Թշնամին քայլ առ քայլ երկկողմանի շրջափակումը սարքում է եռակողմ. Թադևոս Ավետիսյան
«Իսկապես, օր-օրի մեր անվտանգային խնդիները խորանում են, դառնում են կոնկրետ դրսևորումներով։ Չի կարելի անտարբեր լինել նման տիպի հարցերին, որովհետև անտարբերությունն էր նաև, որ մեզ հասցրել է այս օրին»,- կառավարության դիմաց հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նա նշեց, որ այսօր Հայաստանում մեկ մարզը մյուս մարզին, մի համայնքը մյուս համայնքին կարող է միանալ միայն թուրքի սահմանն անցնելով. «Սա դեռ սկիզբն է, այս ամենը հանդուրժելով՝ քայլ առ քայլ մոտենալու ենք լրիվ անկլավացման»։
«Սա՞ է ապաշարջափակումը, սրա՞ վրա են հիմք դնում, որ պետք է զարգացնեն երկիրը։ Սա են գրել իրենց ծրագրում, որ ապաշրջափակման հիմքով կզարգացնեն երկիրը, մարդկանց կյանքի որակը կբարելավեն։ Նման բան չի կարող լինել»,- ասաց Թ. Ավետիսյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, 30 տարի ունեին երկկողմանի շրջափակում թշնամու՝ Արդբեջանի և Թուրքիայի կողմից, այսօր այդ թշնամին քայլ առ քայլ, հետևողականորեն, օգտվելով նաև Հայաստանի իշխանությունների թույլտվությունից, ապիկարությունից, թուլությունից, երկկողմանի շրջափակումը սարքում է եռակողմ շրջափակում, ինչը բերելու է մեր հյուծված տնտեսության ավելի հյուծման։
«Եթե սա էլ մենք հանդուրժենք, հաջորդը լինելու են մյուս տարածաշրջաններում զիջումները, որոնց մասին այս իշխանություններն ասում են, հիմքեր են նախապատրաստում»,- ասաց Թ. Ավետիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության մոտից բերման ենթարկված քաղաքացիներին տեղափոխող ոստիկանական մեքենան վթարի է ենթարկվել
- Սյունիքի մեծ թվով բնակավայրերի մի հատվածի նկատմամբ Հայաստանը կորցնում է իր վերահսկողությունը. Տիգրան Աբրահամյան
- Կառավարության շենքի մոտից քաղաքացիներին տարան ոստիկանություն. «Առևանգո՞ւմ եք»
- Արա Զոհրաբյան. Եթե չարթնանանք, մեզ ավելի վատ բաներ են սպասվում
- Հավանաբար ՀՀ քաղաքացիները վճարելով կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհը. ՀՀ ԱԽՔ
- Այ կապիտուլյանտ, դավաճանությունը չես մարսելու. Հայկ Մամիջանյան
- Էլինար Վարդանյան. ԱԽՔ-ի հայտարարությունից պարզ է, որ Գորիս-Կապան մայրուղին վերջնականապես նվիրել են Ադրբեջանին
- Ոստիկանները թույլ չեն տալիս ընդդիմադիր պատգամավորներին մոտենալ կառավարության շենքին
- Աննա Գրիգորյան. Բարձրավանը, Որոտանը, Շուռնուխը հայտնվելու են շրջափակման մեջ
- Հայաստանի կարևորագույն մայրուղու վրա հաստատվել է թուրքական գերիշխնություն. Գեղամ Մանուկյան
- Տիգրան Աբրահամյան. Հայաստանի շուրջ օղակը շարունակվում է սեղմվել
- Ժամը 11։00-ին Հանրապետության հրապարակ, կառավարությունից պահանջելու ենք պատասխան. Գեղամ Մանուկյան
- Սյունիքում անվտանգային նոր ական է դրվում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանը այսօրվանից սահմանային և մաքսային հսկողության կետեր կտեղադրի ՀՀ-ում՝ Գորիս-Կապան ճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան