Բաքուն ծանր տեխնիկա և լրացուցիչ զինուժ է տեղափոխում ռազմական գործողության գոտի
Ըստ Հադրութի ռազմաճակատից @wargonzo նախագծի Տելեգրամ-ալիքի հաղորդման, Ադրբեջանի ԶՈւ զրահատեխնիկան մոտեցել է երեք գյուղերի՝ հին Թաղեր, Խծաբենդ և Կիրսավան, որոնք այժմ գտնվում են Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ:
«Սկզբից ադրբեջանական զինուժը հետևակով և գրոհային ջոկատներով էր փորձել գյուղերը վերցնել, բայց Արցախի Պաշտպանության բանակի զինվորներին հաջողվել է կանգնեցնել դրանք և պաշտպանել գյուղերը:
Սակայն կեսօրին և ուշ երեկոյան թշնամին սկսեց նախապատրաստվել նոր գրոհի, տանկեր ու հրետանի է բերվել բախման գոտի:
Ըստ ամենայնի, գիշերը թեժ է լինելու: Բոլոր գյուղերը դեռ գտնվում են Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ: Բայց ուժերը հավասար չեն: Հուսը խաղաղապահների վրա է»,-փոխանցում է @wargonzo նախագծի Տելեգրամ-ալիքը:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ-ն հաստատել է Հադրութում հրադադարի խախտման փաստը
- Wargonzo-ն մանրամասներ է հայտնում արցախյան գյուղերում մարտական գործողություններից
- ՊԲ. Դեկտեմբերի 11-ին Հադրութի հատվածում հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին