ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը հնարավոր է չմասնակցի ԵԽԽՎ ամառային և աշնանային նստաշրջաններին
Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին ՌԴ պատվիրակությունը կմասնակցի, եթե ամբողջությամբ վերականգնվեն պատվիրակության անդամների լիազորությունները։ Այս մասին հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը Ստրասբուրգից:
«Ես լիովին համաձայն եմ, որ մենք ուղիղ, բաց և անաչառ երկխոսության կարիք ունենք»,-ասել է Նարիշկինը՝ ԵԽԽՎ հոլանդացի պատգամավոր, Եվրոպական ձախերի միասնական խմբի նախագահ Թինի Քոկսի հետ հանդիպմանը։
Նարիշկինը ընդգծել է, որ ՌԴ պատիրակությունը կմասնակցի ԵԽԽՎ-ի աշխատանքներին, եթե վերականգնվեն նրանց ողջ լիազորությունները․«Կամ կլինի այսպես, կամ ՌԴ պատվիրակությունը չի մասնակցի ԵԽԽՎ աշխատանքներին»։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Ռուսաստանի պատվիրակությունը մինչև տարեվերջ զրկվեց ԵԽԽՎ-ում քվեարկության իրավունքից, դադարեցվեց ՌԴ պատիրակության մասնակցությունը ղեկավար մարմինների աշխատանքներին, ինչպես նաև ընտրություններում
Վեհաժողովի դիտորդական առաքելություններին մասնակցելու իրավունքից: ԵԽԽՎ-ն այս քայլին գնաց Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի պատճառով։
Նախորդող հրապարակումներ`
Ռուսաստանի պատվիրակությունը զրկվեց ԵԽԽՎ-ում քվեարկության իրավունքից
Եթե Ռուսաստանը ներգրավված չլինի ԵԽԽՎ-ում, խորհրդարանական վեհաժողովը կձախողվի. Պուշկով
ԵԽԽՎ-ն ընթացք տվեց ՌԴ պատվիրակության քվեարկության իրավունքի կասեցման նախաձեռնությանը
ԵԽԽՎ-ում քննարկվում է Ռուսաստանի պատվիրակության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին