապես տեղյակ է եղել թուրքական զինուժի մասին, այլ նաև առաջին հարձակումից հետո զգուշացվել է նրանց, բայց ռուսները զգուշացումից հետո էլ շարունակել են հարվածներ հասցնել։
Նա ընդգծել է նաև, որ թուրքական զորքի կազմում չեն եղել այլ զինված խմբեր։
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հարձակումից հետո թուրքական զորքը հարված են հասցրել Սիրիայի կառավարական ուժերին և վնասազերծել է 309 սիրական բանակի զինվոր, ոչնչացրել մեկական SA-17 և 1 SA-22 հակաօդային պաշտպանության համակարգեր, 5 ուղղաթիռ, 23 տանկ, 23 հրանոթ և հրետանային ինքնագնաց կայանք:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան այլևս չի կանգնեցնի սիրիացի միգրանտների հոսքը դեպի Եվրոպա․ թուրք պաշտոնյա
- ԵՄ-ն ընդլայնում է Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները՝ Կիպրոսում հորատումների համար
- Ռուսաստանը և Իրանը կկորցնեն իրենց հեղինակությունը, եթե Իդլիբում բռնությունը չնվազի. Ֆահրեթթին Ալթուն
- Թուրքիայի իշխանություններն արգելափակել են մի քանի սոցկայքեր
- ՌԴ ՊՆ․ Թուրք զինվորները «ահաբեկչական խմբավորումների» հետ էին, երբ նրանց հարվածել է սիրիական զինուժը
- Էրդողանը հայտնել է Իդլիբում մահացած 3 թուրք զինծառայողների մասին
- Իդլիբում կրկին թուրք զինվորականներ են սպանվել. Թուրքիան նոր ստորաբաժանումներ է ուղարկում Սիրիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին