Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

11:59 Աշխարհում
ԱՄՆ նոր ուղեցույցում ասվում է, որ լիովին պատվաստված մարդիկ կարող են հանդիպել առանց դիմակների:

Համաձայն նոր ուղեցույցների, նրանք, ովքեր ստացել են անհրաժեշտ ներարկումներ, կարող են այցելել պատվաստված այլ անձանց և որոշ չպատվաստվածների: Մարդիկ համարվում են պաշտպանված պատվաստանյութի վերջին չափաբաժինը ընդունելուց երկու շաբաթ անց: Մինչ այժմ ամբողջովին պատվաստվել է ավելի քան 30 միլիոն ամերիկացի:

Աղբյուր՝ bbc.com

11:47 Աշխարհում
ԱՄՆ 12 նահանգ հայց է ներկայացրել Բայդենի դեմ

հանրային առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության մասին իր հրամանագրի պատճառով: Նահանգների ներկայացուցիչները կարծում են, որ պետության ղեկավարի որոշումները բնակչության համար մեծ դրամական բեռի կհանգեցնեն: Առաջին հերթին, հայցադիմումի հեղինակները քննադատում են Բայդենի հրամանագրում առկա 9,5 տրիլիոն դոլլար գումարը, որն իբրև ջերմոցային գազերի արտանետման դեմ պայքարի համար է:

Աղբյուր՝ lenta.ru

11:29 Աշխարհում
Հետազոտությունները պարզել են, որ Ֆրանսիան թերագնահատել է Ֆրանսիական Պոլինեզիայում միջուկային փորձարկումների ազդեցությունը

1960-70-ականներին Ֆրանսիան շարունակ թերագնահատել է իր միջուկային փորձարկումների կործանարար ազդեցությունը Ֆրանսիական Պոլինեզիայում՝ ըստ շրջադարձային նոր հետազոտության, որը կարող է թույլ տալ ավելի քան 100,000 մարդու փոխհատուցում պահանջել:

Աղբյուր՝ theguardian.com

11:06 Աշխարհում
Ուկրաինական Ռովնո մարզում կատուն խեղդել է նորածնին

Օստրոգ քաղաքում անհեթեթ ու սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել մարտի 8-ին: Քնի մեջ խեղդվել է 4 ամսական երեխան: Մարդասպանը եղել է տնային կատուն, որը քնել էր նորածնի դեմքին:

Աղբյուր՝ eadaily.com

10:47 Տարածաշրջան
Հասարակածային Գվինեայի պայթյուններից զոհերի թիվը հասնում է 98-ի

Առնվազն 615 մարդ է վիրավորվել կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել՝ ծովափնյա Բատա քաղաքում գտնվող Նկոանտոմա ռազմական բազայում: Երկրի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ զոհերի թիվը 98-ն է, ինչը ավելի քան երեք անգամ ավելի է, քան ավելի վաղ հայտարարված 31-ը:

Աղբյուր՝ reuters.com

10:32 Տարածաշրջան
Շուրջ 1000 կին հավաքվել էր Ստամբուլում՝ բողոքելու ֆեմիցիդի դեմ

Երկուշաբթի օրը կանայք հավաքվել էին Ստամբուլի գլխավոր՝ Թաքսիմ, հրապարակում՝ բողոքելու կանանց նկատմամբ բռնությունը կանխելու և պատժելու մեջ իշխանությունների կողմից գործողությունների բացակայության դեմ մի երկրում, որտեղ վերջին տարիներին աճել է ֆեմիցիդի մակարդակը:

Աղբյուր՝ reuters.com

10:16 Աշխարհում
Էստոնիայի իշխանությունները խստացնում են կարանտինը՝ կորոնավիրուսի բրիտանական շտամմի պատճառով

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը նախազգուշացրել է երկրում նոր սահմանափակումների հնարավոր ներդրման մասին`կորոնավիրուսի «բրիտանական» շտամի ակտիվ տարածման պատճառով:

Աղբյուր՝ rbc.ru

10:05 Աշխարհում
Գլոբալ տաքացման հետևանքով մոլորակի արևադարձային շրջանները դուրս են գալիս մարդկային կենսունակության սահմաններից

Ջերմության և խոնավության բարձրացումը սպառնում է աշխարհի բնակչության 40%-ի համար ստեղծել պոտենցիալ մահացու պայմաններ:

Աղբյուր՝ theguardian.com

17:34 Աշխարհում
Պրոդյուսերը հաստատել է «Ջումանջիի» չորրորդ մասի թողարկումը

Seven Bucks Productions-ի ղեկավար Հիրամ Գարսիան հարցազրույցում հաստատել է՝ «Ջումանջիի» ֆրանշիզան կունենա չորրորդ մաս: Ջո Ջոնսթոնի «Ջումանջին» առաջին անգամ մեծ  էկրաններ է բարձրացել 1995 թվականին:

Աղբյուր՝ gazeta.ru

17:02 Տարածաշրջան
Վրաստանի ընդդիմությունը խոստացել է ցույցեր անցկացնել՝ արտահերթ ընտրություններից հրաժարվելու դեպքում

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Խատիա Դեկանոիձեն խոստացել է լայնամասշտաբ բողոքի ցույց կազմակերպել, եթե իշխանությունները հրաժարվեն նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Աղբյուր՝ russian.rt.com

16:43 Աշխարհում
Թաիլանդը կարանտինի ժամանակահատվածը կկրճատի պատվաստված ճանապարհորդների համար

Հաջորդ ամսից Թաիլանդը կկրճատի պարտադիր կարանտինը՝ 14-ից դարձնելով յոթ օր երկիր ժամանող այն օտարերկրացիների համար, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին այսօր հայտնել է առողջապահության նախարարը:

Աղբյուր՝ reuters.com

16:26 Աշխարհում
Բրյուսելում ստեղծվել են ոստիկանական պարեկախմբեր՝ հետապնդման դեմ պայքարի համար

Բրյուսելի ոստիկանությունը քաղաքացիական հագուստով հատուկ պարեկություն է մտցրել քաղաքի փողոցներում՝ հետապնդումների դեմ պայքարելու համար, հայտարարել է Բելգիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Ֆիլիպ Քլոզեն:

Աղբյուր՝ gazeta.ru

 

15:41 Աշխարհում
«Ռոուլինգը փչացրեց ամեն ինչ». երկրպագուները քննադատում էին «Հարի Փոթերի» շարունակության գաղափարը:

WarnerMedia-ի տնօրեն Ջեյսոն Քիլլարը հայտարարել է Հարի Փոթեր սագայի սիքվելի մասին: Պատմության շարունակությունը ներկայացնող սերիալը, ինչպես նաև Ռոուլինգի «Հարի Փոթերը և անիծված երեխան» թատերական ներկայացման էկրանավորումը քննադատության են արժանանում բազմաթիվ օգտատերերի կողմից հեղինակի անվան շուրջ սկանդալի ֆոնին: Նրան մեղադրվում են տրանսֆոբիայի մեջ:

Աղբյուր՝ gazeta.ru

14:59 Տարածաշրջան
Վրաստանում Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:

Աղբյուր՝ 1tv.ge

14:37 Տարածաշրջան
Թուրքիայում տղամարդուն ձերբակալել են փողոցում նախկին կնոջը ծեծելու համար:

Կասկածյալին կալանքի են ենթարկել Սեւծովյան Սամսուն նահանգի դատարանի վճռով՝ «դիտավորյալ սպանության փորձ կատարելու» մեղադրանքով: Տեսանյութում, որը մեծ արագությամբ տարածվել է սոցցանցերում, երևում է, թե ինչպես է տղամարդը բռունցքով և ոտքերով հարվածում 24-ամյա նախկին կնոջը՝ իրենց հնգամյա երեխայի աչքի առաջ, երբ քաղաքացիները նրան կանգ առնելու կոչեր են անում:

Աղբյուր՝ france24.com

14:10 Աշխարհում
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը բացահայտել են իրենց ապագա, երկրորդ երեխայի սեռը:

Մեգան Մարքլը աղջիկ է լույս աշխարհ բերելու: Զույգը հայտնել է, որ երեխան կծնվի ամռանը:

Աղբյուր՝ russian.rt.com

13:59 Աշխարհում
«Ռայան և վերջին վիշապը». «Դիսնեյի» նոր հերոսուհին ներկայացնում է ավելի քան 600 մլն մարդու

Հինգշաբթի կայացել է «Դիսնեյի»՝ Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանը ներկայացնող առաջին հերոսուհու մասին մուլտֆիլմի պրեմիերան: Հարավարևելյան Ասիան միավորում է 11 երկիր, որոնցում 673 մլն մարդ է բնակվում: «Ռայան և վերջին վիշապը» խորագրով անիմացիոն ֆիլմի հերոսուհին ճամփորդում է տարածաշրջանով մեկ՝ փորձելով միավորել իր ժողովրդին և փրկել աշխարհը:

Աղբյուր՝ bbc.com

13:26 Աշխարհում
Խոշոր պայթյունները ցնցել են Հասարակածային Գվինեայի գլխավոր քաղաքը

Առնվազն 20 մարդ է զոհվել և շուրջ 300 մարդ վիրավորվել Հասարակածային Գվինեայում տեղի ունեցած մի շարք պայթյունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել կիրակի օրը, Բատա քաղաքի գլխավոր ռազմական զորանոցներից մեկի մոտ:

Աղբյուր՝ bbc.com

13:08 Աշխարհում
Բարսելոնայի նոր նախագահը խոսել է Մեսսիի ապագայի մասին:

Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նորընտիր նախագահ Ժոան Լապորտան հույս է հայտնել, որ հարձակվող Լիոնել Մեսսին կմնա թիմում:

Աղբյուր՝ russian.rt.com

13:00 Աշխարհում
«Մանչեսթեր Յունայթեդը» ավարտեց «Մանչեսթեր Սիթիի» 21 հաղթանակների շարքը՝

կիրակի օրը «Էթիհադ» մարզադաշտում փայլուն իրացրած 2-0 հաշվով հաղթանակով: Բրունո Ֆերնանդեսի և պաշտպան Լյուկ Շոուի գոլերը բավական էին, որպեսզի Օլե Գունար Սոլսկյաերի թիմը վստահ հաղթանակ տաներ դերբիում: Պրեմիեր լիգայի այս մրցաշարում՝ նոյեմբերի 21-ից  ի վեր, «Սիթին» անպարտելի էր և, դատելով նրանց վերջին ելույթներից, «Յունայթեդին» պարտվեց թիմային լավ կազմ չունենալու պատճառով:

Աղբյուր՝ cnn.com

12:34 Աշխարհում
Ուկրաինայի ուժայինները կրակ են բացել Դոնեցկի մատույցների ուղղությամբ

Վնասվել է Ստարոմիխայլովկա գյուղի վեց տուն: Նախնական տվյալներով՝ զոհեր չկան:

Աղբյուր՝ ria.ru

11:42 Աշխարհում
Նա վերադառնում է, քանի որ զգում է՝ «պատմությունը դեռ ավարտված չէ»

Ռոջեր Ֆեդերերը հայտնել է, որ մեծ թենիսից 14 ամիս բացակայելու ընթացքում երբեք լրջորեն չի մտածել այն լքելու մասին: «Մեծ սաղավարտի» քառակի չեմպիոնը այս շաբաթ կմրցի Քաթարի առաջնությունում: Անցած տարվա Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչներում Նովակ Ջոկովիչին պարտվելուց հետո՝ այն կլինի նրա առաջին մրցախաղը:

Աղբյուր՝ bbc.com

11:16 Աշխարհում
Ավստրիան դադարեցրել է Covid-19-ի դեմ պատվաստումը AstraZeneca անգլո-շվեդական ընկերության պրեպարատով

Արգելքի պատճառը՝ պատվաստումներից հետո մի անձի մահվան և մեկ այլ անձի հիվանդանալու առնչությամբ հետաքննությունն է:

Աղբյուր՝ eadaily.com

11:05 Աշխարհում
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել Դոնալդ Թրամփի կողմից սահմանված պատժամիջոցներից և նախազգուշացում տվել «բուլիինգի» դեմ

Արտաքին գործերի նախարար Վան Յին համագործակցության կոչ է արել և ազդարարել, որ Պեկինը ամուր է կանգնելու քննադատության դեմ:

Աղբյուր՝ theguardian.com

10:39 Աշխարհում
Ռուսաստանում հարձակման է ենթարկվել մոտ 40 ընկերություն՝ օգտագործելով Microsoft-ի ծրագրային ապահովման խոցելի կողմերը:

Նման հարձակումներից պաշտպանվելու համար «Կասպերսկի Լաբորատորիա»-ն խորհուրդ է տալիս տեղադրել թարմացում և օգտագործել ծրագրային ապահովման վրա հիմնված անվտանգության լուծումներ: 

Աղբյուր՝ tass.ru

10:24 Աշխարհում
Ուղղաթիռի կործանումից մահացելէ ֆրանսիացի միլիարդատեր քաղաքական գործիչ Օլիվիե Դասոն:

69-ամյա Դասոն ներկայացնում էր պահպանողական Les Républicains կուսակցությունը և 361-րդ ամենահարուստ մարդն էր աշխարհում:

Աղբյուր՝ theguardian.com

10:17 Աշխարհում
«Ռոսկոմնադզորը» Facebook-ից պահանջել է վերականգնել ռուսական լրատվամիջոցներից նյութերի հասանելիությունը:

Facebook-ը արգելափակել է «ТАСС»-ի, «РБК» հեռուստաալիքի և «Վզգլյադ» թերթի կողմից հրապարակված տեղեկատվական նյութերի հասանելիությունը: «Ռոսկոմնադզորը» կարծում է, որ ընկերության գործողությունները «խախտում են տեղեկատվության ազատ տարածման, դրան առանց խոչընդոտի հասանելիության հիմնական սկզբունքները և հանդիսանում են գրաքննության ակտ»:

Աղբյուր՝ tass.ru

10:02 Աշխարհում
Շվեյցարիայում հասարակական վայրերում կարգելվի բուրկա և նիքաբ կրել

Հանրաքվեի քվեարկության արդյունքներով Շվեյցարիան կհետևի Ֆրանսիային, Բելգիային և Ավստրիային և կարգելի կանանց հասարակական վայրերում բուրկա և նիքաբ կրել: Մուսուլմանական խմբերը քննադատում են այդ քայլը, որը, ըստ նրանց, ավելի է խարանելու և մարգինալացնելու իրենց համայնքը:

Աղբյուր՝ theguardian.com

17:02 Տարածաշրջան
Մարտի 7-ին Վրաստանում եղանակը կվատթարանա

Մարտի 7-ին Վրաստանում սպասվում է անձրև, հիմնականում երկրի արևմտյան մասում, լեռներում ձյուն, տեղ-տեղ ուժեղ, հնարավոր է մառախուղ և բուք, ժամանակ առ ժամանակ ուժեղ արևմտյան քամի, ծովում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ:

Աղբյուր՝ 1tv.ge

 

16:51 Աշխարհում
Facebook-ը բախվում է ԱՄՆ հետաքննությանը` աշխատանքի ընդունման «համակարգային» ռասայական կողմնակալության համար

Հավասար աշխատանքային հնարավորությունների հանձնաժողովը (EEOC) կասկածում է, որ ընկերության քաղաքականությունը կարող է նպաստել համատարած խտրականությանը:

Աղբյուր՝ theguardian.com

16:18 Աշխարհում
Հրդեհ, ծուխ, հրազենային կրակոցներ Պարագվայի մայրաքաղաքում. համավարակի միջոցառումները բողոքի ալիք են առաջացնում

Ուրբաթ ուշ երեկոյան Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում ցուցարարների և ոստիկանության միջև բախում սկսվեց այն բանից հետո, երբ զայրույթը՝ կառավարության կողմից կորոնավիրուսային ճգնաժամը չհաղթահարելու պատճառով թափվեց փողոց և երկրում առողջապահության բարձրաստիճան պաշտոնյայի հրաժարականի պահանջ ծնեց:

Աղբյուր՝ reuters.com

16:01 Աշխարհում
Ճապոնական ծովում այրված ձկնորսական նավի անձնակազմի անդամները տեղափոխվել են Վլադիվոստոկ

Ասկոլդ կղզու մոտակայքում գտնվող ջրային տարածքում հրդեհվել էր «Վիտիմ» ձկնորսական նավը, որի վրա գտնվում էին 30 ձկնորս: Նրանք փրկանավակներով լքել են նավը, այնուհետև օգնության է հասել Վլադիվոստոկ ուղևորվող «Ալչան» ձկնորսական նավը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Աղբյուր՝ tass.ru

15:25 Տարածաշրջան
Պատվաստանյութ ներմուծելու պահանջով ցույց է անցկացվել Վրաստանի խորհրդարանի դիմաց

Ցուցարարների խոսքով, իրենք բուժաշխատողներ են և պատրաստվում են վրան տեղադրել խորհրդարանի դիմաց:: Նրանք պահանջում են ներկրել կորոնավիրուսի պատվաստանյութ:

Աղբյուր՝ 1tv.ge

 

14:51 Աշխարհում
Լեհաստանում ավելի քան 45 հազար մարդ մահացել է՝ կորոնավիրուսի պատճառով

Երկրում համավարակի ողջ ընթացքում արդեն ավելի քան 45 հազար մարդ դարձել է COVID-19-ի զոհ:

Աղբյուր՝ russian.rt.com

14:37 Աշխարհում
Սենեգալում բողոքի ակցիաներ ե սկսվել՝ ընդդիմության առաջնորդ Ուսման Սոնկոյի ձերբակալությունից հետո

Չորեքշաբթի ընդդիմության առաջնորդի ձերբակալությունից հետո Սենեգալում արդեն երրորդ օրն է բուռն բողոքի ցույցեր են ընթանում, ցուցարարները մեքենաներ են այրել և բախումներ սկսել ոստիկանության հետ: Չորս մարդ մահացել է:

Աղբյուր՝ bbc.com

14:11 Աշխարհում
Գրանցվել են 37 երկրներից ավելի քան 350 ծանրորդների վերջին հայտերը՝ Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնության համար

Մրցաշարը տեղի կունենա ապրիլի 3-ից 11-ը Իրինա Վիներ-Ուսմանովայի անվան գեղարվեստական մարմնամարզության պալատում:

Աղբյուր՝ tass.ru

13:58 Աշխարհում
Apollo 11-ի տիեզերագնացները կարանտինային ռեժիմ են մտել Երկիր վերադառնալուց հետո:

Պատճառները երկու բնույթ ունեն: Տիեզերագնացները կարող են ենթարկված լինել վնասակար բակտերիաների կամ այլ անհայտ տարրերի ազդեցության: Առաքելությունն առաջին անգամն էր, երբ մարդիկ շփվում էին մեկ այլ երկնային մարմնի մակերեսի հետ: Ցանկություն կար նաև պաշտպանել լուսնային նմուշի ցանկացած հավանական կյանք, որը կարող էր բերված լինել Երկրի միակ արբանյակից:

Աղբյուր՝ cnn.com

13:34 Աշխարհում
Բժիշկը հայտնել է, թե որքան երկար են COVID-19-ով հիվանդ երեխաները վարակիչ մնում

Երեխաները վարակվելուց 10 օր հետո դառնում են ոչ վարակիչ, մինչդեռ վիրուսի մեկուսացումը կարող է տևել մեկ ամիս:

Աղբյուր՝ ria.ru

12:56 Աշխարհում
Ռադայում Զելենսկիին խոստացել են մահապատժի ենթարկված Չաուշեսկուի ճակատագիրը

Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմության պլատֆորմ – Հանուն կյանքի» խմբակցությունից Վադիմ Ռաբինովիչը Newsone հեռուստաալիքի եթերում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի համար կանխատեսեց սոցիալիստական Ռումինիայի առաջնորդ, 1989 թվականին գնդակահարված Նիկոլայ Չաուշեսկուի ճակատագիրը: Պատգամավորը Զելինսկիին Ուկրաինայում ֆաշիստական ռեժիմ կառուցելու մեջ:

Աղբյուր՝ ria.ru

12:43 Աշխարհում
Վենեսուելան կթողարկի 1 մլն բոլիվար թղթադրամ

Վենեսուելայի Կենտրոնական բանկի նոր թղթադրամները գործարկման մեջ կմտնեն մարտի 8-ից: Հիպերինֆլյացիան և ԱՄՆ պատժամիջոցները շարունակում են խարխլել նավթ արդյունահանող երկրի տնտեսությունը: Գնաճի բարձրանալու արդյունքում բոլիվարի ամենամեծ փոխարժեքը կազմում է ընդամենը 52 ցենտ:

Աղբյուր՝ dw.com

12:21 Աշխարհում
Բայդենը երկարաձգել է Իրանի դեմ 1995 թ. պատժամիջոցները

Բայդենը Կոնգրեսին ծանուցագիր է ուղարկել այն մասին, որ առաջարկում է ևս մեկ տարով երկարացնել՝ 1995 թվականին Իրանի դեմ ընդունված «արտակարգ դրությունը»:

Աղբյուր՝ eadaily.com

12:03 Աշխարհում
Լաս Վեգասում Նիկոլաս Քեյջը ամուսնացել է հինգերորդ անգամ

Լաս Վեգասում կայացած հարսանեկան արարողության ժամանակ 56-ամյա Նիկոլաս Քեյջը կյանքը կապել է 26-ամյա ճապոնացի ընկերուհու՝ Ռիկո Շիբատայի հետ:

Աղբյուր՝ dailystar

11:45 Աշխարհում
ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ղեկավարները սառեցրել են Boeing-Airbus առեւտրային հակամարտության բոլոր մաքսատուրքերը:

Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց ընթացքում պայմանավորվել են չորս ամիս շարունակ սառեցնել ավելի քան $ 10 միլիարդ փոխադարձ մաքսատուրքերը, որոնք սահմանվել են Boeing-ի և Airbus-ի շուրջ բազմամյա առևտրային վեճի պատճառով:

Աղբյուր՝ tass.ru

11:29 Աշխարհում
Անցորդը ապշել է՝ տեսնելով, թե ինչպես է նավը սավառնում ծովից վեր

Դեյվիդ Մորիսը, ով տեսախցիկով ֆիքսել է արտասովոր տեսարանը, «ապշած էր», երբ, Քորնուոլի մոտակայքում ծովին նայելիս, նկատեց, որ հսկա բեռնատար նավը լողում է ջրի մակերևույթից վեր: Էֆեկտը օպտիկական պատրանքի օրինակ է, որը հայտնի է վերին միրաժ անվանումով: Նման պատրանքները բավականին տարածված են Արկտիկայում, բայց հազվադեպ կարող են նաև տեղի ունենալ Մեծ Բրիտանիայում:

Աղբյուր՝ theguardian.com

10:51 Աշխարհում
Մոսկվան և Փարիզը գաղտնի փոխանակվել են դիվանագետների արտաքսումով

Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Փարիզում Ռուսաստանի դեսպանատան տնտեսական ծառայության աշխատակիցներից մեկը արտաքսվել է լրտեսության մեջ կասկածի պատճառով: Ի պատասխան՝ Ռուսաստանը նույնպես վտարել է դիվանագետներից մեկին, ով աշխատում էր Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան տնտեսական բաժնում:

Աղբյուր՝ eadaily.com

10:12 Աշխարհում
Գերմանիան Սահմանադրությունից կհեռացնի «ռասա» բառը

Երկրի հիմնական օրենքի ներկա տարբերակում կա մի կետ, որն արգելում է խտրականությունը սեռի, ծագման, ռասայի, լեզվի, հայրենիքի և ծննդյան վայրի, կրոնի, կրոնական և քաղաքական հայացքների, ինչպես նաև հաշմանդամության հետ կապված: «Ռասա» բառը առաջարկվում է փոխարինել «ռասիստական հիմքերով»-ով:

Աղբյուր՝ iz.ru

10:03 Աշխարհում
Դիսնեյլենդը, Դոջեր մարզադաշտը և այլ բացօթյա վայրեր կարող են վերաբացվել ապրիլի 1-ին

Ուրբաթ օրը Կալիֆոռնիայի առողջապահական ոլորտի պատասխանատուները հայտնել են, որ Դիսնեյլենդի, Դոջեր մարզադաշտի և Սան Դիեգոյի կենդանաբանական այգու նման բացօթյա տեսարժան վայրերը ապրիլի 1-ից կարող են վերսկսել աշխատանքը՝ ընդունելով սահմանափակ թվով այցելուներ:

Աղբյուր՝ nbcnews.com

18:35 Աշխարհում
Հանրաքվեի մասին օրենքի համաձայն, շոտլանդացիները կարող են այս տարի քվեարկել անկախության համար

Շոտլանդիայի ազգային կուսակցության (SNP) առաջնորդ Յան Բլեքֆորդը հայտարարել է, որ հանրաքվեն կարող է տեղի ունենալ «2021-ի վերջին», եթե իր կուսակցությունը հաղթի Շոտլանդիայի՝ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Աղբյուր՝ independent

18:15 Աշխարհում
Նոր, կախվածություն չառաջացնող ցավազրկողը կարող է փոխարինել մորֆինին

Կուրչատովի ինստիտուտի մասնագետները մշակել են նոր ցավազրկող, որի ազդեցությունը համապատասխանում է մորֆինին, սակայն դեղամիջոցը կախվածություն չի առաջացնում: Հաջողության դեպքում բժիշկները կստանան դեղամիջոց, որը օրգանիզմ կփոխանցվի քթի կաթիլների տեսքով:

Աղբյուր՝ iz.ru

17:56 Աշխարհում
Ֆրանցիսկոս Պապը պատմական այց է կատարել Իրաք, չնայած համավարակի ռիսկերին

Հռոմի 84-ամյա Պապը ժամանել է Բաղդադ՝ իր առաջին միջազգային ուղևորությանը Covid-19 համավարակի սկսելուց ի վեր:

Աղբյուր՝ bbc.com

16:56 Տարածաշրջան
Ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան «ՊՇՌ» թեստի բացասական պատասխանի հիման վրա

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այսօր ստորագրած հրամանագրի համաձայն, «PCR» թեստի բացասական պատասխանի հիման վրա Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի քաղաքացիները օդային սահմանով իրավունք կունենան մուտք գործել Վրաստան: Սույն կանոնակարգը տարածվում է նաև Հայաստանի վրա:

Աղբյուր՝ 1tv.ge

16:39 Աշխարհում
«Լիվերպուլ» 0-1 «Չելսի». Յուրգեն Կլոպի համար ճգնաժամը խորանում է,

քանի որ «կարմիրները» տանուլ են տալիս հինգերորդ անընդմեջ տնային խաղում: Արդյունքում,  մեծ տպավորություն թողնող «Չելսին» Տուխելի գլխավորությամբ անցկացնում է 10-րդ անպարտելի խաղը և տեղափոխվում 4-րդ հորիզոնական, իսկ «Լիվերպուլը» յոթերորդ տեղում է՝ ետ մնալով չորս միավորով:

Աղբյուր՝ eurosport.com

16:09 Աշխարհում
ԱՄՆ-ը 5 միլիոն դոլար է առաջարկել ղրղըզ քրեական հանցագործի վերաբերյալ տեղեկատվության համար

ԱՄՆ Պետդեպարտամենտը բարձրացնում է պարգևատրումը տեղեկատվության համար, որը թույլ կտա ձերբակալել քրեական հեղինակություն Կամչիբեկ Կոլբաևին: 2000 թ.-ին Կոլբաեւը դատապարտվեց հանցավոր խմբում իր նախկին ղեկավարի նկատմամբ սպանության փորձ կատարելու և ևս երկու մարդու սպանության համար:

Աղբյուր՝ interfax.ru

15:30 Աշխարհում
Էդի Ֆալկոն կմարմնավորի Հիլարի Քլինթոնին «Ամերիկյան կրիմինալ պատմություն»-ում

Ամերիկացի դերասանուհի Էդի Ֆալկոն ներկայանալու է «Ամերիկյան կրիմինալ պատմության» (American Crime Story) երրորդ եթերաշրջանում՝ որպես ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոն: Հեռուստասերիալի երրորդ սեզոն ստացել է «Իմպիչմենտ» անվանումը:

Աղբյուր՝ kulturomania.ru

 

15:15 Աշխարհում
Աշխարհի ամենատարեց վայրի թռչունը 70 տարեկանում ճուտ է հանել

Ուիզդոմ անունով Սևամեջք ալբատրոսը հերթական անգամ ձվադրել ու ճուտ է հանել: Նա վերապրել է նախկին բոլոր զուգընկերներին և նույնիսկ իրեն 1956 թվականին առաջին անգամ նկատած Չենդլեռ Ռոբինսին:

Աղբյուր՝ theguardian.com

14:37 Աշխարհում
Չինաստանը հայտարարել է կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին

Չինաստանի իշխանությունները 2021- 2025 թվականներին կենսաթոշակային տարիքը աստիճանաբար կբարձրացնեն: Այժմ երկրում տղամարդիկ թոշակի են անցնում 60 տարեկանում, իսկ կանայք՝ 55: Սա աշխարհում կենսաթոշակային ամենավաղ տարիքներից մեկն է, որը հաստատվել է 1978 թվականին, երբ կյանքի միջին տևողությունը 68 տարի էր:

Աղբյուր՝ ria.ru

13:59 Աշխարհում
Էստոնիայում սկսվել են ՆԱՏՕ-ի ավիացիոն կարգավարների զորավաժությունները

Մարտի 4-ին մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Կատաղի գայլ» (Furious Wolf) կոչվող զորավարժությունները, որոնց մասնակցում են ցամաքային և օդային կարգավարները ՆԱՏՕ-ի ինքնաթիռների անձնակազմերի հետ միասին:

Աղբյուր՝ eadaily.com

13:41 Աշխարհում
Մեգան Մարքլը արքայական ընտանիքը ներքաշում է վերջին տասնամյակների ամենամեծ ճգնաժամի մեջ՝ մեղադրելով «իրենց մասին ստեր տարածելու մեջ»:

«Չգիտեմ, թե ինչպես են նրանք պատկերացնում, որ այս ամենից հետո մենք լռություն կպահպանենք, թեև թագավորական ընտանիքն ակտիվորեն ստեր է տարածում մեր մասին: Եվ եթե մենք ռիսկի ենք դիմում ինչ-որ բան կորցնել, ինչ արած, արդեն շատ բան է կորցված»,- զայրացած նկատել է Մեգանը:

Աղբյուր՝ thesun

13:19 Աշխարհում
Կիբերհարձակում է իրականացվել Պրահայի քաղաքապետարանի և Չեխիայի Աշխատանքի նախարարության վրա

Հաքերների հարձակման են ենթարկվել Չեխիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Պրահայի քաղաքապետարանի համակարգչային ցանցերը:

Աղբյուր՝ eadaily.com

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}