Կառավարության շենքի մոտից քաղաքացիներին տարան ոստիկանություն. «Առևանգո՞ւմ եք»
Կառավարության շենքի դիմաց իշխանութունների դեմ բողոքի ակցիա իրականացնողներին ոստիկանները սկսեցին ուժով, հրելով տեղափոխել ոստիկանական մեքենաներ։ Այդ ընթացքում նրանք ԶԼՄ-ներկայացուցիչներից պահանջում էին չլուսանակրել իրենց ու իրենց արարքները։
«Մի նկարի, տար էն յան կամերան»,-բղավում էին ոստիկանները։
Ի պատասխան ոստիկանների ագրեսիվ գործողությունների՝ ակցիայի մասնակիցները նրանց հասցեին գոռում էին՝ «թուրք, անհայրենիքներ»։
Մեքենան հեռանալուց հետո ոստիկանները սկսեցին քաշքել Ալլա անունով կնոջը, որ մասնակցում էր ակցիային։ Ոստիկանական մեկ այլ մեքենայի մոտ, որում տեղավորում էին ակցիայի մասնակիցներին, պատգամավոր Արթուր Ղազինյանը հետաքրքրվում էր՝ «Ո՞վ է ղեկավարը։ Ո՞րն է մարդկանց բերման ենթարկելու հիմքը»։
Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը հայտարարեց, եթե ապօրինի են համարում բերման ենթարկելը, ապա կարող են բողոքարկել։
Արթուր Ղազինյանը նշեց, ոստիկաններն ապօրինի պահանջ են ներկայացնում, մարդկանց բերման ենթարկելու համար որևէ հիմք չկա։
«Առևանգո՞ւմ եք, չեմ հասկանում»,-ասաց Ղազինյանը։
Այս պահին ոստիկանները մի քանի շարքով շրջափակել են կառավարության շենքը։
Հիշեցնենք, որ ակցիան հրավիրվեց այն բանից հետո, երբ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան հատվածում Ադրբեջանն այսօրվանից մաքսակետեր է տեղադրելու։
Հարակից հրապարակումներ`
- Արա Զոհրաբյան. Եթե չարթնանանք, մեզ ավելի վատ բաներ են սպասվում
- Ոստիկանները թույլ չեն տալիս ընդդիմադիր պատգամավորներին մոտենալ կառավարության շենքին
- Աննա Գրիգորյան. Բարձրավանը, Որոտանը, Շուռնուխը հայտնվելու են շրջափակման մեջ
- Հայաստանի կարևորագույն մայրուղու վրա հաստատվել է թուրքական գերիշխնություն. Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ