Սա մարդկության պատմության մեջ ամենաթանկ սելֆին է․ Հայկ Մամիջանյան
Մամուլում եղել են հրապարակումներ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ֆիկտիվ ՍՊԸ-ների միջոցով եղել են հանցավոր կանխիկացումների մասին։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը ՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավորի հայտարարությունը՝ իրենց օրորք ձեռք բերված զինատեսակների մասին։
«ՍՈւ-երի արժեքը կազմում է 190 մլն դոլար, որը կազմում է Ձեր՝ հպարտորեն ներկայացված թվի 76 տոկոսը։ Սա մարդկության պատմության մեջ ամենաթանկ սելֆին է։ 190 մլն դոլար՝ չկրակող օդանավերի համար, որպեսզի այդ պահին կառավարությունը ղեկավարող մարդը սելֆի անի»,- ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմին ընդդիմադիր ուժերի մասնակցությանն, ապա Մամիջանյանի փոխանցմամբ շուրջ 2000 հանրապետական մասնակցել է պատերազմին, իսկ «Հայրենիք» կուսակցությունն էլ ունեցել է առանձին զորախումբ։
Հայկ Մամիջանյանը ընդհանուր առմամբ իր ելույթը կազմեց ՝ արձագանքելով նիստին հնչած տարբեր հայտարարություններին։ Իսկ ելույթի ավարտին հայտնեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ է քվեարկելու Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը:
«Վստահ ենք, որ մեր պայքարի ընկերը՝ մարդ, ում հետ 8 և ավելի ամիս շարունակ ամեն կերպ պայքարել ենք հակահայ դրսևորումների դեմ, լավագույնս կներկայացնի մեր ժողովրդի շահերը Ազգային ժողովի նախագահության կազմում»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Երեք տարվա քաղաքականության արդյունքում Թուրքիային բերեցիք նստեցրեցիք Շուշիում, Ակնայում
- Անունով դիմելու պատճառով ԱԺ նախագահը որևէ պատգամավորի նկատմամբ կարգապահական միջոց կիրառելու լիազորություն չունի