Աղբյուր. ՌԴ-ն և ԱՄՆ-ն ընդգրկված չեն այն երկրների ցանկում, որոնց հետ ԵՄ-ն կբացի սահմանները
ԵՄ 27 երկրների դեսպանները որոշել են անփոփոխ թողնել 10 օտարերկրյա պետությունների ցուցակը, որոնց հետ սահմանները կբացվեն. ԱՄՆ-ն և Ռուսաստանը ներառված չեն այս ցուցակում: Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են Բրյուսելի եվրոպական դիվանագիտական աղբյուրը։
Սակայն, Եվրամիությունը նույնպես սկսել է ուսումնասիրել Հունաստանի իշխանությունների որոշումը՝ սեպտեմբերի 7-ից «սպիտակ ցուցակում» չընդգրկված Ռուսաստանի քաղաքացիների մուտքը թույլատրելու մասին:
«ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեի (COREPER) նիստում որոշվել է անփոփոխ թողնել երկրների ցուցակը»,- ասել է եվրոպացի դիվանագետը:
Ցուցակում ընդգրկված են Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը, Ռուանդան, Վրաստանը, Ուրուգվայը:
Չինաստանը շարունակում է պայմանականորեն ընդգրկված մնալ այս ցուցակում, այսինքն ՝ համապատասխանում է սահմանների բացման բոլոր համաճարակաբանական չափանիշներին, բայց հենց ինքը մտադիր չէ բացել սահմանը ԵՄ-ի հետ, ուստի փոխադարձության հիմնական սկզբունքը չի գործում։ Այդ պատճառով ԵՄ խորհուրդը ևս թույլ չի տալիս իր քաղաքացիներին ճանապարհորդել այս երկիր։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ը կորոնավիրուսի դեմ պայքարին հատկացրել է 230 մլն եվրո
- ԵՄ-ը հաստատեց Վրաստանի համար վիզային ազատականացումը
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան