Քաղաքական 10:21 09/06/2021 Հայաստան

Սասունյան. Հայաստանի ղեկավարները պատերազմից առաջ անտեսել են ներդրողի՝ զրահամեքենաներ արտադրելու առաջարկը

Հայաստանի ներկայիս ղեկավարները մեղադրում են նախորդ ղեկավարներին, երբ երկրում որևէ սխալ բան է տեղի ունենում: Պատերազմում պարտվելու մեջ ևս  մեղադրեցին նախորդ նախագահներին։ Նրանք ոչ մի պատասխանատվություն չեն ստանձնում իրենց սեփական թերությունների համար, չնայած որ արդեն երեք տարի իշխանության ղեկին են։ Թեև նախորդ ղեկավարներին կարելի է մեղադրել բազմաթիվ անօրինականությունների համար, բայց ներկայիս ղեկավարները ունեն թերությունների իրենց բաժինը։

Ահա մի փայլուն օրինակ, թե ինչպես են ներկայիս ղեկավարները բոլորովին սխալ վարվել ազգային անվտանգության կարևորագույն նախագծի վերաբերյալ, որի համար նրանք լիովին մեղավոր են: Նման օրինակները բազմաթիվ են։

Արտակ Թովմասյան անունով հայ գործարարն ուներ համապատասխան կապեր ու փայլուն գաղափար՝ Հայաստանում արտադրել գերժամանակակից զրահամեքենաներ, իսկ դրանց մի մասը նվիրել ՀՀ կառավարությանը: Թվում էր, թե Հայաստանի պաշտոնյաները կողջունեն այդպիսի արժեքավոր առաջարկը և կանեն հնարավոր ամեն ինչ՝ նպաստելու այս կարևոր ներդրումային հնարավորությանը, որը մեծ նշանակություն ուներ ազգային անվտանգության համար։ Սա անհավանական պատմություն է Հայաստանում ապաշնորհ և անտարբեր պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասին, որոնք չկարողացան օգտվել այս եզակի առաջարկից։

2018 թ․ Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո Թովմասյանը հանդիպեց նրան և առաջարկեց միլիոնավոր դոլարներ ներդնել Հայաստանում` 30 տարվա փորձ ունեցող զրահամեքենաների հայտնի արտադրող կանադական Streit Group-ի հետ միասին, որը գործարաններ ունի աշխարհի հինգ երկրներում, այդ թվում՝  Կանադայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Հորդանանում, Հնդկաստանում և Պակիստանում: Վեցերորդ նման ձեռնակությունը կլիներ Հայաստանում։ Ներդրումների ընդհանուր գումարը կարող էր հասնել 20 միլիոն դոլարի, որը կներառեր ռազմական ոլորտի հետ կապված այլ ներդրողներ: Նախագիծը նաև հարյուրավոր աշխատատեղեր կստեղծեր:

2018 թ․ վարչապետ Փաշինյանը հետաքրքրություն ցուցաբերեց նախագծի նկատմամբ և ասաց իր օգնականներին, որ հետամուտ լինեն դրան: Ցավալի է, որ Փաշինյանի չինովնիկների անգործունակության և անփութության պատճառով, երեք տարի անց ոչ մի առաջընթաց չգրանցվեց այս կարևոր նախագծում՝ չնայած վարչապետի հետ Թովմասյանի ունեցած մի քանի հետագա հանդիպումներին: Այս զրահամեքենաները շատ օգտակար կլինեին անցյալ տարվա Ադրբեջանի հետ պատերազմի ընթացքում՝ փրկելով անթիվ հայ զինվորների կյանքեր: Ցավոք, հայ պաշտոնյաներն անուշադրության մատնեցին այս նախագիծը՝ ինչպես պատերազմից առաջ, ընթացքում և դրանից հետո:

Թովմասյանի առաջարկը բաղկացած էր՝ առաջիկա 10 տարիների ընթացքում աստիճանաբար շուրջ 1300 զրահամեքենա արտադրելու առաջարկից և դրանցից 130-ը հայկական զինված ուժերին անվճար նվիրաբերելուց: 450 հազար դոլար կամ ավելի արժողությամբ յուրաքանչյուր մեքենայի դեպքում, նվիրաբերված զինտեխնիկայի  ընդհանուր արժեքը կկազմեր ավելի քան 60 մլն դոլար:

Իր հերթին, Թովմասյանը խնդրեց Հայաստանի կառավարությանը տրամադրել անհրաժեշտ հողատարածք այս արտադրական ձեռնարկությունը ազատ արդյունաբերական գոտում ստեղծելու համար: Պատահաբար, նա տեղեկացել էր Երևանի ծայրամասում գտնվող չօգտագործված թափուր հողամասի մասին, որը պատկանում էր ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Եթե նախագիծը չիրականացվեր, ներդրողը պարտավորվում էր նվիրաբերված հողատարածքը վերադարձնել Հայաստանի կառավարությանը:

Ինձ մոտ են վերջին երեք տարիների ընթացքում Թովմասյանի  ընկերության («Առաջին արդյունաբերական գոտի») կողմից հայ պաշտոնյաներին ուղարկված մեկ տասնյակից ավելի նամակները՝ խնդրելով  հաստատել նրա առաջարկած նախագիծը: Այնուամենայնիվ, չնայած պատասխանի համար բազմիցս խնդրանքներին՝ ՀՀ կառավարությունը չի պատասխանել Թովմասյանին:

ՀՀ կառավարությունը Թովմասյանի առաջարկը փոխանցեց միջգերատեսչական հանձնաժողովին՝ հանձնարարելով քննարկել նախագիծը։ Միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արդարադատության նախարարությունների, պետական եկամուտների կոմիտեի, քաղաքաշինության կոմիտեի, առևտրաարդյունաբերական պալատի, արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներ։

Զարմանալի է, որ միջգերատեսչական հանձնաժողովում որևէ մեկն ընդգրկված չէր պաշտպանության նախարարությունից՝ ռազմական նախագիծը պատշաճ գնահատելու համար: Միջգերատեսչական հանձնաժողովի ուղեցույցները պահանջում են, որ այն քսան աշխատանքային օրվա ընթացքում քննարկի և կառավարությանը ներկայացնի  ցանկացած ներկայացված առաջարկ: Սակայն, այդ վերջնաժամկետը շատ վաղուց անցել է՝ չնայած մի քանի հիշեցումներին:

Այս պատմության ամենազարմանալի մասը 2021 թ․ մարտի 6-ին անսպասելի ֆեյսբուքյան գրառումն էր էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի կողմից, որը մաթեմատիկա է ուսանել, սակայն անտեղյակ է տնտեսագիտությունից:

Նախարար Քերոբյանն ամբարտավանորեն գրեց. «Իրականում հենց ես եմ կանգնեցրել այս արդյունաբերական գոտու նախագծի որոշման կայացումը, քանի որ այն ծիծաղելիորեն արհամարհում էր ՀՀ քաղաքացիների շահերը»։ Նախարար Քերոբյանը ի վիճակի չէր կասեցնել այս նախագիծը երկու պատճառով. 1) Որպես վերջերս նշանակված նախարար, նա նույնիսկ այնտեղ չէր, երբ այս նախագիծը ներկայացվեց վարչապետին և այնուհետև ուղարկվեց միջգերատեսչական հանձնաժողով։  2) Այս նախագիծը հաստատելու կամ մերժելու մասին որոշումը կարող են կայացրել միջգերատեսչական հանձնաժողովը և վարչապետը:

Նախարար Քերոբյանը շարունակեց ավելի արտառոց պահանջներ ներկայացնել: Նա գրեց․ թող Թովմասյանը «երկու շաբաթվա ընթացքում ծրագիրը ներկայացնի կառավարության հաստատմանը, իսկ եթե 9 հեկտար հողակտորը Երևանում ուզում է վերցնել չնչին ներդրման խոստման դիմաց, ապա ես կմնամ իմ կարծիքին, որ սա ոչ թե ներդրումային ծրագիր է, այլ ՀՀ քաղաքացիների կողոպուտ։ Մենք նաև առաջարկել ենք այս գործարքն իրենց պայմաններով և հարկային արտոնություններով իրագործել Երևանից տարբեր այլ քաղաքում, բայց, անհասկանալիորեն, հենց Երևանի թանկարժեք հողակտորն է իրենց պետք այս արտադրական գոտու համար»։

Նախարար Քերոբյանը մոլորության մեջ է գցում հասարակությանը: Չնայած մի քանի տարի է, ինչ ՀՀ կառավարությունը չի արձագանքում առաջարկին, նա պնդում է, որ կպատասխանի երկու շաբաթվա ընթացքում: Ինչո՞ւ նա չի արձագանքել առկա առաջարկին անցյալ տարվա նոյեմբերին նշանակվելուց ի վեր: Փաստն այն է, որ նա երբեք հակադարձ առաջարկ չի արել և այն երբեք չի քննարկել ներդրողի հետ։

Ի դեպ, հենց պաշտպանության նախարարությունն է Թովմասյանին առաջարկել հողակտոր Երևանի ծայրամասում, և ոչ թե անվճար, այլ գնելու համար։

Վերջապես, Քերոբյանի կողմից խիստ ոչ պրոֆեսիոնալ է ֆեյսբուքյան գրառման միջոցով արձագանքել բազմամիլիոնանոց ռազմական արտադրանքի ներգրավման լուրջ առաջարկին: Ցավոք, դա արտացոլում է նախարարի ստանձնած աշխատանքի որակավորման բացակայությունը:

Ամփոփելով, Հայաստանը պատերազմում պարտվեց շատ պատճառներով, բայց այսպիսի վարքագիծը ոչ որակյալ նախարարի և անիրազեկ կառավարության կողմից վստահություն չի ներշնչում, որ այն շուտով կկարողանա ներդրողներ ներգրավել և բարելավել երկրի ողբալի տնտեսական վիճակը:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով չլռել  և...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմավիրում մայիսի 8-ին 8 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}