Քաղաքական 15:34 09/05/2021 Հայաստան

09.05.2021. «Հենակետը»՝ Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել և հրապարակել է համառոտ տեղեկություններ  ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ.

«Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Շաբաթվա սկզբին մամուլում և սոցցանցերում տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ Արցախի Մարտունի քաղաքում գտնվող Նժդեհի արձանը ադրբեջանական կողմի պահանջով և ռուսական խաղաղապահների միջնորդությամբ փորձում են ապամոնտաժել։ Լուրեր էին տարածվում նաև, թե հայկական կողմից բանակցությունները վարում է ԱՀ ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով առաջարկել էր մարտունեցիներին, որպեսզի արձանը հանեն։ Մարտունու քաղաքապետարանից հաստատել են լուրը, որ Վ․ Բալասանյանը գտնվել է Մարտունի քաղաքում , սակայն նշել են, որ  ԱԱԽ քարտուղարը այցելել է Մարտունի, որպեսզի տեղում ծանոթանա բնակարանաշինության և  անվտանգային ոլորտին առնչվող մի շարք հարցերի կատարման ընթացքին։

Թեմայի վերաբերյալ Վ․Բալասանյանը հայտարարել է , որ իրականությունից հեռու է համարում  այն լուրերը, թե իբր ինքն առաջարկել է ապամոնտաժել Նժդեհի արձանը։

Նշենք, որ համացանցում տարածվում էր նաև լուսանկար, որտեղ Նժդեհի արձանի վրա փակցված էր «արձանը վերցնողին կխփենք» գրությունը։

Շաբաթվա ընթացքում  համացանցում տեսանյութեր և լուսանկարներ էին տարածվում, որոնցում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները Շուշիում լայնածավալ շինարարություն սկսել և ոչնչացնում են հայկական հոգևոր, մշակութային և ճարտարապետական ժառանգությունը։
Թեմային անդրադարձել է ԱՀ ՄԻՊ ղեկավար Գեղամ Ստեփանյանը, և դատապարտել  հայկական ներկայությունն ու հետքը ոչնչացնելու ադրբեջանական ձեռագիրը։

Հայտարարություն է տարածվել  նաև  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի կողմից , որում նշվում է, թե Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող բարբարոսական գործողությունները։

ԱՀ  ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հարցով կապ է հաստատել ՌԴ գործընկերների հետ և շեշտել, որ ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում պատրաստակամություն էր հայտնել պաշտպանել հայկական կրոնական ժառանգությունը։

Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանն լրագրողների հետ զրույցում ասել է, որ Արցախի ներդրումային հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Կարմիր շուկա համայնքում շարունակվում են բազմաբնակարան շենքերի շինաշխատանքները։Համայնքի ղեկավարը ընդգծել է , որ գործընթացը սկսվել է 2019 թվականին և բազմաբնակարան շենքերը շահագործման կհանձնվեն մինչև տարեվերջ։

ՌԴ խաղաղապահների մասին

ՌԴ ՊՆ մայիսի 3-ին հայտարարել է , որ Արցախում  ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 064 հա տարածք, 632,3 կմ ճանապարհ, 1 733 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 603 պայթունավտանգ առարկա։

Պաշտոնական լրահոս

ԱՀ  նախագահ Ա․ Հարությունյանը մայիսի 2-ին այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և տեղում ծանոթացել բնակարանաշինության պետական ու բարեգործական ծրագրերի իրականացման աշխատանքներին։

ԱՀ  նախագահը մայիսի 4-ին այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերքի ենթաշրջան և Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնք:

Հարությունյանը մայիսի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Բորիսի Դանիելյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից՝  իր դիմումի համաձայն։ Մեկ այլ հրամանագրով Ժիրայր Մելսիկի Միրզոյանը նշանակվել է ԱՀ արդարադատության նախարար։
ԱՀ  նախագահը մայիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն  գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Հարությունյանի  «ֆեսյբուքի»-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ վերջինս  որպես վկա, հարցաքննվել է  ԱՀ դատախազության քննիչների կողմից:  Ա․ Հարությունյանը հարցաքնվել է ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը) հարուցված քրեական գործի շրջանակներում։

ԱՀ դատախազությունից էլ տեղեկացրել են, որ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ քրգործով հարցաքննվել է 28 պատգամավոր։

Դատախազության մեկ այլ հայտարարությունից էլ տեղեկանում ենք, որ 2021թ. մարտի լույս 29-ի գիշերը, զոհված զինծառայողների մարմիններ տեղափոխող մեքենայի ուղղությամբ ենթադրաբար ադրբեջանցիների կողմից քարեր նետելու և մեքենայի դիմապակին ջարդելու վերաբերյալ հրապարակումների առթիվ, Արցախի ոստիկանության կողմից կատարված դատավարական ստուգմամբ, չեն պարզվել ուրիշի գույքը վնասելու կամ ոչնչացնելու ենթադրյալ հանցավոր արարքի մասին վկայող բավարար տեղեկություններ:

Մայիսի 4-ին՝ ԱՀ պետհամալսարանում,  «Արցախի ներկան և ապագան» խորագրով  հանդիպումների շրջանակում  ԱՀ ԱԳՆ ղեկավար  Դավիթ Բաբայանը հանդիպել է դասախոսների և ուսանողների հետ, որտեղ հայտարարել է , որ ՌԴ ներկայությունն Արցախում բացառում է նոր պատերազմի արկածախնդրությունը։

ԱՀ  ԱԳՆ ղեկավարը մայիսի 5-ին նամակներ է հղել ՄԱԿ ԳՔ  Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին՝ Շուշի քաղաքի հայ բնակչության բռնի վտարմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության կապակցությամբ:

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ մայիսի 2-ին, անդրադառնալով ադրբեջանցի իրավապաշտպան Ահմեդ Շահիդովի թվիթերյան գրառմանը, ըստ որի, հունիսից Ստեփանակերտը լինելու է Ադրբեջանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո՝ լինի դա խաղաղ ճանապարհով, թե ուժի կիրառմամբ ՝ ընգծել էր, որ  Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ուղղահայաց ենթակայության տակ չի կարող լինել։

Նշենք , որ «ուղղահայաց» բառը բուռն քննարկման առարկա դարձավ մամուլում և սոցցանցերում, որից հետո պաշտոնական հայտարարության մեջից այդ բառը հանվեց։

Փորձագետների շրջանում քննարկման առարկա էր դարձել նաև ԱԺ նախագահի հայտարարության մեջ տեղ գտած այն միտքը, որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ ուժերն ու Արցախի բանակն են։  Փորձագետները հիմնականում նշում էին, որ ԱՀ ԱԺ նախագահը ադպիսով հաստատում է,  որ ՀՀ-ն այլևս չի հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը։

Թեմայի վերաբերյալ խոսել է նաև ԱՀ ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը,ում      խոսքերով ՝ քանի դեռ ռուսական խաղաղապահ ուժերն Արցախում են, անհնարին է Արցախյան հարցը ռազմական ճանապարհով լուծելը։

ԱՀ ԱԳՆ-ն  մայիսի 4-ին հայտարարել է , որ  բարձր են գնահատում ԵԽ  121 անդամների նամակը՝ ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ ներկայումս Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին:

ԱՀ  նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը հայտարարել է , որ անցած տարվա սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերջի օրերին  շուրջ 110 հազար մարդ է տեղահանվել Արցախից, իսկ հետպատերազմյան շրջանում ՝ 39 հազար մարդ։  Խոսելով պատերազմի հետևանքով կրած տնտեսական վնասների մասին՝ վերջինս  նշել է , որ Արցախի ՀՆԱ-ն 2019 թվականին կազմել է ավելի քան 342 միլիարդ դրամ, 2020-ին՝ կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով ՀՆԱ-ն նվազել է 22,4 տոկոսով՝ կազմելով  270 մլրդ 900 միլիոն դրամ, իսկ 2021 թվականի համար կանխատեսվում է 224 մլրդ 5 մլն դրամ, որը շուրջ 35 տոկոսով ցածր է 2019 թվականի ցուցանիշից։

ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում ընթանում է նոր կորոնավիրուսային (COVID-19)-ի դեմ վարակը կանխարգելող ռուսական «Sputnik V»-ի պատվաստանյութով պատվաստման գործընթացը։  Ռուս խաղաղապահներն  Արցախին   տրամադրել   են  15000 դեղաչափ պատվաստանյութ, որով    կպատվաստվեն  7500   քաղաքացի:

ԼՂ հակամարտության մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) մայիսի 6-ին տարածել են հայտարարություն, որում կոչ են արել վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին, ինչպես նաև օպերատիվորեն իրականացնել աճյունների փոխանակման գործընթացը:

ՀՀ ԱԳՆ  պաշտոնակատար Արա Այվազյանն ու ՌԴ  ԱԳՆ ղեկավար  Սերգեյ Լավրովը, վերջինիս մայիսի 6-ին ՀՀ կատարած այցի ժամանակ  անդրադարձել  են   Արցախում առկա հումանիտար խնդիրներին:

Նույն օրը, Լավրովը հանդիպել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը՝ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով։

ՌԴ ԱԳՆ ի հետ հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է նաև, որ  ԼՂ պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը դարձել է նաև խաղաղ կարգավորման գործընթացի մաս:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի հեղինակավոր անդամ, հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթը` Հանձնախմբի ղեկավարներին ուղղված նամակում կոչ է արել առնվազն 50 մլն դոլար հատկացնել Արցախի ժողովրդին՝ սննդի, ենթակառուցվածքների, բնակարանային ու բժշկական կարիքների համար:

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը մայիսի 7-ին  հոդված էր հրապարակել, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հարցին: Ըստ պարբերականի, ադրբեջանական կողմը բարձրացրել է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհն իր վերահսկողությանը փոխանցելու հարցը ռազմագերիներին ազատ արձակելու համար»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}