2020 թ. արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1226 դեպք՝ նախորդ տարվա 1088-ի դիմաց. Անի Սամսոնյան
«Դատախազության տարեկան հաղորդման համաձայն 2020 թվականին արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 1226 դեպք՝ նախորդ տարվա 1088 դեպքի դիմաց, դեպքերը աճել են 138-ով»,- խորհրդարանում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ:
Նա նշեց, որ աճել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված դեպքերը՝ հասնելով 872-ի, իսկ թմրամիջոցների իրացման դեպքերը 532 են՝ նախորդ տարվա 508 դեպքի փոխարեն:
Պատգամավորը հարցը զեկուցող Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանից հետաքրքրվեց, թե ինչով է բացատրվում այդ աճը:
«Մենք պետք է այդ հարցը գլոբալ առումով դիտարկենք երկու տեսանկյունից՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությունն առավել լատենտային հանցագործությունների թվին է դասվում, հետևաբար թվի աճը կարող է գնահատվել նաև որպես իրավապահ մարմինների արդյունավետ աշխատանքի արդյունք»,- պատասխանեց Ֆիդանյանը և չբացառեց, որ կարող է լինել նաև թմարմիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի իրական աճ:
Փոխոստիկանապետը նաև հավելեց, որ կա նաև թմրամիջոցների մաքսանենգության հետ կապված հանցագործությունների թվի 36 տոկոսով աճ, որը սակայն կապեց օպերատիվ հետախուզական միջոցների և տեխնիկական հագեցվածության բարելավմամբ:
«2019 թվականին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված է եղել անչափահաս 10 անձ, իսկ 2020 թվականին՝ 4, կա նաև իգական սեռի ներկայացուցիչների կոմղից այդ հանցագործություների մեջ ներգրավվածության նվազում»,- հայտարարեց Արա Ֆիդանայանը:
Հարակից հրապարակումներ`
- Ըստ զեկույցի, Արտակ Դավթյանն Ապրիլյան պատերազմի մեղավորներից է և նա այսօր չպետք է լիներ ԳՇ պետ. Էդմոն Մարուքյան
- Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցում շատ հակասական և խճճող բաներ կային. Սոֆյա Հովսեփյան
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց