Կարեն Բեքարյան. Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 4 օր, հապաղելու ժամանակ չունենք
Վերլուծաբան, նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը գրում է.
«Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 4 օր:
Այս գահավիժող ընթացքը կասեցնելու համար պետք է օգտագործել բոլոր, անգամ ամենափոքր հնարավորությունները:
Եվ օգտագործել ԱՆՀԱՊԱՂ...
.Արցախի նախագահը պետք է ժամ առաջ հեռանա կամ հեռացվի:
Նա չուներ և չունի լիազորություն Արցախի տարածքային ամբողջականությունը միանձնյա քմահաճույքով առևտրի առարկա դարձնելու կամ նման լիազորություն երրորդ անձի պատվիրակելու: Նա իր գործունեությամբ ոտնահարել է Արցախի Սահմանադրությունը, և որևէ կերպ կապ չունի Արցախի չճանաչված լինելը:
.ՀՀ վարչապետը պետք է ժամ առաջ հեռանա: Նա ստանձնել է պարտավորություններ, որոնց իրավասությունն ու լիազորությունը չունի: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Արցախի տարածքները հանձնելու ժամանակացույցին:
.ԿՐԿՆԵՄ:
Արտաքին աշխարհի հետ առնչությունները պետք է լիազորվեն յուրաքանչյուր ուղղության համար վստահելի և ընկալելի անհատների համակարգված խմբի՝ դիվանագիտական, փորձագիտական և ակադեմիական ողջ ներուժը պետք է իր նպաստը բերի դիվանագիտական ճակատում բեկում ապահովելուն:
. Հասարակությունը և քաղաքական ուժերը պետք է համախմբվեն, իրավիճակի բարելավման անգամ մինիմալ շանսերը պետք է օգտագործվեն, հակառակ դեպքում՝ մենք մեզ չենք ներելու և չեն ներելու սերունդները:
.Ներքաղաքական գզվռտոցի ժամանակը չէ: Մենք պետք է գիտակցենք, որ այս օրհասական վիճակում իրավունք չունենք մեր հավաքական էներգիայի որևէ մասնիկ անգամ սպառելու անկարևոր ուղղությամբ: Հիմա հայրենիքի փրկության օրակարգից զատ՝ ամեն ինչ անկարևոր է:
.Մենք միասնաբար պետք է մերժենք և դատապարտենք մեր ներսում որևէ բռնություն՝ իր որևէ դրսևորմամբ:
Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը րոպե շուտ պետք է կայացնեն հեռանալու որոշում՝ հանուն մեր ազգային շահերի:
Չորս օրը քիչ է և շատ՝ միաժամանակ:
Կավարտվի անպտուղ, եթե տրվում ենք անգործությանն ու անհույս սպասմանը:
ՄԵՆՔ ՀԱՊԱՂԵԼՈւ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆՔ:
Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 4 օր:
Աստված պահապան մեր երկու պետություններին և ժողովրդին»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Միակ մեղավորը Հայաստանում այսօր պաշտոնավարող դավաճանների խմբակն է
- «Վերնատուն». Փաշինյանը խաչ քաշեց մեր հաղթանակի վրա
- Քաղաքագետ. Մավրը կատարեց իր գործը. Մավրը կարող է հեռանալ
- Քաղաքագետ. Մենք ողջ Արցախն ենք փաստացի հանձնում թշնամուն, Լսու՞մ եք` ՈՂՋ Արցախը
- Աշոտ Մարգարյան. Ինչպես կարող է լեգիտիմ կոչվել մի իշխանություն, որն անհայրենիք դարձրեց մի ողջ ժողովրդի
- Ուղղակի խորհուրդ մի տվեք, թե մենք մեր երկրում ոնց ապրենք. քաղաքագետը՝ սփյուռքահայերին
- «Արդարություն». Խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո՝ Փաշինյանը փորձում է իր ձախողումների մեղքը բարդել նախկին իշխանությունների, բանակի ու ժողովրդի վրա
- Իշխան Սաղաթելյան. 45 օր հայ զինվորը, կամավորը, շարքայինից մինչև գեներալ անձնուրաց կռվել են մեր հայրենիքի պաշտպանության համար
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է հենց հիմա սկսենք մտածել երկրի նոր իշխանության մասին
- Իշխանյան. Տո, ա՛յ «հպարտ» ողորմելիներ, ձեր «առաքյալը» հանձնեց ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը
- Քաղաքագետ. Իսկ Փաշինյանը այլևս հետաքրքիր չի, ավարտված է, խաբար չի
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին