Քաղաքական 16:12 04/10/2021 Հայաստան

04.10.2021. «Հենակետ». Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ պայմանագիր է կնքել Քարվաճառի հանքավայրերի շահագործման վերաբերյալ

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ  անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություններ

Ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալիևը բացառել է Արցախի հայերին որևէ ինքնավարություն տրամադրելու հնարավորությունը։ Միաժամանակ, Ալիևը Զանգեզուրն անվանել է իրենց «պատմական հողը»:

Ադրբեջանի նախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրել է Արցախի դեմ իր ագրեսիայի համար պայմաններ ստեղծելու մեջ։ Նշելով, որ ԵԱՀԿ ՄԽ-ն անգործության է մատնված և չի ցանկանում լուրջ ճնշում գործադրել Երևանի վրա՝ Ալիևն ասել է, որ համանախագահ երկրները նախընտրում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» քաղաքականությունը:

Ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է Փարիզի հետ հարաբերությունների նորմալացմանը։ Նրա խոսքով՝  պատերազմի ժամանակ Ֆրանսիան ազնիվ միջնորդի դեր չի կատարել՝ միակողմանիորեն աջակցելով Հայաստանին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել է իր միջնորդական ջանքերը՝ Թբիլիսիում բանակցությունների հարթակ ստեղծելու միջոցով։ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կապահովի խաղաղությունը ողջ տարածաշրջանում։

Արցախյան պատերազմի մեկնարկի առաջին տարելիցի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն սեպտեմբերի 27-ի Արցախյան պատերազմի մեկնարկի տարելիցի կապակցությամբ արված հայտարարության մեջ նշել է, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների պահպանման հիման վրա:

Արցախի դեմ ագրեսիայի տարելիցի օրը Ադրբեջանի նախագահը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ նշելով, թե իբր Հայաստանը չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։

Ալիևի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը անհրաժեշտ պայման է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը։  Ալիևը կրկնել է, թե  ԼՂ հակամարտությունը լուծվել է և մնացել անցյալում։

Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը շնորհավորել է Ալիևին «հաղթանակի» կապակցությամբ: Իսկ Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Ջեյհուն Բայրամովի հետ, որի ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի կողմից արված խաղաղության առաջարկն առ այսօր անպատասխան թողնելու մեջ։

Սեպտեմբերի 27-ին Բաքվում երթ է անցկացվել՝ ի հիշատակ Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների, որը գլխավորել են Իլհամ Ալիևն ու նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան։  Երթին ավելի քան 3000 կուրսանտ ու զինծառայող է մասնակցել՝ պատերազմի 3000 զոհերի նկարներով։  Նշենք, որ ադրբեջանական պաշտոնական տվյալներով՝ 44-օրյա պատերազմում զոհվել է 2907 զինծառայող, 7-ը մինչ օրս համարվում է անհետ կորած։

Սեպտեմբերի 27-ին Արցախյան պատերազմի տարելիցի կապակցությամբ Շուշիում տեղի է ունեցել  կապակցությամբ զորահանդես: Ալիևը մասնակցել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հուշահամալիրի և Հաղթանակի թանգարանի հիմնարկեքի արարողությանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ադրբեջանական հեռուստատեսությունը նկարահանել է երկու մասից բաղկացած ֆիլմ` նվիրված Արցախյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակին:

Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայի տարելիցի կապակցությամբ ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն թվիթերյան գրառում է կատարել՝ խոստանալով շարունակել ձգտել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին պատասխանատվության ենթարկել:

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում հերքել է այն տեղեկությունները, թե ադրբեջանական բանակի ստորաբաժանումները սեպտեմբերի 28-ին գնդակոծել են Հայաստանի ԶՈՒ դիրքերը, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել:

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանում սկսել է գործել հրամանատարական կառավարման նոր կենտրոնը, որի նպատակն է ապահովել Ցամաքային զորքերի հրամանատարությանն անմիջականորեն ենթակա ուժերի և միջոցների կայուն կառավարումը։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Բաքվում բելառուսական պատվիրակության հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տեղի են ունեցել հրթիռահրետանային զորքերի զարգացման վերաբերյալ քննարկումներ:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Քարվաճառում և Սանասարում (Ղուբաթլի) տեղի է ունեցել զինվորական դատախազության շենքերի բացումը։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր հասանովը քննարկման է հրավիրել  բանակի ղեկավարությանը, որի ժամանակ վերլուծվել է իրավիճակը սահմանին և Արցախի շուրջ:

Ալիևի հրամանով՝ ադրբեջանական բանակի ուժերը պետական սահմանին և Արցախում, որտեղ ժամանակավորապես գտնվում է ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայված, բերվել են մարտական պատրաստվածության ամենաբարձր աստիճանի:

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբարովը հայտարարել է, թե Ադրբեջանը թուրքական «Eti Bakır A.S.» և «Artvin Maden A.S» ընկերությունների հետ պայմանագիր է կնքել Արցախի գրավյալ Քարվաճառի շրջանի հանքավայրերի շահագործման վերաբերյալ։ Նշենք, որ թուրքական այս ընկերությունները պատկանում են Էրդողանի մերձավոր բիզնես գործընկերներին։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե մեղրի տոնավաճառում, որն անցկացվելու է Բաքվում, վաճառվելու է նաև Քարվաճառի մեղրը։ Ըստ ադրբեջանական մամուլի՝ Վարանդայի (Ֆիզուլիի) շրջանում 600 հա գյուղատնտեսական նշանակության հողերում հացահատիկային կուլտուրաներ են աճեցվել և հավաքվել: Իսկ 78,8 հեկտար տարածքում էլ այս տարի աճեցվել է շաքարի ճակնդեղ:

Ալիևը հայտարարել է, թե միայն այս տարի իրենք 1.3 մլրդ դոլար են հատկացրել Ղաքրաբաղի վերականգնման համար։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե Էրդողանը կմասնակցի Ֆիզուլիի Միջազգային օդանավակայանի բացմանը:

ՉԺՀ կազմավորման օրվա կապակցությամբ այդ երկրի նախագահ Սի Ձինպինին ուղղված շնորհավորական ուղերձում Ալիևը հատուկ ընդգծել է Ղարաբաղի վերականգնման հարցում չինական ընկերություների մասնակցության կարևորությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ բրիտանական «Anglo Asian Mining» բրիտանական ընկերությունը Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքել նոր հանքավայրերի մշակման համար։ ««Anglo Asian Mining» Ադրբեջանի կառավարության հետ փաստաթուղթ է ստորագրել հիմնական դրույթների մասին, որոնք ընկերությանը հնարավորություն են տալիս շահագործել 882 քառ կմ ընդհանուր տարածք ընդգրկող երեք նոր հանք։

Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության մասին

Իլհամ Ալիևը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Իրանին և իրանական բեռնատարների՝ Արցախ մուտքին։ Ադրբեջանի նախագահն անսպասելի է որակել Իրանի զորավարժություններն իրենց սահմանների մոտ։ Նա նաև նկատել է, որ իրենց ձեռնարկած քայլերի արդյունքում ներկայումս ոչ մի իրանական մեքենա Արցախ մուտք չի գործում։

Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավին Ալիևին համեմատել է փոքր երեխայի հետ և ընդգծել, որ նրան պատասխանելն իր մակարդակի հարց չէ։ Իսկ Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ հյուսիս-արեւմուտքում անցկացվող զորավարժություններն Իրանի ինքնիշխան խնդիր են, և իրենք չեն հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը իր սահմաններին:

Միջազգային մամուլն անդրադարձել է Իրանի և Ադրբեջանի միջև առաջացած լարվածությանը: Ըստ հրապարակումների՝ իրանական կողմի անհանգստությունը հիմնականում պայմանավոևված է նրանով, որ Իսրայելը Ադրբեջանին մատակարարում է ԱԹՍ-ներ և այլ բարձր տեխնոլոգիական զենքեր, որոնք Հայաստանի հետ անցյալ տարվա պատերազմում օգնել են Բաքվին ռազմական հավասարակշռությունն իր օգտին փոխել:

Իրանա-ադրբեջանական լարվածության ֆոնին մի շարք իրանցի պատգամավորներ և վերլուծաբաններ սոցցանցերում հիշեցրել են, որ ժամանակին Ադրբեջանը եղել է իրանական տիրապետության տակ։ Իսկ իրանական լրատվամիջոցներում տարածվել են Ադրբեջանին քննադատող հրապարակումներ, ինչպես նաև Ալիևի ծաղրանկարները։

Թուրքական մամուլը նկատել է, թե Իրանի դիրքորոշումը կապում է այն բանի հետ, որ Իրանը «դժգոհ է 44-օրյա պատերազմի արդյունքից»։ Ադրբեջանական մամուլում տեսանյութեր են տարածվել այն մասին, թե ինչպես են իրանական բեռնատարները տանկեր և այլ զրահատեխնիկա տեղափոխում Ադրբեջանի հետ սահման։

Այս ամենի հետ կապված՝ ադրբեջանական մեդիա հարթակում հակաիրանական քարոզչություն է սկսվել։ Իսկ Բաքվում Իրանի դեսպանատան դիմաց ադրբեջանցիները զուգարանում անհրաժեշտ սափորներ են դրել։ Իրանը պաշտոնական բողոք է հղել՝ կապված Բաքվում իր դեսպանատան վրա հարձակման հետ։

Իրանական բանակը հոկտեմբերի 1-ին լայնածավալ «Հեյբարի նվաճողներ» անվանումով զորավարություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին` հրետանու, ԱԹՍ-ների և ուղղաթիռների ներգրավմամբ։ Նշվել է, որ վարժանքների նպատակն է ստուգել ու ամրապնդել բանակի մարտունակությունը:

ԻԻՀ գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Սայեդ Խամենեին հայտարարել է, թե Իրանի հյուսիս-արևմուքում իրավիճակի լուծումը կայանում է նրանում, որ կանխարգելվի այդ տարածաշրջանում օտարերկրյա բանակների միջամտությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցները իրանական զորավարժություները հիմնականում պայմանավորել են նրանով, թե Իրանում մտահոգություններ ունեն, որ Ադրբեջանը մտադիր է ռազմական հարձակման միջոցով ներխուժել Սյունիք ու ապահովվել «Զանգեզուրի միջանցքը»։
Միևնույն ժամանակ, ադրբեջանական  մամուլում նշվել է, թե թուրքական և ադրբեջանական ԱԹՍ-ները հսկում են Իրանի ռազմական շարասյուների տեղաշարժը դեպի հյուսիսային սահմանները: Ադրբեջանական բանակի գլխավոր շտաբը ստեղծում է սպաների հակաճգնաժամային խումբ և վերլուծում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները:

Հաղորդվել է նաև, որ ադրբեջանական բանակը և Թուրքիայի զինված ուժերը սկսել են զրահամեքենաների տեղափոխումը Իրանի սահման: Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտարարել են, թե Ադրբեջանա-թուրքական հարաբերությունները չպետք է անհանգստացնեն երրորդ երկրներին։
Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ ի պատասխան իրանական զորավարժությունների՝ նախատեսվում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 5-8-ը «Անխախտելի եղբայրություն-2021» անվամբ համատեղ զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում, որի նպատակն է զարգացնել համագործակցությունը երկու երկրների ցամաքային զորքերի միջև:

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

«Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում Ալիևը Հայաստանին խորհուրդ է տվել կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, «քանի դեռ ուշ չէ»։ Ըստ նրա՝ Էրդողանի առաջարկած «3+3» հարթակը լավագույն միջոցը կլինի՝ կարգավորելու հայ-թուրքական հարաբերություններն ու խաղաղություն հաստատելու ամբողջ տարածաշրջանում։

Էրդողանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար առևտրի և տնտեսության տեսանկյունից»։ «Ադրբեջանը լայնամասշտաբ աշխատանքներ է տանում այդ միջանցքի բացման համար»,- հավելել է նա։

Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի ներկայացուցիչ Իբրահիմ Ահմադովը հայտարարել է, թե Ադրբեջանի և Թուրքիայի միջև համաձայնություն է ձեռք բերվել գազի մատակարարման վերաբերյալ: Սակայն Ահմեդովը չի բացահայտել նոր պայմանագրի մանրամասները:

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ ռուսական «Лукойл» ընկերությունը բրիտանական նավթագազային «BP» ընիերությությունից գնում է «Shallow Water Absheron Peninsula» (SWAP) երկրաբանական հետախուզության ծրագրի 25% բաժնեմասը: Սպասվում է, որ գործարքը կփակվի տարվա չորրորդ եռամսյակում՝ Ադրբեջանի կառավարության հավանությունը ստանալուց հետո: Գործարքի ավարտից հետո «BP»-ն կմնա նախագծի օպերատոր՝ 25% բաժնեմասով: Երրորդ մասնակիցը ադրբեջանական SOCAR-ն է՝ 50% բաժնեմասով:

Բաքվում Պակիստանի դեսպան Բիլալ Հեյը հայտարարել է, թե Պակիստանը մտադիր է Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել դեպի Եվրոպա: Պակիստանյան առաջին փորձնական բեռնատարներն Իրանի տարածքով Ադրբեջան կմտնեն հոկտեմբերի սկզբին:

Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին

ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալիևը կրկնել է, որ Ադրբեջանում ռազմագերիներ չկան։ Նա նշել է, որ պատերազմի ընթացքում գերեվարվածներին վերադարձրել են, իսկ հիմա պահվողները հետագայում են ուղարկվել։

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի ղեկավար եւ ԶԼՄ-ների ազատության ու լրագրողների պաշտպանության հարցերով զեկուցող Շտեֆան Շենախը կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի ընթացքում ընդունվել է «Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցը, որի կետերը  վերաբերում են սպանվածներին, անհայտ կորածներին և վիրավորներին, ռազմագերիներին, հանցագործությունների և ռազմական հանցագործությունների ու այլ անօրինական գործողությունների մասին պնդումներին:

Սեպտեմբերի 30-ին Կովսականում (Զանգելան) ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա։ Ալիևը խոստացել է «ադեկվատ պատասխան», եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները։ Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված հիմնական խնդիրներն են գերիների վերադարձն ու ականազերծումը։

Այլ թեմաներ

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կողմից հրապարակված «Պանդորայի փաստաթղթեր» անվանումով նոր օֆշորային թղթապանակի համաձայն՝ Ադրբեջանի իշխող Ալիևների ընտանիքը և նրանց համախոհները Լոնդոնում գնել են տասնյակ շքեղ տներ ՝ գրեթե 700 միլիոն դոլար արժողությամբ: Ըստ տվյալների՝ Ալիևի ընտանիքը և նրա մերձավորները 2006 թ-ից ի վեր ունեցել են 84 օֆշորային ընկերություն»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:56
Այսօր կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները
Այսօր նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուսթաֆաևի հանդիպումը։ Սահմանազատման հարցերով պետական...
Աղբյուր` Panorama.am
10:22
Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.org
Խորհրդային տարիներին Արցախում խոչընդոտում էին ադրբեջանցի հետազոտողներին աշխատել
Աղբյուր` Panorama.am
10:16
Արարատ Միրզոյանը շփվել է Դեվիդ Քեմերոնի հետ
Հյուսիսային Մակեդոնիայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում  Արարատ Միրզոյանը շփվել է բրիտանացի գործընկեր  Դևիդ Քեմերոնի...
Աղբյուր` Panorama.am
10:05
էդ քերոբյանական մոդելները թարգել է պետք. Արամ Սարգսյան
«Խնդիրը նրանում է, որ մենք պետք է հակադրվենք դրան, դրանով լրացուցիչ հնարավորություններ ստանանք սպառազինություն ձեռք բերելու, ...
Աղբյուր` Panorama.am
09:57
Գազայում ևս մեկ օրով կերկարաձգվի հրադադարը
Գազայում հրադադարի երկարաձգման մասին հայտարարվել է վերջին պայմանավորվածության ժամկետի ավարտից 20 րոպե առաջ"
Աղբյուր` Panorama.am
09:41
Շարմազանով. Ակտիվացել է «Նիկոլը Սերժի նախագիծն է» ուղղորդված զառանցանքը
«Մարազմ է, երբ Սերժ և ՀՀԿ մերժողներն այսօր մեզ մեղադրում են Նիկոլին բերելու մեջ։ Վերջին ամսվա ընթացքում ակտիվացել է «Նիկոլը Սերժի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը կտոնի իր 85- ամյակը
Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը կտոնի իր 85-ամյակը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հոբելյանական համերգի...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Փաստ». Բավական թեժ պայքար է ընթանում ՔՊ-ի քաղաքական դպրոցի կոորդինատորի հաստիքի համար
 «Փաստ». Բավական թեժ պայքար է ընթանում ՔՊ-ի քաղաքական դպրոցի կոորդինատորի հաստիքի համար «Փաստ» թերթը գրում է....
Աղբյուր` Panorama.am
09:23
«Ժողովուրդ». Ինչու՞ նիստը չի կայացել նախօրեին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:22
Հայաստանում արտադրվող կարտոֆիլի 30 տոկոսը թափվում է. Գյուղատնտես
Մինչ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կոչ է անում  տնտեսվարողներին գտնել այլ շուկաներ, գյուղատնտես Հարություն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Փաստ». Մի՞թե պայթյունից զոհվածների ընտանիքներին, վիրավորվածներին չպետք է հատուկ մոտեցմամբ դրամական փոխհատուցում տրվեր
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ու նաև դրան շաղկապված բռնի տեղահանության...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Հանդիպումը տեղի է ունենալու Իջևանի ու Ղազախի սահմանի հատվածում
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի՝ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Հայաստանի պատմության մեջ այսչափ քաղբանտարկյալներ չենք ունեցել
«Փաստ» թերթը գրում է. «Գնալով ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում Հայաստանում այլակարծության հանդեպ իշխանությունների...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Իրավապահները արդյոք մինչև վերջ կգնա՞ն և պատասխանատվության կկանչե՞ն ՔՊ-ական պատգամավորի թոռանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգում ներքին տարաձայնություն է ձևավորվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Բարձրացվում են դատարաններ դիմելու համար վճարվող պետական տուրքերը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի»...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Փաստ». Շուկայում մատակարար ընկերությունների քանակը ՀԷՑ-ի ֆինանսական արդյունքների վրա որևէ ազդեցություն չունի
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Փաշինյանը և նախարարները կգնան ԱԺ՝ եկող տարվա բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ ՔՊ-ական պատգամավորները կհավաքվեն՝ խմբակցության նիստի: ArmLur.am-ը գրել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում երազում են, որ Հայկուհի Հարությունյանը չվերընտրվի այդ պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմում դժգոհություններ կան կառույցի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Ջալալ Հարությունյանի գործով բոլոր կողմերը միջնորդություն են ներկայացրել դատարան
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով բոլոր կողմերը միջնորդություն են...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ի՞նչ է ասել Սամվել Բաբայանը քննիչ հանձնաժողովի նիստում
«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում երեկ հյուրընկալվել էր Արցախի...
Աղբյուր` Panorama.am
08:48
Մահացել Է Հենրի Քիսինջերը
100 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար, դիվանագետ Հենրի Քիսինջերը, հաղորդում Է Reuters-ը: «Հենրի Քիսինջերը մահացել է...
Աղբյուր` Panorama.am
08:33
Չնայած Ադրբեջանի ոչ կառուցողական կեցվածքին, ՀՀ-ն փոխանցել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպումը կայացել է ք. Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական...
Աղբյուր` Panorama.am
08:20
3 հայ շախմատիստ իրավունք է նվաճել մասնակցելու աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը
Ավարտվել են ՖԻԴԵ-ի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնության ընտրական մրցաշարերը: Եվ այսպես, երկու մրցաշարերի հանրագումարի արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
08:08
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:00
Որ հասցեներում լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
00:24
Եթե Սամվել Բաբայանը կարծում ա, թե իր նման մտածողները բոլոր փաստաթղթերը վառել և դուրս են եկել Արցախից, չարաչար սխալվում է. Գուրգեն Ներսիսյան
«Բաբայանին փոխանցեք՝ ստախոսն ու փիառշիկն ինքն ա, ու եթե կարծում ա, թե իր նման մտածողները բոլոր փաստաթղթերը վառել և դուրս են եկել...
Աղբյուր` Panorama.am
00:02
Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները
Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Լուրը հայտնում է TRT Haber-ը։...
Աղբյուր` Panorama.am
23:34
Զախարյանը Չեմպիոնների լիգայի խաղում ընդգրկվել է «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմ
Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի  շրջնակներում ավստրիական...
Աղբյուր` Panorama.am
23:21
Միրզոյանը կարևորել է Նիդերլանդների կողմից, այդ թվում՝ ԵՄ ձևաչափում ամուր աջակցությունը. ՀՀ ԱԳՆ
Նոյեմբերի 29-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
23:05
Հերթական առերևույթ հակասահմանադրական և հակաօրինական ակտը. Գևորգ Դանիելյան
Իավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Հերթական առերևույթ հակասահմանադրական և հակաօրինական ակտը՝ այս անգամ ավտոկայանատեղերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուտում ենք ներկած ու լաքապատված մանդարին
16:51 28/11/2023

Ուտում ենք ներկած ու լաքապատված մանդարին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}