Վարչական շրջանի աշխատակիցը Հաղթանակի զբոսայգում խորոված ու խաշլամա է արել
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արա Աղայանը ավագանու նիստում հայտարարեց, որ իրենց հիմնարկն ունի մոտ 760 աշխատակից, վերջին մեկ ամսում 120 նոր աշխատակից է ընդունվել աշխատանքի։
«18 անձ այս ընթացքում աշխատանքից ազատվել է իրենց դիմումի համաձայն, ղեկավարության կողմից որևէ ներազդեցություն չի եղել»,- ասաց նա։
Ա.Աղայանի խոսքով, վերջին մեկ ամսվա ընթացքում մոտ 50 հոգի եղել են փորձաշրջանում, նրանցից 3 հոգու առաջարկ է արվել, որ խզում են իրենց հետ աշխատանքային հարաբերությունները, ըստ ՀՈԱԿ ղեկավարության՝ չեն համապատասխանում առաջադրվող պահանջներին։
«Երկու հոգի էլ դրա հետ կապված երեկ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել ու մասնակցել էին երեկվա միջոցառմանը»,- ասաց նա։
Ա. Աղայանի խոսքով, ակնհայտ է, որ 700 հոգանոց կոլեկտիվից 3 հոգու հեռանալը չի կարող համարվել կադրային ջարդ ու էական նշանակություն ունենալ ՀՈԱԿ աշխատանքի վրա։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն ակցիան էին իրականացրել, քանի որ աշխատակիցները ազատման ծանուցագրեր են ստացել։ Աշխատակիցների ներկայացմամբ, երեք հոգի արդեն ծանուցագիր են ստացել։
Նիստում «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասաց, որ այսօր առավոտյան տեղեկություն է ստացել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կանաչապատման բաժնի պետը երեկ հրահանգավորվել է դիմում գրել ու հեռանալ, հրաժարավել է, քանի որ հիմք չի տեսել դրա տակ, այսօր վարչական շրջանի ղեկավարն ու Կանաչապատան հիմնարկի տնօրենը նրան իրերով ու գույքով դուրս են հանել վարչական շրջանի շենքից։
Քանաքեռ Զեյթունի վարչական շրջանի ղեկավարն ասաց, որ վարչական շրջանի կանաչապաման տնօրենն իր մտերիմն էր, ինքն էր նշանակել նրան. «Մենք իրեն չենք հեռացրել, զեկուցագիր եմ գրել, մեջը նշել նրա կատարած արարքները»։
«Շաբաթ օրը աշխատակիցների հետ միասին Հաղթանակ զբոսայգում շրջայցի ժամանակ լսեցինք բարձր անճաշակ երաժշտություն։ Հետքերով գնացինք, տեսնենք ծուխ է դուրս գալիս, խորոված, խաշլամա են անում։ Մոտենում ենք ու տեսնում կանաչապատման բաժնի տնօրենին։ Նա մեքենան մտցրել է անտառի տարածք, որն արգելված տեղ է։ Հաջորդ օրը հրդեհ բռնկվեց Հաղթանակի զբոսայգում»,- պատմեց Քանաքեռ Զեյթունի վարչական շրջանի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Կանաչապատման ՀՈԱԿ. Կեղծ փաստերով հանրությանը մոլորեցնելու փորձերը անթույլատրելի են
- Աշխատակից. Հայկ Մարությանի կինն ամեն օր գալիս էր Կանաչապատման ՀՈԱԿ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին