Խնդրում եմ մոտեցեք և ՔՊ պատգամավորներին հարցրեք՝ մինչև որտեղ են նրանք հայրենիքը ծախելու. Հայկ Մամիջանյանը՝ ՀՀ քաղաքացիներին
«Ինչո՞ւ ադրբեջանական քաղաքականություն իրականացնող խմբակցության պատգամավորները չկան հրատապ նիստին՝ շատ պարզ է, որովհետև նրանք լծված են ՏԻՄ ընտրություններին»,- հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը Գորիս-Կապան ավտոճանապարհին տիրող իրավիճակի շուրջ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի հրավիրած հրատապ նիստին:
Նա համայնքների բնակիչներին կոչ արեց, որ երբ ՔՊ պատգամավորները հայտնվեն իրենց համայնքներում և քարոզ իրականացնեն, ապա մոտենան և նրանց հարցնեն, թե ինչպես է ստացվում, որ ավելի կարևոր է ՏԻՄ ընտրություններում իրենց թեկնածուների առաջխաղացումը, քան Գորիս-Կապան ճանապարհի հարցը:
Ըստ պատգամավորի՝ վստահաբար կարելի է ասել, որ այս հարցում իշխանությունները թշնամու հետ ունեն պայմանավորվածություն:
«Սա նոր բան չէ, կապիտուլյանտը դեռևս 2018 թ-ին խնդրել էր Ալիևին, որ սահմանային լարվածություն չստեղծվի, որպեսզի կարողանա ազգային հայրենասրիրական ուժերի, այն ժամանակ՝ ՀՀԿ-ի հարցերը լուծի»,- հայտնեց Մամիջանյանը և հավելեց. «Հիմա էլ իրար հետ խոսել են, ասել է՝ խնդրում եմ թույլ տուր այս ճանապարհը կառուցեմ, դրանից հետո նոր մաքսակետդ կարող ես կառուցել»:
Ընդդիմադիր պատգամավորը քաղաքացիներին կրկին խնդրեց, որ մոտենան և ՔՊ պատգամավորներին հարցնեն, թե մինչև որտեղ են նրանք հայրենիքը ծախելու:
«Որովհետև մոտեցումը, թե Գորիս-Կապան ճանապարհին այլընտրանքային ճանապարհ կա, շատ նման է այն մոտեցմանը, որ մարդու կնոջը թշնամին սպանի, ինքն էլ ասի՝ հա ոչինչ, սուրճն աղջիկս կդնի»,- իր խոսքն ամփոփեց Հայկ Մամիջանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները հայ վարորդներին կարող են նույնիսկ թույլ չտալ օգտվել այդ ճանապարհից. Արեգնազ Մանուկյան
- Մենք շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած, քանի որ մեր երկիրը ղեկավարում է վախկոտ մի մարդ. Գեղամ Նազարյան
- Իշխանությունը ժողովրդի թիկունքում բանավոր գործարքների է գնում թշնամի երկրի հետ. Գեղամ Մանուկյան
- Ստացվում է, որ ՀՀ տարածքի մասին մենք պետք է այսուհետ խոսենք անցյալով. Թագուհի Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան