«Մեր երկրի մեջ թշնամին մաքսակետեր է տեղադրում, որ մեր մեքենաները ստուգի, զուգահեռ մենք էլ ենք մաքսակետեր տեղադրում` նույն մեքենաները ստուգելու համար»
Para.TV առցանց հեռուստատեսության փոխտնօրեն Անժելա Նալբանդյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը.
«ՀՀ ԱԽՔ-ը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ այսօր Ադրբեջանը Հայաստանին տեղեկացրել է, որ այսօր գիշեր 00.00-ից սկսած Ադրբեջանը պատրաստվում է Գորիս-Կապան ճանապարհահատվածում սահմանային և մաքսային հսկողության գործառույթներ իրականացնել` տեղադրելով մաքսակետեր:
Չեք պատկերացնի սրան ի պատասխան ինչ է անելու Հայաստանը. տեղադրելու է սեփական մաքսակետերը: Մի հուժկու քայլ: Ուրեմն մեր երկրի մեջ մեր թշնամին գալիս մաքսակետեր ա տեղադրում, որ մեր մեքենաները ստուգի, զուգահեռ մենք էլ ենք մաքսակետեր տեղադրում` նույն մեքենաները ստուգելու համար:
Չեմ հավատում, որ էս իրավիճակը սեփական աչքերով եմ տեսնում: Սա ինչ-որ վատ, շատ վատ երազ է»։
Հարակից հրապարակումներ`
- Սոֆյա Հովսեփյան. Հուսամ՝ հասկացաք, թե Առուշ Առուշանյանն ինչու՞ է կալանավորված
- Պետք է ոչ թե հայտարարություններով լեգիտիմացնել նրանց արարքները, այլ աշխատանքներ տանել նրանց հեռացնելու ուղղությամբ. ՄԻՊ
- Ժամը 11։00-ին Հանրապետության հրապարակ, կառավարությունից պահանջելու ենք պատասխան. Գեղամ Մանուկյան
- Սյունիքում անվտանգային նոր ական է դրվում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանը այսօրվանից սահմանային և մաքսային հսկողության կետեր կտեղադրի ՀՀ-ում՝ Գորիս-Կապան ճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին