Սոցապ նախարարը նոր տեղակալ ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տաթևիկ Ստեփանյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Տաթևիկ Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի այսօր ստորագրած որոշման մեջ։
Ն.Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Գեմաֆին Գասպարյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Հիշեցնենք՝ Գեմաֆին Գասպարյանը հայտնել էր, որ սեփական դիմումի համաձայն թողնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան