Տնտեսություն 20:00 18/09/2021 Հայաստան

«Որդան կարմիր» արգելավայրն անտեր վիճակում է

Քաղաքացիներից մեկը «Panorama.am»-ի խմբագրությանն իր մտահոգությունն էր հայտնել՝ առ այն, որ տեղական կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերություններից մեկն օգտագործում է հայկական որդան կարմիր։

Խմբագրությունը հետաքրքրվեց ընկերությունից և ստացավ պատասխան․ «Ոչ, օգտագործվում են ոլորտում ընդունված և սերտիֆիկացված պիգմենտներ»։

Քաղաքացու անհանգստությունն ամեն դեպքում, դրդեց հետաքրքրվել կարծես մոռացության մատնված «Որդան կարմիր» արգելավայրի ճակատագրով, թե արդյոք հնարավոր է Հայաստանում եղած որդանի պաշարներից ներկ ստանալ։

Նշենք, որ արգելավայրը գտնվում է Արմավիրի մարզում՝ Արգավանդ, Արազափ և Ալաշկերտ գյուղերի միջև։ Այստեղ պահպանության տակ են որդան կարմիրը և նրա հիմնական կերաբույսերը՝ աղադիմացկուն որդանխոտը և հարավային եղեգը։  Արգելավայրը նաև գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար է։ Հարկ է նշել, որ քչերը գիտեն արգելավայրի մասին, նույնիսկ տարածքի բնակիչների շրջանում իրազեկվածության խնդիր կա։

Panorama.am-ի հետ զրույցում Արազափի համայնքապետ Մանվել Հարությունյանն ասաց՝ ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա, արգելավայրը նույն վիճակում է։ ․

«Արգելավայրում ոչինչ չի փոխվել։ Նույն անտեր վիճակում է արգելավայրը, ոչ ցանկապատ կա, ոչ մի բան, ոչ էլ մարդ է գալիս։ Ոչ մի անգամ չենք տեսել, որ մարդ գա ՝ նույնիսկ գիտական նպատակներով»,- նշում է նա՝ հավելելով, որ տարածքը բարձիթողի վիճակում է։

Մեր դիտարկմանը՝ արդյո՞ք  գյուղի եղջերավոր կենդանիները մտնում են արգելավայր, կամ որպես արոտավայր օգտագործվում է այն, համայնքապետն ասաց, որ ոչ՝ կենդանի չի մտնում։

Ինչևէ, արգելավայրին մոտ գտնվող Արգավանդ և Ալաշկերտ գյուղերի ղեկավարների հետ ևս զրուցեցինք։ Նրանք ընդհանրապես տեղյակ չէին արգելավայրի ներկա վիճակի մասին, ասացին՝ այդ ճանապարհով երկար ժամանակ չեն անցել։

էկոլոգ Գալուստ Նանյանն էլ մեզ հետ զրույցում նշում է՝ «Որդան կարմիր» արգելավայրի հիմնական խնդիրը ցանկապատի բացակայությունն է, 

«Տասը տարի այս հարցը բարձրացրել եմ։ Հարակից համայնքների բնակիչները տարածքը դիտարկում են որպես արոտավայր։ Բնակիչների խոշոր եղջերավոր անասունները, ոչխարները արածում են այդ տարածքում՝ վնաս հասցնելով միջատին, հատկապես այս շրջանում։  Սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ը միջատը դուրս է գալիս հողի տակից մակերես՝ բեղմնավորման։ Իսկ այդ շրջանում խոշոր կենդանիները տրորում են հողը և վնասում միջատներին»,- ասում է Գալուստ  Նանյանը։

Որդան կարմիրը բնության մեջ համարվում է կրիտիկական և ոչնչացման եզրին գտնվող տեսակ։ Այն գտնվում է ՀՀ կարմիր գրքում։

Ըստ մասնագետների՝ միջատի արեալը գնալով կրճատվում է։ Մեր հարցին, թե արդյոք  ունենք այնքան քանակություն, որպեսզի օգտագործվի տնտեսության մեջ, ինչպես իր մտահոգություն էր հայտնել քաղաքացին, Գալուստ Նանյանը նկատում է՝  կարող են օգտագործել, սակայն դա օրենսդրական խախտում է։

«Արգելավայրը պահպանվող ռեժիմ ունի։ Սեպտեմբեր-հոկտեմբերին կարող են միայն հավաքել, երբ որդը դուրս է գալիս հողի վրա։ Եթե առանց նախարարության թույլտվության մտնում են պետական տարածք և հավաքում անհետացման եզրին գտնվող տեսակ, ապա դա հանցագործություն է։ Նշեմ, որ որդն այնքան փոքր է, որ ունելիով են հավաքում։ Այսինքն՝ պետք է բավականին մեծ քանակությամբ որդ լինի, որպեսզի կարողանան հավաքել և ներկ ստանալ, ինչը քիչ հավանական է։ Հաջորդը, եթե արտադրողը խաբում է սպառողին և զուտ «բրենդի» համար բաղադրության մեջ նշում է «որդան կարմիր», ապա այս դեպքում ևս օրենքի խախտում է, սպառողի իրավունքի խախտում։ 

Այսինքն՝ երկու դեպքում էլ հանցագործություն է տեղի ունենում՝ բնապահպանական կամ տնտեսական։ Կարծում եմ՝ բիզնեսը գովազդելու ձև է, որպեսզի ապրանքը սպառվի։ Այս պահի դրությամբ կարծում եմ այդ քանակի միջատ չկա, որպեսզի արտադրության մեջ օգտագործվի։ Օրինակ՝ 5000 հատ որդանից, մոտավորապես, կարող է ստացվել 10 կամ 100 գրամ ներկանյութ։ Որդանը կարող է միայն գիտական նպատակներով օգտագործվել»,- ասում է նա։

Նրա խոսքով՝ Խորհրդային տարիներին արգելավայրն ունեցել է ցանկապատ, սակայն հետո թալանել, տարել են և մինչ օրս Որդան կարմիր արգելավայրը մնացել է բարձիթողի վիճակում։

Հազարամյակներ շարունակ որդան կարմիրի միջատներից ստացել են ամբողջ աշխարհում հայտնի կարմիր ներկանյութը` որդան կարմիրը: Այն լայնորեն օգտագործվել է բժշկության, մանածագործության մեջ թելերի, մանվածքի ներկման, կտորների և գորգերի արտադրության մեջ , ինչպես նաև  խոհանոցում:

Հայտնի է, որ արարատյան քոշենիլը՝ որդան կարմիրը եղել է այն գունաներկի բաղադրության մեջ, որով ներկված են Ալթայում հայտնաբերված մ.թ.ա V դարին դասվող հայտնի Պազիրիկ գորգի թելերը:

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:48
Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին իր կնոջ հետ այցելել է ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայոց բերդաքաղաք Շուշի, ինչպես նաև Ֆիզուլի։...
Աղբյուր` Panorama.am
13:22
Տավուշցի. Ավանակը բարկացած է, ուզում է իր բեռը վերցնի ու գնա
«Ես դեռևս շարունակում եմ մնալ իմ այն համոզմանը, որ պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս...
Աղբյուր` Panorama.am
13:08
Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
«Զեկույցում նշված չէր քաղբանտարկյալների, կալանքի ապօրինի միջնորդությունների, կարված քաղաքական գործերի մասին, այդ թվում՝ ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի...
Աղբյուր` Panorama.am
12:57
Վահե Հովհաննիսյան. Ֆանտաստիկ բան է կատարվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ֆանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին
«Ես գրություն չեմ ստացել։ Ում որ ուղարկել են, իրեն հարցրեք, իմ գործընկերոջը հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մելքոնյան. Փաշինյանը մասնակցում է Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցում Պուտինի երդմնակալությանը
«Հայաստանի ներկա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին»,-Թելեգրամի իր ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու,...
Աղբյուր` Panorama.am
12:24
Բագրատ Սրբազան. Սա կուռքերի շարժում չէ
«Այս շարժումը, երթը բացարձակ անձի, անձերի  մասին չէ»,-այսօրվա քայլերթի մեկնարկին հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:16
Նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած քայլերթի մասին
«Ես չգիտեմ՝ ինչ պահանջի մասին է խոսքը, առաջարկը ո՞րն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ «Ոչ»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով խաղում է, մյուսը թղթով ինքնաթիռ է պատրաստում
Ազգային ժողովի նիստում շատերը ժամանակ են սպանում։ Օրինակ այսօր Armlur-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպե է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով...
Աղբյուր` Panorama.am
11:30
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
 «Քաղաքական իշխանության հենարանը ուժայիններն են, որոնք վերածվել են խաղաղ հավաքները բռնությամբ ճնշելու, երկրում վախի մթնոլորտ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
«Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, մասնավորապես Պետրոս Պետոյանին, ով նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ականի պայթյունից վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ
Կիրանցի հատվածում ականի պայթյունից  վիրավորված զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ։ Բժշկական կենտրոնից Panorama.am-ի հարցերին ի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 10-ին
Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
11:01
Թաթոյան. ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի
«Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ամեն մի բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել. Տիգրան Ավինյան
«Արդեն մեղավորեր փնտրելն էլ կարևոր չէ, քանի որ մենք ունենք մի իրավիկճակ, որ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին
«Ես կարծում եմ՝ եզդիների նկատմամբ Հայաստանում  խտրական իրավիճակներ կան մի շարք հարցերում»,- Ազգային ժողովում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Սպուտնիկ Արմենիա–ին հայտնել է Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
«Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:
Աղբյուր` Panorama.am
09:52
Տիգրան Աբրահամյան. Սրանց պայքարը անձնական բարեկեցության համար է, ու դրա համար են խառնվել իրար
«Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով»,-գրում է ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 12:00-ից
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի Սևանի թերակզու հատվածից, ժամը 12:00-ից։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սուրենյանց. Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ իշխանամերձ քարոզիչները անփաստարկ...
Աղբյուր` Panorama.am
09:21
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 6-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
Կիրանց չափագրողեր են եկել
Գյուղից հաղորդում է Newday-ի լրագրող Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մայիսի 6-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
13:10 06/05/2024

Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}