Ռուսաստանը պետք է պատրաստ լինի լքել ԵԽԽՎ-ն․ Տոլստոյ
Ռուսաստանը պետք է վերանայի իր դերը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) և պատրաստ լինի լքել այն, եթե գործարկվի Ռուսաստանի դեմ կանոնադրության խախտմանը արձագանքելու եռակողմ մեխանիզմը։ Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, հայտարարել է ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար, Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը։
«Խնդիրն այն է, որ ԵԽԽՎ-ն է ընտրում ՄԻԵԴ դատավորներին, որոնց մեծ մասը ներկայացնում են Սորոսի ՀԿ-ն, այս վեհաժողովն է, որ որոշում է կայացնում եռակողմ ընթացակարգի գործարկման մասին։ Այո, մենք դրան կարող ենք բախվել, մենք պետք է սթափ նայենք ճշմարտության աչքերին»,-ասել է Տոլստոյը։
ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավարը նշել է, որ նախ պետք է առանձին վերանայել այս կազմակերպությունում իրենց դերը, և երկրորդ, պետք է պատրաստ լինել լքել այն, եթե Ռուսաստանի նկատմամբ գործարկվի եռակողմ ընթացակարգ:
Տոլստոյը նշել է, որ ԵԽԽՎ-ից դուրս գալը ենթադրում է նաև ԵԽ-ից դուրս գալ, քանի որ բոլոր մարմիններին անդամակցությունը նույնն է:
Նշենք, որ հունվար ամսվա սկզբին ԵԽԽՎ-ն իր կանոնակարգում վերջնականապես ընդունեց ԵԽ կանոնադրության խախտումներին պատասխանելու համար եռակողմ մեխանիզմի օգտագործման հնարավորությունը: Նման մեխանիզմը կարող է ակտիվացվել ծայրահեղ լուրջ խախտումների դեպքում և կպահանջի վեհաժողովի բոլոր մասնակիցների առնվազն մեկ երրորդի աջակցությունը: Ինչպես նշել է Տոլստոյը, եթե ԵԽԽՎ-ն Ռուսաստանի հետ կապված նոր մեխանիզմ է գործարկում, ապա «կարծում եմ, որ մենք չենք կարող հանդուրժել այս ստորացուցիչ պատմությունը»:
«Մեր արտաքին քաղաքականության մեջ վերջնական որոշումը կայացնում է պետության ղեկավարը, Ռուսաստանի Դաշնության նախագահը, և ես կարծում եմ, որ բոլոր որոշումները, որոնք նախկինում կայացվել են, հենց այս տրամաբանության մեջ է: Ես ուզում եմ ասել, որ այո, մենք պետք է պատրաստ լինենք դրան և, ըստ այդմ, պետք է մտածենք, թե ինչպես ձևավորել այս կամ այն մարմինները, որոնք կփոխարինվեն, եթե հանկարծ լքենք Եվրախորհուրդը», - շեշտել է Տոլստոյը:
Հիշեցնենք, որ 2014թ․-ին Ղրիմի՝ Ռուսաստանին միացնելուց հետո, ԵԽԽՎ-ն ՌԴ պատվիրակությանը զրկեց մի շարք իրավունքերից, որից հետո ՌԴ պատվիրակությունը հրաժարվեց մասնակցել նիստերին։ Ռուսաստանը, որը ԵԽ բյուջեի 5 մեծ դոնորներից մեկն է, հրաժարվեց գումարների փոխանցումից, ինչը ֆինանսական ճգնաժան առաջացրեց ԵԽ-ում։ ԵԽԽՎ-ն ՌԴ պատվիրակության լիազորությունները վերականգնեց միայն 2019թ․-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ, թե՞ դարձի եկավ
- Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ, 7 երկիր հայտարարություն արեց ու լքեց դահլիճը
- Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության լիազորությունների վերականգնման մտահոգությունները
- ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը հնարավոր է չմասնակցի ԵԽԽՎ ամառային և աշնանային նստաշրջաններին
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ