Իրավունք 12:48 18/05/2020 Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ. Այս գործի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխաններն արդեն տրվել են

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տարածել է հայտարարություն՝ արձագանքելով շաբաթ օրը մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մի քանի հայտարարություններին։

Փաստաբանները նշում են.

«Սույն թվականի մայիսի 16-ի մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, ով դեռ 2018 թվականին հայտարարում էր «մարտի 1-ի գործի» ամբողջությամբ բացահայտված լինելու մասին, կրկին անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին, հերթական անգամ նշել է պարկուճների ենթադրյալ փոփոխված լինելու մասին և վերջում էլ արձանագրել է, որ «հնարավորություն տրվի՝ դատաքննություն տեղի ունենա, կարծում եմ շատ հարցերի պատասխանները հանրությունը կիմանա»:

1. Պարկուճները ոչ մի առնչություն չունեն մահվան հանգամանքները բացահայտելու հետ
Նախ ստիպված ենք հիշեցնել, որ այդ պարկուճների հարցով ՀՔԾ-ի և Դատախազության գործադրած հավանական ու անհավանական ջանքերի պայմաններում, նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը նշված մեղադրանքը չի հաղթահարել: Նորություն չենք ասի, որ պարկուճների առկայության, նույնականացման կամ դրա հետ կապված այլ հանգամանքները՝ 10 անձանց մահվան պատճառ¬ները բացահայտելու վրա որևէ ազդեցություն չունի: Մահվան հանգամանքների պարզման համար ազդեցություն կարող է ունենալ փամփուշտների և դրանք արձակած զենքերի նույնականացումը, այն էլ միայն հրազենային վնասվածքից մահացած զոհերի դեպքում: Ավելին՝ առնվազն հենց ՀՔԾ պաշտոնական հաղորդագրություններից պարզ է դառնում, որ առնվազն յոթ անձանց դեպքերի հետ պարկուճները ոչ մի առնչություն չունեն: Տեղին կլիներ հիշատակել Գեղամ Պետրոսյանին հենց 10 անձանցից մեկի սպանության մեջ մեղադրանք առաջադրելու, կալանավորելու, այնուհետև նույնիսկ կալանքը երկարաձգելու միջնորդությունից հրաժարվելու հանգամանքը, քանի որ հերքվեց վերջինիս առնչությունը այդ մեղադրանքին: Սակայն հիշեցնում ենք, որ հենց Նիկոլ Փաշինյանի և իր աջակիցների կողմից Գ. Պետրոսյանի կալանավորմամբ ազդարարվել էր «սպանությունների բացահայտումը»: Իսկա¬պես արդեն անհերքելի է, որ արվում է ամեն ինչ 10 անձանց մահվան պատճառները բացահայ¬տելուց խուսափելու և կոծկելու համար:


2. Դատական քննությունը արդեն մեկ տարուց ավել է ինչ սկսվել է, այն ծայրահեղ քաղաքականացված է, և իշխանության ճյուղերը պարբերաբար միջամտում են դատարանի գործունեությանը
Ինչ վերաբերում է դատաքննությանը, տեղեկացնենք, որ 2019 թվականի մայիսից սկսել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքի գործով դատական քննությունը, իրա¬վունքի հետ աղերս չունեցող քաղաքականացված մի գործընթաց, որի շրջանակներում երեք ամիս դատական նիստեր տեղի չէին ունենում Դատավոր Գրիգորյանից գործը խլելու օպերացիայի հետևանքով, այնուհետև միայն վերջերս երկու ամիս կորոնավիրուսային վարակի պայմաններում դատավորի պլաստիկ վիրաբուժության և հետո էլ տարեկան արձակուրդում գտնվելու հետևանքով:
Այնպես որ դատաքննությունը սկսված է, ավելին, սույն գործով դատաքննության ընթացքում պարզ դարձավ, որ 7-ի գործով և հենց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը չի կարող կիրառվել հետադարձ ուժի հետևանքով, բայց ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում դատավորը այն աստիճան է վախենում, որ չի կարողանում նույնիսկ որոշում ընդունել, հետաձգելով այդ հարցի քննությունը: Իսկ վախենալու պատճառներից մեկը հենց այն է, որ Նիկոլ Փաշինյանը որպես գործադիր իշխանության ղեկավար՝ խոսում է փաստացի դատարանի վարույթում գտնվող գործի մասին, ընդգծելով դրա քաղաքական բնույթը: Գործընթացին ուղղակի կամ անուղղակի կերպով արդեն իսկ ի հավելումն Նիկոլ Փաշինյանի միջամտել են ՀՀ ԱԺ խոսնակը (գնահատական տալով գործով Սահմանադրական դատարանի որոշմանը), Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ՝ տալով գործի վերաբերյալ գնահատականներ, նույնիսկ մասնակ-ցելով դատարանների շրջափակման օպերացիային:

3. Մարտի 1-ի փաստական հանգամանքները արդեն հաստատվել են դատական ակտերով
Ինչ վերաբերվում է մարտի մեկի կազմակերպիչներին իմանալու մասին Նիկոլ Փաշինյանի պնդմանը, ապա այն չի կարող իրական չլինել, քանի որ նշված հանգամանքներն իրեն հայտնի են դեռ 2008 թվականից: Նիկոլ Փաշինյանը, լինելով զանգվածային անկարգությունների կազմակերպիչներից և ողբերգության հիմնական մեղավորներից մեկը, իրոք որ լավ գիտի տեղի ունեցածի դետալ¬ները: Նշված պնդումը՝ ի տարբերություն հարցազրույցի ժամանակ հնչեցված պնդման (ընդ որում՝ վերջին երկու տարվա ընթացքում իրարամերժ և նույն տեսակի պնդումների ականատես ենք լինում) Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը հաստատվել է արդեն իսկ ուժի մեջ մտած դատական ակտով (դատարանի ԵԿԴ/0227/01/09 գործով դատավճռով – որին բոլորը կարող են ծանոթանալ այս հղմամբ): Հիմա, ստանձնելով երկրի վարչապետի պաշտոնը, Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է վերաշարադրել պատմությունը և մաքրվել մարտի մեկի խարանից, ինչը երբեք չի ստացվելու: Նշված բեռը թեթևացնելու միակ եղա¬նակը իր իսկ մատնանշված ապաշխարհելու, մեղքը ընդունելու, ներողություն խնդրելու միջոցն է, ինչը պետք է ուղղորդվի քաղաքական և այլ ապօրինի հետապնդումները դադարեցնելով և երկրում տեղի ունեցող գործընթացները իրավական և ժողովրդավարական (ներառյալ իրավունքի գերակայության) դաշտ վերադարձնելով:

Այսպիսով, կարծում ենք ավելի անկեղծ կլիներ, խոսելով այս գործից, ընդգծել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակնհայտ ապօրինի կալանքի և Հայ ժողովրդի հերոսական պատմությունը ձեռք առնող (ամենացայտուն դրվագներից մեկը հենց մարտի 16-ին ներկայացված կալանքի վերացման կամ փոփոխման միջնորդության քննությունը հենց մայիսի 8-ին նշանակելն է, որի ժամանակ էլ դատախազի աթոռին նստած անձը հայտարարում է որ անձանց Շուշիի ազատագրման համար չեն դատում) գործընթացը:

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքով (Ռոբերտ Քոչարյանի) գործի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները արդեն տրվել են և հանրության համար առավել քան պարզ են, գործի նյութերն էլ դեռ նախաքննության ընթացքում հրապարակվել են տարբեր ԶԼՄ-ներով: Եթե մեղադրանքի կողմը կամ այլոք կարծում են, որ այլ էական նյութեր կան, նրանք ազատ են նշված նյութերը նույնպես հրապարակել հենց այսօր:

Հենց այս գործն է, որ զավեշտ է, ծաղր է՝ իրավունքի նկատմամբ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:08
Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
«Զեկույցում նշված չէր քաղբանտարկյալների, կալանքի ապօրինի միջնորդությունների, կարված քաղաքական գործերի մասին, այդ թվում՝ ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի...
Աղբյուր` Panorama.am
12:57
Վահե Հովհաննիսյան. Ֆանտաստիկ բան է կատարվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ֆանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին
«Ես գրություն չեմ ստացել։ Ում որ ուղարկել են, իրեն հարցրեք, իմ գործընկերոջը հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մելքոնյան. Փաշինյանը մասնակցում է Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցում Պուտինի երդմնակալությանը
«Հայաստանի ներկա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին»,-Թելեգրամի իր ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու,...
Աղբյուր` Panorama.am
12:24
Բագրատ Սրբազան. Սա կուռքերի շարժում չէ
«Այս շարժումը, երթը բացարձակ անձի, անձերի  մասին չէ»,-այսօրվա քայլերթի մեկնարկին հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:16
Նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած քայլերթի մասին
«Ես չգիտեմ՝ ինչ պահանջի մասին է խոսքը, առաջարկը ո՞րն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ «Ոչ»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով խաղում է, մյուսը թղթով ինքնաթիռ է պատրաստում
Ազգային ժողովի նիստում շատերը ժամանակ են սպանում։ Օրինակ այսօր Armlur-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպե է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով...
Աղբյուր` Panorama.am
11:30
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
 «Քաղաքական իշխանության հենարանը ուժայիններն են, որոնք վերածվել են խաղաղ հավաքները բռնությամբ ճնշելու, երկրում վախի մթնոլորտ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
«Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, մասնավորապես Պետրոս Պետոյանին, ով նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ականի պայթյունից վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ
Կիրանցի հատվածում ականի պայթյունից  վիրավորված զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ։ Բժշկական կենտրոնից Panorama.am-ի հարցերին ի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 10-ին
Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
11:01
Թաթոյան. ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի
«Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ամեն մի բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել. Տիգրան Ավինյան
«Արդեն մեղավորեր փնտրելն էլ կարևոր չէ, քանի որ մենք ունենք մի իրավիկճակ, որ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին
«Ես կարծում եմ՝ եզդիների նկատմամբ Հայաստանում  խտրական իրավիճակներ կան մի շարք հարցերում»,- Ազգային ժողովում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Սպուտնիկ Արմենիա–ին հայտնել է Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
«Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:
Աղբյուր` Panorama.am
09:52
Տիգրան Աբրահամյան. Սրանց պայքարը անձնական բարեկեցության համար է, ու դրա համար են խառնվել իրար
«Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով»,-գրում է ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 12:00-ից
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի Սևանի թերակզու հատվածից, ժամը 12:00-ից։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սուրենյանց. Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ իշխանամերձ քարոզիչները անփաստարկ...
Աղբյուր` Panorama.am
09:21
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 6-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
Կիրանց չափագրողեր են եկել
Գյուղից հաղորդում է Newday-ի լրագրող Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մայիսի 6-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
13:10 06/05/2024

Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}