Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:00 Աշխարհում
ՈւԵՖԱ-ի նախագահի աշխատավարձը համավարակի տարում աճել է 25 տոկոսով

2019/2020 մրցաշրջանի ընթացքում սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը վաստակել է 2,19 միլիոն եվրո, ինչը 450 հազար եվրոյով ավելին է, քան նախորդ մրցաշրջանում: ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը ստացել է 1,23 միլիոն եվրո, ինչը 164 հազար եվրոյով ավելին է, քան նախորդ մրցաշրջանում:

Աղբյուր՝ lenta.ru

17:49 Աշխարհում
Ռիադը դաշնակից է գտել՝ Թուրքիային ուշքի բերելու համար. «Ավելին, քան պարզապես վարձակալում»

Սաուդյան Արաբիան աննախադեպ քայլեր է ձեռնարկել Հունաստանի՝ Թուրքիայի պատմական թշնամու հետ աննախադեպ ռազմական համագործակցություն հաստատելու ուղղությամբ: Երկու պետությունների հարաբերությունները նոր մակարդակի հասան այս շաբաթ, երբ Աթենքը համաձայնվեց Ռիադին վարձակալութամբ տրամադրել Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգը՝ թագավորության էներգետիկ ենթակառուցվածքները պաշտպանելու համար:

Աղբյուր՝ eadaily.com

17:36 Հայաստան
Մեկնարկել է «Նաիրի տեխնոլոգիական ավանի» ստեղծման նախագիծը

Քաղաքն ունենալու է բիզնես ու բնակելի հատվածներ, որոնք առավելագույնս կապահովեն ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, կազմակերպությունների պահանջները: Հիմնական շահառուներն են՝ ՏՏ ոլորտի յուրաքանչյուր ընկերություն/մասնագետ, ոլորտը սպասարկող բոլոր կապակցված ենթակառուցվածքները։ Ս/թ ապրիլի 23-ին անցկացվելու է հանդիպում-քննարկմում՝ Հ. Հակոբյան 3 հասցեում:

Աղբյուր՝ «Նաիրի տեխնոլոգիական ավան» նախագծի Հանրային կապերի ապահովման ծառայություն

17:21 Աշխարհում
Անգլիան ավելի շատ եվրո խաղեր կստանա՝ Սուպեր լիգայի դեմ պայքարում իր դերն ունենալու համար

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) մտադիր է այս որոշումը կայացնել՝ ի երախտագիտություն Սուպեր լիգայի նախագծի վերաբերյալ Անգլիայի ֆուտբոլային միության դիրքորոշման: Կազմակերպության դերը գնահատվում է առանցքային:

Աղբյուր՝ gazeta.ru

16:59 Աշխարհում
Գիտնականները հայտնաբերել են, թե ինչպես է սուրճ խմողների ուղեղը փոխվում

Գիտնականներն առաջին անգամ մանրամասն նկարագրել են այն ֆունկցիոնալ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում մարդկանց ուղեղում, ովքեր պարբերաբար սուրճ են օգտագործում: Պարզվել է, որ կոֆեինը ուժեղացնում է կապերը ուղեղի տարբեր մասերի միջև, ինչը օգնում է լավացնել ուշադրությունը, կենտրոնացումը, հիշողությունը և կոգնտիվ ֆունկցիաները:

Աղբյուր՝ ria.ru

16:41 Հայաստան
Պրոթեզավորման կենտրոն՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

Բացումը՝ ապրիլի 23-ին, ժամը՝ 13:00:

Աղբյուր՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

16:27 Աշխարհում
Երկգլխանի հորթ է ծնվել Հյուսիսային Մակեդոնիայի գյուղերից մեկում

Գյուղացի ֆերմերի խոսքով՝ հորթին հետազոտած անասնաբույժն իրեն ասել է, որ կենդանու ֆունկցիոնալությունը նորմալ է: Հորթի գանգերը միաձուլված են, նա ունի երկու զույգ աչքեր, երկու բերան, մեկ զույգ ականջ, իսկ մեկ բերանով կաթ ուտելու ընթացքում, մյուսը միաժամանակ վերարտադրում է շարժումը: Թեև անասնաբույժները հայտնել են, որ հորթի կյանքի երկարատևությունը քիչ հավանական է, այնուամենայնիվ ֆերմերը, ասել է որ վճռական է պահելու նորածին կենդանուն «որքան էլ որ ապրի»:

Աղբյուր՝ wistv.com

16:03 Աշխարհում
Թուրքիան դուրս մնաց F-35 կործանիչների արտադրության ծրագրից

Վաշինգտոնը F-35 կործանիչների արտադրության հուշագիր է ստորագրել Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Իտալիայի, Կանադայի, Նիդեռլանդների և Նորվեգիայի հետ: ԱՄՆ-ը պաշտոնապես տեղեկացրել է Թուրքիային՝ F-35 հինգերորդ սերնդի կործանիչների արտադրության ծրագրից բացառելու մասին: Այս որոշումը կապված է Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ:

Աղբյուր՝ korrespondent.net

15:09 Աշխարհում
Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ Փերիս Ջեքսոնը, կխաղա «Ամերիկյան սարսափ պատմության» նոր եթերաշրջանում

Դերասանուհին կներկայանա FX հեռուստաալիքի հայտնի նախագծի առնվազն մեկ էպիզոդում: Սերիալի ստեղծող Ռայան Մերֆին ավելի վաղ հայտնել էր, որ «Ամերիկյան սարսափ պատմության» 10-րդ սեզոնը բաժանվելու է երկու պատմության: Փերիս Ջեքսոնը հանդես է գալու երկրորդ մասում, որը, ըստ հեղինակի,  կապված կլինի ավազի հետ:

Աղբյուր՝ gazeta.ru

14:45 Աշխարհում
Քանդվող ժայռերի մոտ ապրող ընտանիքներին Ուելսում ասվել է լքել տները

Ոստիկանությունն ու տեղական խորհրդի ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ կարող է կրկին փլուզում լինել այն բանից հետո, երբ երկուշաբթի առավոտյան՝ ժամը 11-ին, մի քանի տոննա հողաշերտ է սահել Ուելսում գտնվող Նեֆինի ծովափին:

Աղբյուր՝ thesun.co.uk
 

13:56 Հայաստան
«Գիտուժ». Առկա խնդիրներին Կառավարության կողմից տրվող ոչ ռազմավարական լուծումների հետևանքները

Թեմային անդրադարձել է նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը:

Աղբյուր՝ «Գիտուժ» 

13:21 Աշխարհում
Հնդկաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի աշխարհում ամենամեծ աճը

Հնդկաստանը հինգշաբթի գրանցեց COVID-19 վարակի աշխարհի ամենաբարձր ցուցանիշը՝ 314 835 դեպք: Դեպքերի նախորդ ռեկորդային մեկօրյա աճը գրանցվել էր Միացյալ Նահանգներում, որը հունվար ամսվա ընթացքում ունեցել էր 297 430 նոր դեպք: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, Հնդկաստանի ընդհանուր դեպքերը ներկայումս կազմում են 15,93 միլիոն մարդ, իսկ մահացություններն աճել են 2,104-ով և ընդհանուր առմամբ հասել 184 657-ի:

Աղբյուր՝ reuters.com

13:08 Աշխարհում
Մարսի վրա առաջին անգամ թթվածին է արտադրվել

Perseverance մարսագնացի վրա գտնվող փորձարարական սարքը հաջողությամբ թթվածին է արտադրել Մարսի վրա: Հետազոտողներին հաջողվել է ստանալ 5,4 գ թթվածին: Նրանք պնդում են, որ դա բավարար է մարդուն՝ տասը րոպե շնչելու համար:

Աղբյուր՝ korrespondent.net

12:34 Աշխարհում
Մահացու պայթյուն՝ Պակիստանի հյուրանոցում

Պակիստանի Կվետա քաղաքի շքեղ հյուրանոցում, ռումբի պայթյունի հետեւանքով, զոհվել է առնվազն չորս մարդ, 12-ը վիրավորվել են: Կասկածվում է, որ Պակիստանում Չինաստանի դեսպանն է եղել «Սերենա» հյուրանոցի ավտոպարկում հարձակման թիրախը: Ենթադրվում էր, որ նա գտնվում է Աֆղանստանի սահմանին մոտ գտնվող Բելուջիստան նահանգի մայրաքաղաք Կվետայում, բայց նա այնտեղ չի եղել:

Աղբյուր՝ bbc.com

12:00 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1226 նոր դեպք

Հինգշաբթի առավոտյան Վրաստանում համաճարակի մեկնարկից ի վեր արձանագրված կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր քանակը հասել 300 264-ի: COVID-19-ից մահացել է ևս 10 մարդ: Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշված մահերի ընդհանուր թիվը այժմ կազմում է 3 981: Ապաքինվել է 688 մարդ, նրանց ընդհանուր թիվը հասել է 283 557-ի:

Աղբյուր՝ newsgeorgia.ge

11:42 Աշխարհում
ԱՄՆ Պետդեպարտամենտը աշխարհի երկրների 80%-ը ընդգրկել է «Չճանապարհորդել» խորհրդատվական ցուցակում

Երկուշաբթի Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ կսկսի թարմացնել իր ճանապարհորդական խորհրդատվությունները՝ դրանք ավելի սերտորեն համապատասխանեցնելու Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ուղեցույցներին: Փոփոխությունը «կհանգեցնի «Չորրորդ մակարդակ՝ չճանապարհորդել»  երկրների քանակի էական ավելացմանը՝ ընդգրկելով աշխարհի երկրների մոտ 80%-ը»:

Աղբյուր՝ cnn.com

11:26 Աշխարհում
Չեխիայի Սենատը կոչ է արել դադարեցնել՝ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների մասին պայմանագիրը

Չեխիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի անդամները չորեքշաբթի երեկոյան կայացած իրենց նիստում կառավարությանը կոչ արեցին դադարեցնել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների և համագործակցության մասին պայմանագիրը:

Աղբյուր՝ ria.ru

11:16 Աշխարհում
Իսրայելն ու Սիրիան հրթիռային հարվածներով են փոխանակվել

Սիրիական հակաօդային պաշտպանությունն արձագանքել է Դամասկոսի նահանգում իսրայելական հրթիռային հարձակմանը, հայտնում է SANA պետական լրատվական գործակալությունը: Ըստ ՍԱՀ-ի ՊՆ-ի հանրապետության տարածքում հարվածի արդյունքում տուժել է չորս զինվոր: Իսրայելական բանակն իր հերթին պարզաբանել է, որ Սիրիայի տարածքի վրա հարձակումը հրահրել է Նեգև անապատի միջուկային կենտրոնի մոտ ընկած հրթիռի արձակումը:

Աղբյուր՝ eadaily.com

10:52 Աշխարհում
Ռայան Մեյսոնը դարձել է Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ մարզիչը

Լոնդոնի «Տոտենհեմի» մարզիչ Ռայան Մեյսոնը Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ մարզիչն է: Ապրիլի 19-ին ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռացավ ակումբից: Մեյսոնը թիմը գլխավորեց «Սաութհեմփթոնի» դեմ խաղում՝ 30 տարեկանը չլրացած:

Աղբյուր՝ gazeta.ru

10:38 Աշխարհում
Ֆրանսիայի վարչապետին փոստով կանացի ներքնազգեստ են ուղարկում

Կանացի ներքնազգեստի խանութները այս կերպ բողոքում են արգելափակման կանոնների դեմ: Ժան Կատեքսին կանացի ներքնազգեստներ ուղարկելը բողոքի ակցիայի մի տարբերակն են, որը կազմակերպվել է Action Culottée խմբի կողմից այն բանից հետո, երբ ներքնազգեստների խանութները դասվել են որպես ոչ կարևոր ձեռնարկությունների շարքին և ստիպված են եղել փակել՝ կրճատելու Covid-19-ի տարածումը:

Աղբյուր՝ cnn.com

10:11 Աշխարհում
Ֆեդերիկո Վալվերդեն դուրս է մնացել «Ռեալ»-«Չելսի» սպասվելիք խաղից՝ կորոնավիրուսի պատճառով

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանի թեստի արդյունքը դրական է եղել: Ակումբը կիրակի օրը հայտնել էր, որ Վալվերդեն ինքնամեկուսացվել է վարակակրի հետ շփում ունենալուց հետո՝ բաց թողնելով «Խետաֆեի» հետ 0-0 հաշվով ավարտված խաղը: Իսկ այժմ ֆուտբոլիստի մոտ է կորնավիրուս հաստատվել:

Աղբյուր՝ eurosport.com

10:01 Աշխարհում
«Լյուպենը» դարձել է Netflix-ի ամենաճանաչված հեռուստասերիալը

«Լյուպեն» ֆրանսիական հեռուստասերիալը ռեկորդային թվով դիտումներ ունի Netflix հոսքային ծառայությունում: Նախագծում գլխավոր դերը խաղացել է «1+1» և «2+1» ֆիլմերի աստղ Օմար Սին: Պրեմիերայից հետո առաջին չորս շաբաթվա ընթացքում սերիալի ավելի քան երկու րոպեն դիտել է Netflix-ի շուրջ 76 միլիոն օգտվող: Սերիալի հիմքում ընկած են Մորիս Լեբլանի գրքերը գողի մասին, որը վրեժ է լուծում՝ հարուստների կողմից խաբված հոր համար:

Աղբյուր՝ kulturomania.ru

18:00 Աշխարհում
Ապրիլի 22-ից Լեհաստանը կսկսի չեղարկել լոքդաունը

Լեհաստանը կներդնի հակավիրուսային սահմանափակումների վերացման տարածաշրջանային սկզբունք, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Լեհաստանի առողջապահության նախարար Ադամ Նեդզելսկին:

Աղբյուր՝ ria.ru

17:44 Աշխարհում
Բրազիլացի և հոլիվուդյան աստղերը մի խնդրանքով դիմեցին Բայդենին

Հոլիվուդյան տասնյակ աստղեր, որոնց թվում են Լեոնարդո Դի Կապրիոն և Քեթի Փերին, և աշխարհի այլ հայտնի մարդիկ բաց նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին`խնդրելով հետաձգել բնապահպանական համաձայնագրերի ստորագրումը Բրազիլիայի առաջնորդ Ժաիր Բոլսոնարուի հետ, մինչ7 Ամազոնի հասարակածային անտառների անտառահատումները իրական նվազում չունենան:

Աղբյուր՝ bbc.com

17:34 Հայաստան
Վարշավայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից Հայաստանն ունի մեկ բրոնզե մեդալակիր

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը մրցագորգ ուղեկցեց չորս ըմբիշների: Նրանցից միայն Արման Անդրեասյանին հաջողվեց դառնալ մեդալակիր: 70 կգ քաշային մարզիկը «բրոնզի» համար գոտեմարտեց մոլդովացի Միխայիլ Սավայի հետ: Հայ ըմբիշին  հաջողվեց միավորների նվազագույն տարբերությամբ / 4 : 3 / առավելության հասնել և կանգնել պատվանդանի երրորդ աստիճանին:

Աղբյուր՝ ՀԱՕԿ 

17:09 Աշխարհում
Շերը ասել է, որ Բրիթնի Սփիրսի հայրը պետք է թույլ տա, որ փոփ աստղը «ունենա իր կյանքը»

Նա հորդորել է Ջեյմի Սփիրսին հեռանալ երգչուհու խնամակալի պաշտոնից: Փոփ աստղի հայրը 2008 թվականից դատարանի որոշմամբ հանդիսանում է նրա խնամակալը և վերահսկում երգչուհու ֆինանսական գործերը, ինչպես նաև նրա անձնական կյանքը: Թեև առողջական խնդիրների հարցում նա այլևս չի հետևում դստեր անձնական կյանքին, սակայն շարունակում է կառավարել նրա ունեցվածքը, չնայած Բրիթնի Սփիրսը ցանկանում է հեռացնել հորը այդ դերից:

Աղբյուր՝ independent.co.uk

16:44 Աշխարհում
Աֆղանստանի հարցով հաջորդ շաբաթ հանդիպում կունենան Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը և Պակիստանը

Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Զամիր Քաբուլովը հայտնել է, որ ինքը այնտեղ կհանդիպի թալիբների հետ:

Աղբյուր՝ tass.ru

16:31 Աշխարհում
Ինդոնեզիայում սուզանավ է անհետացել

Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի սուզանավը, որում 53 մարդ է եղել, անհետացել է՝ չհայտնելով զորավարժությունների սպասվող արդյունքների մասին: Սուզանավը մասնակցում էր Հյուսիսային Բալիի ջրերում տորպեդների վարժանքներին:

Աղբյուր՝ dailystar.co.uk

16:07 Աշխարհում
Netflix-ը ֆիլմ կթողարկի լողորդուհի Յուսրա Մարդինիի մասին, որը քրոջ հետ փախել էր Սիրիայից

Սիրյայից փախչելուց և 2016 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ փախստականների հավաքականում հանդես գալուց հետո համաշխարհային ճանաչում գտած սիրիացի լողորդուհու և նրա քրոջ՝ Սառայի մասին Netflix-ի նոր ֆիլմի ռեժիսորը կլինի եգիպտացի Սալլի ալ-Հուսեյնին: Նկարահանումները տեղի կունենան Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում և Բելգիայում: Կինոժապավենը կթողարկվի Netflix-ի հարթակում 2022 թվականին:

Աղբյուր՝ tass.ru

15:32 Հայաստան
«Դարի արշալույսն ու դարի մայրամուտը»՝ «Գոյ» թատրոնում

Թատերական կոմպոզիցիա՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին: Հեղինակ և բեմադրող՝  Սամսոն Ստեփանյան: Ներառված են բանաստեղծություններ արևմտահայ պոեզիայից․ Դանիել Վարուժան, Ռուբեն Որբերյանց, Ռուբեն Սևակ, Սիամանթո, Վահան Թեքեյան։

Աղբյուր՝ toms.am

15:10 Տարածաշրջան
Ճգնաժամ Վրաստանում. «քաղբանտարկյալները» ազատ կարձակվեն, ընդդիմությունը կմտնի խորհրդարան

Չնայած իշխանությունների և ընդդիմության միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները կմիանան փաստաթղթին և կմտնեն խորհրդարան միայն իրենց նախագահ Նիկա Մելիայի ազատ արձակվելուց հետո: Այդ մասին ապրիլի 20-ին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ, ասել է Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին:

Աղբյուր՝ eadaily.com

14:23 Աշխարհում
Անյելին կարծում է, որ Սուպեր Լիգան առաջ չի գնա

եվրոպական Սուպերլիգայի հիմնադիր և «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին չորեքշաբթի օրը ասել է, որ անգլիական վեց ակումբների դուրս գալուց հետո՝ լիգան այլևս չի կարող կայանալ: Հարցին, թե արդյո՞ք նախագիծը դեռ կարող է իրակականալ թիմերի հեռանալուց հետո, նյելին Reuters-ի հետ զրույցում ասել է. «Եթե շիտակ ու անկեղծ լինեմ, ոչ, ակնհայտորեն դա այդպես չէ»:

 

13:28 Աշխարհում
Իտալիայում նորածին աղջկա մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի հակամարմին

Իտալիայի հարավում գտնվող Ապուլիա մարզում նորածնի մոտ հաստատվել է հակամարմին ունենալու առաջին դեպքը: Երեխայի մայրը՝ 35-ամյա Էլեն Կոլիցցին, COVID-19-ի դեմ պատվաստում էր ստացել հղիության 7-րդ ամսում:

Աղբյուր՝ ria.ru

13:10 Աշխարհում
Նոր հետազոտությունը բարձրացնում է՝ ՄԹ-ում և Եվրոպայում վերամշակված յուղի աճող ներմուծման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության հարցը:

Չիպսի պատրաստումից և այլ տեսակի օգտագործված յուղեր համարվում են թափոններ, ուստի երբ դրանք օգտագործվում են բիոդիզել պատրաստելու համար, կրճատում են ածխածնի արտանետումները՝ փոխարինելով բնական հանածոներին: Սակայն եթե ԵՄ-ում այն թափոն է համարվում, ապա Չինաստանում, Մալազիայում և Ինդոնեզիայում մինչ այս այն օգտագործվում էր կենդանիներին կերակրելու համար: Հարց է առաջանում, թե ինչով է այն փոխարինվում այժմ:

Աղբյուր՝ bbc.com

12:31 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1310 նոր դեպք

Երկրում վարակման առաջին դեպքից մինչ օրս COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 299 038 է: Վերջին օրվա ընթացքում ապաքինվել է 632 մարդ, ընդհանուր առմամբ առողջացածների թիվը հասել է՝ 282 869-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 12 նոր դեպք: Համաճարակի սկզբից մինչ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի զոհ են դարձել 3971 մարդ:

Աղբյուր՝ apsny.ge

12:19 Աշխարհում
Դերեկ Շովինը մեղավոր է ճանաչվել Ջորջ Ֆլոյդի մահվան բոլոր մեղադրանքներով

Երեքշաբթի երդվյալ ատենակալների կազմը Մինեապոլիսի նախկին ոստիկան Դերեկ Շովինին մեղավոր է ճանաչել բոլոր երեք մեղադրանքներով`2020 թվականի մայիսին Ջորջ Ֆլոյդի մահվան առնչությամբ: 45-ամյա Շովինին մեղադրանք է առաջադրվել երկրորդ աստիճանի դիտավորյալ սպանության, երրորդ աստիճանի սպանության և երկրորդ աստիճանի մարդասպանության մեջ: Նրան սպառնում է տասնյակ տարիների բանտարկություն:

Աղբյուր՝ foxnews.com

11:57 Աշխարհում
Ապրիլի 18-ին Եգիպտոսում գնացքի աղետի զոհերի թիվը հասել է 23-ի

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը երեքշաբթի օրը հրապարակել է նոր տվյալներ՝ երկաթուղային աղետից տուժածների մասին: Ըստ տեղեկատվության՝ Կահիրեից հյուսիս ընկած հատվածում գնացքի ռելսերից դուրս գալու հետեւանքով զոհվել է 23, վիրավորվել՝ 139 մարդ: Երկրի առողջապահության եւ ազգաբնակչության հարցերի նախարարությունը նախկինում հայտնել էր 11 մահվան մասին:

Աղբյուր՝ tass.ru

11:41 Հայաստան
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի ապրիլի 26-30-ը կմեկնի

Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) և Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ:

Աղբյուր՝ պաշտոնական հաղորդագրություն

11:11 Աշխարհում
Իսլանդական Kaleo խումբը տեսահոլովակ է նկարահանել ժայթքող հրաբխի ֆոնին

Kaleo ռոք խումբը նկարահանել է «Skinny» թրեքի երաժշտական տեսահոլովակը ժայթքող հրաբխի մոտ: Հոլովակը նկարահանվել է անցած ամիս՝ ժայթքման սկսվելուց մի քանի օր անց:

Աղբյուր՝ ria.ru

11:01 Աշխարհում
ՄԱԿ-ը ԱՄԷ-ից պահանջում է ապացուցել, որ արքայադուստր Լատիֆան ողջ է

ՄԱԿ-ը կոչ է արել Արաբական Միացյալ Էմիրություններին «կոնկրետ» ապացույց ներկայացնել, որ Դուբայիշեյխի դուստր արքայադուստր Լատիֆա Ալ Մաքթումը ողջ է: Երեքշաբթի օրը Ժնևում հրապարակված հայտարարության մեջ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները նաև ասում են, որ նա պետք է «շտապ ազատ արձակվի»:

Աղբյուր՝ bbc.com

10:50 Աշխարհում
ԱՄՆ-ը հայտարարել է, որ կշարունակի օգնել կուբացիներին կերտել իրենց ապագան

Կուբայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը կշարունակի կենտրոնանալ քաղաքացիներին՝ «իրենց ապագան կերտելու համար» աջակցելու վրա: Այս մասին երեքշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի գլխավոր խոսնակ Նեդ Փրայսը:

Աղբյուր՝ tass.ru

10:39 Աշխարհում
London Resort-ի նոր թեմատիկ զվարճանքի այգին ներկայացնում է դինոզավրերի երկիրը

Ատրակցիոններով և zipline-ներով «Անգլիայի Դիսնեյլենդը», որը դինոզավրերի նախապատմական արարածների առաջին «երկիրն» է լինելու, նախատեսվում է բացել 2024 թվականին:

Աղբյուր՝ thesun.co.uk

10:02 Աշխարհում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է

հանդիպել Դոնբասի «ցանկացած կետում», որտեղ հակամարտություն է ընթանում: Այս մասին երեքշաբթի օրը տեսաուղերձում ասաց Ուկրաինայի ղեկավարը: Նա նաեւ հայտարարել է, որ Ուկրաինան ունի արեւմտյան պետությունների ու ՆԱՏՕ-ի աջակցությունը. նրանք պատրաստ են երկրին ֆինանսական օգնություն ցուցաբերել, ինչպես նաեւ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:

Աղբյուր՝ tass.ru

17:33 Տարածաշրջան
Անթալիայի ջրերում գրանցվել է թունավոր ֆուգու ձկների մեծ ներհոսք

Օրերս Անդթալիայի շրջանի Լարայի լողափից ընդամենը 50 մետր հեռավորության վրա նկատել են տասնյակ խոշոր ֆուգուներ: «Այնպես որ ամռանը անհնար կլինի ջուր մտնել»,- անհանգստանու են տարածքի ձկնորսները:

Աղբյուր՝ rg.ru

17:22 Աշխարհում
Մեծ Բրիտանիայի ավելի քան 150 արտիստներ վարչապետին կոչ են անում փոխել հոսքային երաժշտության մասին օրենքը

Բորիս Ջոնսոնին ուղղված նամակում 156 բրիտանացի երաժիշտներ, ներառյալ Փոլ ՄաՔքարթնին և Էնի Լենոքսը, կառավարությանը կոչ են արել քայլեր ձեռնարկել հոսքային իրավունքների վերաբերյալ: Նամակում առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենսդրությունում, որպեսզի «երաժշտության արժեքը վերադառնա այնտեղ, որտեղ պետք է լինի՝ երաժշտություն ստեղծողների ձեռքում»:

Աղբյուր՝ independent.co.uk

16:43 Աշխարհում
Մայքլ Քիթոնը կրկին մարմնավորելու է Բեթմենին

Դերասան Մայքլ Քիթոնը համաձայնել է կրկին մարմնավորել Բեթմենին: «Ֆլեշ» (The Flash) ֆիլմի նկարահանումները սկսվել են ապրիլի 19-ին: Քիթոնը չղջիկի կոստյումով սուպերհերոսի կերպարում առաջին անգամ հանդես է եկել 1989 թվականին, Թիմ Բարթոնի «Բեթմեն» ֆիլմում, 1992-ին նա վերադարձավ դերին՝ «Բեթմենը վերադառնում է» կինոնկարում: Բեթմենի դերը կկատարի նաև Բեն Աֆլեքը. գործողությունները ծավալվելու են տարբեր ժամանակահատվածներում:

Աղբյուր՝ gazeta.ru

16:04 Աշխարհում
Պուտինը տուգանքներ է մտցրել՝ անտոմս ուղևոր-երեխաներին տրանսպոտից իջեցնելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով տուգանքներ է սահմանվում վարորդների և հսկիչների համար՝ հասարակական տրանսպորտից անտոմս երեխաներին իջեցնելու համար: Օրենքը խախտող վարորդները կպատժվեն հինգ հազար ռուբլիով, պաշտոնատար անձինք՝ 20-30 հազար:

Աղբյուր՝ lenta.ru

15:43 Աշխարհում
Չադի նախագահ Իդրիս Դեբին մահացել է առաջնագծում

Նախագահական ընտրություններում հաղթող ճանաչվելուց հետո, Չադի առաջնորդ Իդրիս Դեբին մահացել է՝ հյուսիսային ապստամբների դեմ պայքարի առաջնագծում զորքերին այցելելիս, երեքշաբթի հայտնել է բանակի խոսնակը: 68-ամյա Դեբին իշխանության էր եկել 1990 թվականին ապստամբության արդյունքում և Աֆրիկայի ամենաերկարակյաց ղեկավարներից մեկն էր:

Աղբյուր՝ reuters.com

15:22 Աշխարհում
«Դոմոդեդովո» օդանավակայանը սկսեց պատվաստումների անձնագրեր տրամադրել

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը սկսել է պատվաստումների անձնագրեր տրամադրել, որոնք վկայում են COVID-19- ի դեմ իմունիզացիայի մասին՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ստանդարտների: Այս մասին ապրիլի 20-ին հայտարարել է օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Աղբյուր՝ iz.ru

15:11 Աշխարհում
ԱՄՆ սենատորները պահանջում են արգելել առյուծների և վագրերի մասնավոր սեփականությունը

Netflix-ի «Վագր արքա» (Tiger King) վավերագրական ֆիլմաշարից հետո, ԱՄՆ Սենատի օրենսդիրներն առաջարկել են արգելել խոշոր կատվազգիների՝ առյուծների և վագրերի մասնավոր սեփականությունը: ԱՄՆ կենդանաբանական այգիներում ավելի շատ վագրեր կան, քան վայրի բնության մեջ՝ ամբողջ աշխարհում:

Աղբյուր՝ bbc.com

14:47 Հայաստան
Վերապատրաստում-քննարկում ՝ ՀՀ ֆինասների նախարարությունում ռուս փորձագետների հետ

Քննարկումը կազմակերպվել է 2017 թվականին Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջև ստորագրված  համաձայնագրի շրջանակներում: Ռուս փորձագետներ Դմիտրի Անդրեևը և Ալեքսանդր Եվիչը առանձին զեկույցներով ներկայացրել են Հայաստանի առողջապահության և կրթության ոլորտում մի քանի ծրագրերի վերաբերյալ իրենց կատարած ուսումնասիրություններն ու տրամադրել գիտամեթոդական և տեխնիկական աջակցություն հանրային ֆինանսների կառավարման ոլորտում:

Աղբյուր՝ ՀՀ Ֆինանսների նախարարություն 

14:21 Աշխարհում
Մոսկվայում ԱՄՆ դեսպանը տուն է ուղևորվում խորհրդակցությունների համար

Այդ մասին երեքշաբթի հայտարարեց ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը՝ նշելով որ վերադառնում է Միացյալ Նահանգներ՝ Ջո Բայդենի վարչակազմի անդամների հետ քննարկելու ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները: Հայտարարությունը հաջորդեց Սալիմանին արված Կրեմլի առաջարկին՝ ընդմիջում վերցնել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը և Մոսկվան պատժամիջոցներ փոխանակեցին:  ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ շաբաթներ անց կվերադառնա Մոսկվա:

Աղբյուր՝ apnews.com

13:50 Աշխարհում
Արմավիրի դպրոցներից մեկում առաստաղը փլվել էր երեխաների վրա

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի դատախազության տվյալներով, ապրիլի 20-ին Արմավիր քաղաքի շինություններից մեկում փլուզվել է առաստաղի 10 քմ: Երեք երեխա տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Աղբյուր՝ eadaily.com

13:26 Աշխարհում
Sputnik V պատվաստանյութերի արտադրությունը Հարավային Կորեայում կսկսվի մայիսին

GL Rapha ընկերությունը Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի (RDIF)  հետ  համագործակցությամբ տեղական գործարանում նախնական կարտադրի Sputnik V-ի 150 միլիոն դեղաչափ: Պատվաստանյութը նախատեսված է միայն արտահանման համար, քանի որ երկրում ռուսական պատվաստանյութը դեռ հաստատված չէ:

Աղբյուր՝ en.yna.co.kr

12:46 Հայաստան
Հայաստանի կանանց բասկետբոլի առաջնությունում «Հատիսը» գրավեց երրորդ տեղը

«Հատիսը» նշանակալի առավելությամբ հաղթեց «Էրեբունիի» թիմին (64  : 44) և  գրավեց երրորդ պատվավոր տեղը: Առաջնությունում չեմպիոնության համար, Երևանի «Միկա» մարզահամալիրում, ապրիլի 23-ին միմյանց հետ կմրցեն «Լես Ֆոքսես» և «Երևան Բասկետ» թիմերը:

Աղբյուր՝ ՀԱՕԿ 

12:16 Աշխարհում
Սինգապուրը կսկսի օգտագործել կորոնավիրուսի թեստավորման նոր համակարգ՝ շնչառության միջոցով

TracieX սարքը կլինիկական փորձարկումների ընթացքում ցույց է տվել արդյունքների 95% ճշգրտություն, ինչը գրեթե համընկնում է PCR թեստերի արդյունավետության հետ: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր թեստի արժեքը մոտավորապես 20 դոլար է, որն ավելի էժան է, քան եղած անալոգները, իսկ արդյունքը կարելի է ստանալ երկու րոպեի ընթացքում:

Աղբյուր՝ straitstimes.com

11:56 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1792 նոր դեպք

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 663 մարդ: Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 10 հիվանդ: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 297 728 դեպք, որից վերականգնվել է 282 237 մարդ, մահացել է 3959-ը: 

Աղբյուր՝ apsny.ge

11:42 Աշխարհում
Կյանքից հեռացել է ԱՄՆ նախկին փոխնախագահ, նշանավոր լիբերալ Ուոլտեր Մոնդեյլը

Ուոլտեր Ֆ. Մոնդեյլը, ով պարտվել էր Ռոնալդ Ռեյգանին նախագահական ընտրություններից մեկում, մահացել է 93 տարեկան հասակում:

Աղբյուր՝ theguardian.com

11:16 Աշխարհում
Ինդոնեզիայի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 6,0 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին երեքշաբթի՝ ապրիլի 20-ին, հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) կայքը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Սումատրա նահանգի Սիբոլգա քաղաքից 304 կմ հեռավորության վրա, օջախը՝ 10 կմ խորության վրա:

Աղբյուր՝ korrespondent.net

10:49 Աշխարհում
Թրամփը հայտարարել է, որ մտադիր է 2024 թվականին դառնալ ԱՄՆ նախագահ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ 2024 թվականին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին առաջադրվելու իր լուրջ մտադրության մասին: Նա նշել է, որ առաջիկա ընտրությունները, ըստ էության, շուտով տեղի չեն ունենա, բայց դատելով նախորդ ընտրություններում նախկին թեկնածուի ապահոված ձայներից (75 միլիոն), նրա աջակցության մակարդակը շարունակում է բարձր նշաձող պահպանել:

Աղբյուր՝ eadaily.com

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}