«Վերնատուն». Փաշինյանը խաչ քաշեց մեր հաղթանակի վրա
«Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբը հանուն Հայաստանի և Արցախի հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Նոյեմբերի 9–ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը կապիտուլյացիոն ակտ է։ Նա անձնական պատասխանատվություն է կրում մեր ունեցած մարդկային ու տարածքային լուրջ կորուստների համար։ Փաշինյանը խաչ քաշեց մեր հաղթանակի վրա։
Տեղի ունեցածի պատճառները հրապարակային ու համազգային քննության առարկա պետք է դառնան։ Գերկարևոր խնդիր է նաև մեր երկրի ապագայի հարցը, որն այժմ վտանգված է։
Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը «Վերնատուն» հասարական–քաղաքական ակումբը տեսնում է արմատական ու անհապաղ քաղաքական փոփոխությունների միջոցով։
Օրակարգային կետերն են՝
–հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին,
–ձևավորել ազգային նոր կառավարություն։
Հարգելի՛ քաղաքացիներ
Կոչ ենք անում մասնակցել վաղը՝ նոյեմբերի 11–ին, ժամը 13։00–ին Ազատության հրապարակում մեկնարկող համաժողովրդական հանրահավաքին և վճռականորեն մերժել մեզ կապիտուլյացիայի տարած իշխանությանը և տեր կանգնել ձեր արժանապատվությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Մավրը կատարեց իր գործը. Մավրը կարող է հեռանալ
- Քաղաքագետ. Մենք ողջ Արցախն ենք փաստացի հանձնում թշնամուն, Լսու՞մ եք` ՈՂՋ Արցախը
- Աշոտ Մարգարյան. Ինչպես կարող է լեգիտիմ կոչվել մի իշխանություն, որն անհայրենիք դարձրեց մի ողջ ժողովրդի
- Կառավարության դիմաց քաղաքացիները շարունակում են բողոքի ակցիան
- «Արդարություն». Խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո՝ Փաշինյանը փորձում է իր ձախողումների մեղքը բարդել նախկին իշխանությունների, բանակի ու ժողովրդի վրա
- Իշխան Սաղաթելյան. 45 օր հայ զինվորը, կամավորը, շարքայինից մինչև գեներալ անձնուրաց կռվել են մեր հայրենիքի պաշտպանության համար
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է հենց հիմա սկսենք մտածել երկրի նոր իշխանության մասին