Հայաստանը 750 միլիոն դոլարի եվրաբոնդ է թողարկել. Մարտին Գալստյան
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հաստատեց, որ Հայաստանը թողարկել է եվրաբոնդեր: Ասուլիսում, պատասխանելով հարցին, թե կհաստատե՞ք, որ Հայաստանը թողարկել է 700 միլիոնի եվրաբոնդեր, ԿԲ նախագահն ասաց. «Նախ 750 է, ոչ թե 700: Այո, թողարկվել են 10 տարի ժամկետով եվրաբոնդեր, ԱՄՆ դոլարով, 3,875 տոկոս եկամտաբերությամբ: Պահանջարկը շատ մեծ է եղել: Այդքան մեծ պահանջարկ ոչ մի անգամ Հայաստանի կողմից թողարկված պարտատոմսների նկատմամբ չի եղել»:
Նա նշեց, որ դա պայմանավորված է մի շարք գործոններով. այս պահի դրությամբ համաշխարհային ֆինանսական ինստիտուտների ու ներդրողների մոտ բավականաչափ մեծ թվով գումար կա կուտակված, իրենք նայում են, թե որտեղ կարելի է ներդրում անել:
«Ծավալը 500 միլիոնից պակաս չի իրականացվում, այլ արվում է 500 միլիոնից ավելի, որպեսզի մեր պարտատոմսերը ևս մտնեն որոշակի ինդեքսների մեջ, որոնք ներդրողների տեսանկյունից հետաքրքրություն են ներկայացնում»,- ասաց Մ.Գալստյանը:
Հարցին՝ մեխանիկորեն այդ 750 միլիոն դոլարը պետք է գումարե՞լ ՀՀ արդեն եղած պետական պարտքին, ԿԲ նախագահը պատասխանեց «Եթե սրա հաշին չէ իրականացվելու նախկինում թողարկածի վաղաժամ մարում, ապա այո»:
Հարակից հրապարակումներ`
- Սա մասնավորի կողմից արված քայլ է. տնտեսագետը՝ եվրաբոնդերի մասին
- Հայաստանի կողմից թողարկած 700 մլն դոլար ծավալով եվրաբոնդերը ձեռք են բերել 152 ներդրողներ
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց