Իրավունք 14:44 12/06/2020 Հայաստան

Իրավաբան-բնապահպանը հակադարձում է «Լիդիանի»՝ Ամուլսարում աշխատանքները վերսկսելու հայտարարությանը

Իրավաբան-ակտիվիստ Նազելի Վարդանյանը շարունակում է պնդել, որ «Լիդիան Արմենիան» հնարավորություն չունի Ամուլսարում վերսկսկել աշխատանքները՝ չնայած ընկերության հայտարարությանը։

«Լիդիան Արմենիա»-ն հայտարարության մեջ նաև նշել էր, որ Ընկերության գործունեության և Ամուլսարի ծրագրի ապագայի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես խոսքը Նազելի Վարդանյանի՝ Ազգային ժողովի Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում արած այն հայտարարությունն էր, որ «...հավանաբար շուտով զրոյացվի Ամուլսարի հանքն իրենց (ընկերության) հաշվեկշռում»:

«Այս կապակցությամբ հայտնում ենք, որ Ամուլսարի ծրագիրը շարունակում է մնալ «Լիդիան Արմենիայի» 100% սեփականությունը, ընկերությունը շարունակում է տիրապետել հանքի շահագործման բոլոր իրավունքներին և ծրագրում է վերսկսել աշխատանքները Ամուլսարում՝ ավարտին հասցնելով հանքի շինարարությունը»,- նշված է ընկերության հայտարարության մեջ։

Panorama.am-ը դիմեց իրավաբան Նազելի Վարդանյանին՝ հարցնելով, թե ի՞նչ հիմքով է նման հայտարարություն արել։  Նա նշեց, որ «Հայկական բնապահպանական ճակատի» կայքում  դրված է 2020թ-ի մայիսի 4-ին Կանադայի առևտրային դատարանի կայացրած որոշումը։

«Հայտնում ենք, որ 2019թ․ դեկտեմբերից Լիդիանը սնանկությունից պաշտպանվելու գործընթաց էր սկսել Կանադայի առևտրային դատարանում։ 2020թ-ի մայիսի 4-ին, դատարանը հանել է սնանկությունից պաշտպանող արգելանքն ու թույլ տվել, որ Լիդիանի պարտատերերից շվեդական ՍԷԿ-ը՝ պետական արտահանումների վարկավորման գործակալությունը կամ դրա ֆինանսական գործակալ ING բանկը, ինչպես նաև բրիտանական Կատերպիլարի Ֆինանսական ծառայություններ ընկերությունը օգտվեն Լիդիանի հետ կնքված իրենց համաձայնագրով լիազորված իրավունքից և պարտադրեն Լիդիանին պարտավորությունների կատարում՝ ինչը նշանակում է տրված գույքի կամ դրան համարժեք ակտիվների վերադարձ։ Այդպիսի գործընթաց հնարավոր է լինում սնանկության ժամանակ»,- նշված է «Հայկական բնապահպանական ճակատի» ֆեյսբուքյան էջում, որտեղ ներկայացված է նաև դատարանի որոշումը։

Ն. Վարդանյանը բացատրեց. «Կանադայում կա պարտապանների պաշտպանության ակտ, ովքեր 5 միլիոն դոլարից ավելի պարտք ունեն, իսկ իրենք 5 միլիոնից ավելի պարտք ունեն։ Դեկտեմբերին վերջնաժամկետ էր, որ իրենք իրենց պարտատերերի բոլոր արտքերը փակեն ու չերկարացվեց։ Կամ պետք է պարտքերը վերադարձվեին, իսկ իրենք այդ գումարը չունիեն  կամ սնանկ ճանաչվեին։ Այդ օրենքի համաձայն Լիդիանը դիմեց Օնտարիոյի դատարան, որպեսզի պաշտպանված լինի, ժամանակ շահի ու այդ ընթացքում առողջացաման պրոցես գնա, կամ գումար ճարի, կամ ֆինանսական փոփոխություններ անի, կամ հանքը վաճառի։ Այդ ընթացքում Տորոնտոյի բիրժայում իրենց արգելափակեցին, իսկ փետրվարի սկզբից  իրենց ցուցակից հանեցին, այսինքն՝ Տորոնտոյի բիրժայում արդեն չէին կարող ակցիաներ վաճառել։ Այնուհետև դատական նիստերը հետաձգվում էին, մայիսի 4-ին  իրենք դադարեցրել են պաշտպանությունը։ Դրանից հետո պարտատերերն իրենց գումարներն ուզելու են։ Իրենք այդ գումարը չունեն, հաշվետվություն էլ չեն ներկայացնում։ Հաշվետվություն չներկայացնելը նշանակում է, որ գնում է դեպի սնանկացման։ Դրա համար ասել եմ՝ հավանաբար սա վերջն է, չեմ ասել հենց այսօր է։ Դեռ պրոցես կա, բայց քանի որ դատարանն էր մինչև հիմա իրենց պահում, ժամկետ տալիս, որ գումար հայթայթեն, վաճառեն, դատարանի պաշտպանությունն արդեն վերացել է»։

Նա նշեց, որ ընկերությունը գումար չունի, ոչ էլ դեպի Ամուլսար ճանապարհը փակող տղաները թույլ կտան, որ շարունակեն աշխատանքները։

«Այդ ամեն ինչն անում է, որ ինչ –որ մի ձևի վաճառեն։ Մի ժամանակ խոսք էր գնում, որ վաճառելու են, բայց ջերմուկցիների  համար կապ չունի՝ ով կլինի, ամեն դեպքում դեմ են հանքի շահագործմանը։ Ջերմուկում իրենց գրասենյակն էլ են փակել»,- ասաց Ն. Վարդանյանը։

Այն դիտարկմանը՝  Ընկերությունը հայտարարել է, որ իրենց իրավաբանական թիմը կդիտարկի Նազելի Վարդանյանի դեմ ևս մեկ հայցի ներկայացման նպատակահարմարությունը, քանի որ Ն. Վարդանյանը շարունակում է տարածել ապատեղեկատվություն և անել անտրամաբանական հայտարարություններ՝ մոլորեցնելով հանրությանը, իրավաբան-բնապահպանն արձագանքեց. «Ուզում են հազար հատ հայտ ներկայացնեն։ Իրենք արդեն փրփրուներից են ձեռքները գցում»։

Նշենք, որ ՀՀ առաջին ատյանի դատարանը օրերս բավարարել էր ընկերության հայցն ընդդեմ բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին: Դատարանի այս որոշումը Ն. Վարդանյանը բողոքարկելու է։

Նա նշեց, որ ինքը դատական նիստերին չի մասնակցել, ծանուցումներ չի ստացել, քանի որ սխալ հասցեներով են ուղարկել, թեև իրենից բազմաթիվ նամակներ են ունեցել այն հասցեով, որտեղ ինքը բնակվում է,  դատական նիստերի մասին տեղեկացել է լրագրողներից։

«Դատաքննության փուլում նամակ եմ գրել, թե ինչպես եք անցնել դատաքննության փուլ, երբ ծանուցում չեմ ստացել։ Ինձ կանչել են դատարան։ Մեկ անգամ եմ եղել դատարանում, այդ օրն ինձ փաստաթղթեր են տվել, եկել եմ, որ դրանց ծանոթանամ, հաջորդ նիստին մասնակցեմ։  Դրանից հետո նիստ է եղել, երկրում չեմ եղել, տոմսը ներկայացրել եմ։ Միջնորդություն էի ներկայացրել, որ նորից սկսեն նախնական քննությունը, չեն արձագանքել։ Վերջին նիստը մայիսին էր։ Այդ օրը ջերմություն եմ ունեցել, վտանգավոր էր էլ ուրիշների համար, չգիտեի, թե այդ ջերմությունն ինչից էր։ Միջնորդություն էի ուղարկել, զանգել էի։ Բայց նիստը կայացել է, ի վնաս ինձ որոշում է կայացվել,  առանց ինձ լսելու  արդարադատություն են իրականացրել ըստ իրենց։ Իմ դատական պաշտպանության իրավունքը խախտել են։ Առանց ինձ դատ են արել, ինձ զրպարտող են համարում, գումար են գանձում։ Այդպիս բան ով է տեսել, լսել։  Իհարկե, բողոքարկելու եմ»,- ասաց Նազելի Վարդանյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}