Քաղաքական 14:35 20/08/2020 Հայաստան

Որպես այդպիսին՝ «Հայաստանը պե՞տք է Ադրբեջանից ներողություն խնդրի» հարցը ի սկզբանե կեղծ հարց է. Գևորգ Ղուկասյան

«Արդյո՞ք Հայաստանը չի պատրաստվում ներողություն խնդրել Ադրբեջանից՝ հայերի կողմից իրականացվող այսպես կոչված ռազմական գործողությունների համար» հարցը, որն արդեն երկրորդ անգամ է հնչում, քաղաքագիտական շրջանակներում բավականին լայն քննարկման առիթ է դարձել։ Քաղաքագետներից ոմանք պնդում են, որ այս և նմանատիպ այլ հարցերով փորձում են հայերի մոտ ադրբեջանցիների նկատմամբ մեղքի զգացում առաջացնել։

Հիշեցնենք, որ  վերոնշյալ հարցն առաջին անգամ հնչել է գրեթե մեկ շաբաթ առաջ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր BBC-ի «HARDTalk» հաղրոդաշարին, իսկ երկրորդ անգամ նույն հարցին երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Վերոնշյալ հարցի, ինչպես նաև դրա հնարավոր հետևանքների և ազդեցությունենրի մասին Panorama.am-ը զրուցել է քաղաքագետ Գևորգ Ղուկասյանի հետ։

Panorama.am.-Պարո՛ն Ղուկասյան, ի՞նչ հետևանք կարող են ունենալ նմանատիպ հարցերը, արդյո՞ք դրանք չեն թուլացնում մեր հաստատակամությունը համազգային գերխնդիրներում։

Գևորգ Ղուկասյան.-Որպես այդպիսին՝ «Հայաստանը պե՞տք է Ադրբեջանից ներողություն խնդրի» հարցը ի սկզբանե կեղծ հարց է։ Այդպիսի հարցի առաջացման որևէ լուրջ շարժառիթ չկա, և այդ հարցի առաջացումը հայկական միջավայրի հետ չի կապված, դա BBC-ի հայտնի հաղորդումից է եկել։ Հետևաբար այդ հարցի արծարծումը, կարծում եմ, ճիշտ չէր։ Տեսականորեն հնարավոր է, որ մի երկիրը մյուսից ներողություն խնդրի, բայց դա այն ժամանակ, երբ նորմալ դիվանագիտական հարաբերություններ են լինում, չկան կնճռոտ հարցեր։ Բայց այս դեպքում Ադրբեջանից ներողություն խնդրելու որևէ հիմք հայկական կողմը չունի։ Ընդհակառակը, Ադրեջանն է, որ և՛ Արցախյան առաջին պատերազմի, և՛ Ապրիլյան քառօրյայի ժամանակ, և՛ հընթացս պատերազմական հանցագործություններ է սանձազերծել։ Հետևաբար, չեմ կարծում, որ վերոնշյալ հարցն ապրելու իրավունք ունի։

Panorama.am.- Նկատենք, որ այս հարցը սկսել է շրջանառվել այն փուլում, երբ մի կողմից շատ է խոսվում կողմերի միջև խաղաղության մասին. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հաճախ խաղաղության կոչով դիմում է ադրբեջանցի կանանց, մյուս կողմից՝ բանակցային գործընթացը կարծես նույն փուլում է։

Գևորգ Ղուկասյան.--Բանակցային գործընթացն ինձ անհանգստացնում է։ ՀՀ իշխանությունները չունեն արտաքին գործիքակազմ ՝ սպասարկելու այն նշաձողը, որ սահմանվել է բանակցային գործընթացի առաջնահերթությունների առումով։ Իսկ արտաքին քաղաքական բարձր նշաձող սահմանելու համար անհրաժեշտ ներքաղաքական համերաշխություն չկա երկրում։ Այս առումով խնդիր կա բանակցային գործընթացի ընդհանուր տրամաբաության մեջ։ Բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Ղարաբաղյան հիմնախնդրի առումով որևէ դավադրության մեջ մտնել։ Այլ հարց է, որ միջազգային հանրությունը փորձում է պարտադրել խնդրի լուծում։ Բայց նա էլ, ըստ էության, չունի այդ գործիքակազմը, որ կարողանա պետություններին կոնկրետ որևէ լուծում պարտադրել։

Panorama.am.-Իսկ այս դեպքում արդյո՞ք արդարդացված են խաղաղության կոչերը։

Գևորգ Ղուկասյան.--Հայկական կողմից իրականացվող խաղաղության կոչերը ոչ միանշանակ են ընկալվում և ընդունվում երկրի ներսում։ Մենք գտնվում ենք փաստացի պատերազմի մեջ։ Եվ երբ հարևան երկրից լսում ենք խիստ ագրեսիվ հռետորաբանություն, դրան ի պատասխան մեր կողմի հնչեցվող խաղաղության կոչերը հայկական տիրույթում կարող են տուրք տալ պարտվողական որոշակի  զգացողությունների։ Միևնույն ժամանակ, միջազգային հանրության համար երկու կողմերի կոչերից գուցե պարզ դառնա՝ ով է ագրեսորը։

Ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա Հայաստանը տարածաշրջանում հայտնի է որպես ոչ կոնֆլիկտոգեն օջախ։ Հայաստանն աշխարհի այն սակավաթիվ պետություններից մեկն է, որ ինքն է խաղաղություն արտահանում։ Ըստ էության, այս տարածաշրջանում խաղաղության հիմնական երաշխավորն, այսպես թե այնպես, մենք ենք։  Հիմնական շեշտադրումը հենց դրա վրա պիտի տանենք, որ այս տարածաշրջանում խաղաղություն կա միայն ՀՀ ռազմաքաղաքական կամքի շնորհիվ։ Հակառակ դեպքում այս տարածաշրջանը կվերածվի հրոճարակի։ Ուստի պետք է շեշտել, որ մենք տարածաշրջանում խաղաղություն պարտադրող ենք։

Panorama.am.-Արդյո՞ք հայկական կողմից խաղաղության կոչերը և ադրբեջանական կողմից ցանկացած պատեհ-անպատեհ առիթով Հայաստանին տարբեր հանցագործությունների մեջ մեղադրելը միջազգային հանրության մոտ տարընկալումներ չեն առաջացնի։

Գևորգ Ղուկասյան.-Ադրբեջանը միշտ փորձելու է Հայաստանին մեղադրել ամենաքստմնելի հանցագործությունների մեջ, և այդ ամենն անելու է բացառիկ ցինիկությամբ։

Այդ ձևով իրենք ստեղծում են կեղծ հույզեր։ Բայց Հայաստանն իր կարողականությամբ և սփյուռքի աջակցությամբ ի վիճակի է այդ ամենը չեզոքացնել, ինչպես և անում է։ Միջազգային հանրությունն այնպիսի ամորֆ կառույց չէ, որին Ադրեջանի նման հետադիմական պետությունը կարողանա ցանկացած պահի չեզոքացնել։ Միջազգային հանրությունը գիտի, թե իրականում ինչ է կատարվում։ Ուղղակի նրա իմացածը որևէ արտահայտություն է ստանում կամ չի ստանում, օրինակ, Ադրբեջանի էներգետիկ շրջանում ունեցած բալանսով պայմանավորված։

Զրուցեց՝ Նարե Գևորգյանը
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}