Քաղաքական 12:45 15/05/2021 Հայաստան

15.05.2021. «Հենակետ». Անվտանգության հարցերը՝ մեկ շաբաթում

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է անվտանգության հարցերի վերաբերյալ ընթացիկ շաբաթում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերը.

«Ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերի մասին

ՀՀ-ում ՌԴ  դեսպան Սերգեյ Կապիրկինը մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ ամփոփելով Սերգեյ Լավրովի Հայաստան այցելությունը, նշել է, որ արդյունավետ և կառուցողական քննարկումների ընթացքում կարևորվել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը։ Կոպրիկինը շեշտել է, որ ռազմագերիների հարցը մնում է ՌԴ օրակարգում։

Մայիսի 11-ին Ադրբեջան այցելած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո կայացած ասուլիսում անդրադարձել է Արցախյան պատերազմից հետո ստեղծված հումանիտար խնդիրների լուծմանը ըստ Լավրովի՝ ՌԴ-ն ակնկալել է, որ ՀՀ կողմից ԼՂ-ում ականապատ դաշտերի քարտեզներն Ադրբեջանին հանձնելու, գերիների փոխանակման և ԼՂ խնդրով այլ հումանիտար հարցերի լուծումը կարագացվի։

Բայրամովն իր հերթին նշել է, թե Բաքուն վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին:
Պատերազմի ավարտից հետո ադրբեջանական գերության մեջ հայտնված անձանց Բայրամովը կոչել է «դիվերսանտներ, որ ներխուժել են Ադրբեջանի տարածք»:

ՀՀ ՄԻՊ-ը անդրադառնալով Բայրամովի այդ հայտարարություններին, միջազգային մարմիններին կոչ է արել  գերիների ազատ արձակման ու վերադարձի ուղղությամբ վճռական միջոցներ ձեռնարկել։
«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ամբողջ ծավալով համագործակցել ՄԻԵԴ-ի հետ՝ հայ գերիների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում։ 
ԵԽ պաշտոնական կայքում հրապարակված օրակարգից տեղեկանում ենք, որ ԵԽ մայիսի 17-20-ի նստաշրջանի օրակարգում է նաև հայ ռազմագերիների հարցը։ Ռազմագերիների հարցի քննարկումը նախատեսված է մայիսի 20-ին, որից հետո տեղի կունենա քվեարկություն։

Սյունիքի մասին

Մայիսի 12–ին լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր տարածվեցին, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։
Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ՊՆ-ն նաև հերքել է ԶԼՄ ներում հայտնված այն տեղեկությունը, թե Իշխանասարի ուղղությամբ մարտեր են ընթանում։

Սակայն լրատվական կայքերում, իսկ այնուհետև պաշտոնական մակարդակով հաստատվեցին տեղեկություններն այն մասին, որ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին ավելի քան 3 կմ մտել է ՀՀ տարածք։

Մայիսի 12-ի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակի հարցով հրավիրված ԱԽ արտահերթ նիստում հայտարարեց, որ «իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե ոչ՝ ճգնաժամային»։ Փաշինյանի գնահատմամբ` ադրբեջանցիների քայլը դիվերսիա է։

Մայիսի 13-ին ՊՆ–ն հայտարարություն տարածեց, նշելով, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ ՊՆ-ի՝ երկու դեպքում էլ ՀՀ ԶՈՒ գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։

Բայց  հաղորդագրությունից հետո մամուլում կրկին տեղեկություններ տարածվեցին, որ բացի Իշխանասարի հատվածից, Վարդենիսի շրջանի Վերին Շորժա, Ներքին Շորժա և Կութ բնակավայրերի հատվածներում թշնամին ևս բավականին առաջ է եկել։ Ըստ որոշ աղբյուրների, ուղիղ գծով առաջացել են շուրջ 2 կմ։

ԱԽ նիստ է կայացել նաև մայիսի 13-ին։ Նիստին Փաշինյանը հայտարարել է, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Մայիսի 13-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով:

Նույն օրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Վաղարշակ Հարությունյանի և ԱԳՆ  նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Զասը հայտնել է, որ ուշադրությամբ հետևում են Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին, որոնց զարգացմանը զուգընթաց անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան գործողություններ։
Մայիսի 14-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈւ–ն ամբողջությամբ չի լքել ՀՀ տարածքը, դրա համար էլ Ռուսաստանից ռազմական օգնություն է խնդրել։ Նա նշել է, որ մայիսի 13-ին, երբ զրուցել է Պուտինի հետ, օգնություն չի խնդրել, քանի որ երկու երկրների ղեկավարների տեսակետները համընկել են։

Փաշինյանը հավելել է` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան նույնպես պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին։
Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաև, որ այս պահին բանակցություններ չեն ընթանում, դրանք կշարունակվեն այսօր՝ ժամը 15-ից։

Երեկ ուշ երեկոյան ՊՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել, կրկին նշելով, որ հակառակորդը դեռևս ետ չի գնացել, հայկական կողմը ադրբեջանական զինվորականներին ներկայացրել է իր հստակ պահանջը` առանց որևէ նախապայմանի ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ: Խնդիրը խաղաղ հանգուցալուծելու նպատակով դեռևս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն այսօր։

ՀՀ ՄԻՊ  Արման Թաթոյանը մի շարք հայտարարություն է տարածել, կրկին պնդելով՝ Սյունիքի շուրջ անվտանգության գոտու բացարձակ անհրաժեշտության մասին։

ՀՀ զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրեական վարույթի շրջանակներում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ։

ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնն անդրադարձել է Ադրբեջանի ոտնձգություններին՝ կոչ անելով ԱՄՆ-ին օգտագործել իր ազդեցությունն այս հարցում:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը ևս Սյունիքի մարզ ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջալինա Պորտերը  հայտարարել է, թե ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ադրբեջանն անմիջապես հետ կքաշի բոլոր զորքերը Հայաստանի սահմանից ու կհրաժարվի սադրանքներից։

Մայիսի 14-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Տեղ գյուղի հատվածում Սյունիքի դիրքերը պաշտպանող կամավորները փակել են Հայաստան-Արցախ միջպետական ճանապարհը։ Նրանք պահանջել են վերադարձնել իրենց զենքերը, զինել բոլոր սյունեցիներին, սահմանները պաշտպանելու համար։  Ժամը 17.47-ին  նրանցից 8 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով։

Այլ թեմաներ

Մայիսի 11-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի օգոստոսի 3-ի թիվ 888-Ն որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կատարած ուսումնասիրության արդյունքում կազմված առաջին խորհրդատվական եզրակացությունը:

ՊՆ անցուդարձի մասին

Շաբաթվա ընթացքում ՀՀ ԶՈՒ զորամիավորումների զորամասերի տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել են մարտավարական, հրամանատարաշտաբային զորավարժություններ,  հրաձգության գործնական պարապմունքներ, ուսումնական վարժանքներ, հայտարարվել են ուսումնական տագնապներ, անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ, և այլն։

Անվտանգության ոլորտի վերաբերյալ լրատվական հոսքերը ակտիվ քննարկման կիզակետում են եղել,  ԶԼՄ-ների լուսաբանման առանցքային թեման՝  Սյունիքի ու Գեղարքունիքի  սահմանների շուրջ տեղի ունեցող զարգացումներն են, միջադեպերի  հետ կապված հրապարակումները»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ
12:03 27/04/2024

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}