Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

15:21 Աշխարհում
Մահացել է ամերիկացի դերասան Ջոն Էյլուորդը

Կյանքից հեռացել է՝ ավելի քան երեք տասնամյակ կինոյի և հեռուստատեսության վետերան, դերասան Ջոն Էյլուորդը, ով առավել հայտնի է ամերիկյան «Շտապ Օգնություն» և «Արևմտյան թև» հեռուստասերիալներից: Այս մասին հայտնել է նրա երկարամյա գործակալ և ընկեր Միտչել Ք. Ստաբսի: Էյլուորդը 75 տարեկան էր: Նա մահացել է երկուշաբթի օրը բնական մահով, CNN-ին ասել է Ստաբսը:
 

15:02 Աշխարհում
Ծնվել է Էդ Շիրանի երկրորդ դուստրը

Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը երկրորդ անգամ հայր է դարձել: Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում։ Ծնվել է Շիրանի և նրա կնոջ՝ Չերի Սիբորնի երկրորդ դուստրը: «Ցանկանում եմ, որ բոլորդ իմանաք՝ մենք ևս մեկ գեղեցիկուհի ունենք: Երկուսս էլ այնքան սիրահարված ենք նրան»,- գրել է երաժիշտը: Էդ Շիրանն ու Չերի Սիբորնը պաշտոնապես հաստատել են իրենց հարաբերությունները 2019թ.-ին: Մեկ տարի անց ծնվեց նրանց դուստրը՝ Լայրա Անտարկտիկա Սիբորն Շիրանը:

Աղբյուր՝ kulturomania.ru

14:45 Աշխարհում
Հորդանանի թագավորը տնային կալանքի է ենթարկել խորթ եղբորը՝ արքայազն Համզային

Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը սահմանափակումներ է մտցրել իր խորթ եղբոր՝ արքայազն Համզայի տեղաշարժի, բնակության վայրի և հաղորդակցության վրա՝ խորացնելով թագավորությունում առկա խզումը: Հինգշաբթի օրը հրապարակված խիստ ձևակերպված հրապարակային նամակում թագավոր Աբդալլահ II-ն ասել է, որ հրամանագիր է արձակել նման միջոցառումների մասին՝ Համզայի «անկանոն վարքագծի և նկրտումների» պատճառով:

Աղբյուր՝ aljazeera.com

14:33 Աշխարհում
Կոլումբիայում կայծակի հարվածից տուժել է 19 կուրսանտ

Կայծակի հարվածի հետևանքով վիրավորվել է ռազմական ուսումնարանի առնվազն 19 կուրսանտ, հայտնում է բանակը: Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի կեսօրին, երբ կադետական գումարտակի կուրսանտները մարտավարական զորավարժություններ էին անցկացնում Ֆորտ Տոլեմայդա (երկրի կենտրոնական մասի Կունդինամարկա դեպարտամենտի) տարածքում: Տուժածներին անհապաղ օգնություն է ցուցաբերվել, որից հետո նրանք բժիշկների հսկողության տակ տեղափոխվել են հիվանդանոց:

Աղբյուր՝ ria.ru

13:58 Աշխարհում
Բրազիլիայում ռեկորդային ցուրտը սպառնում է անօթևաններին և բերքատվությանը

Բրազիլիայում ժամանակից շուտ են սկսել կրել վերարկուներն ու շարֆերը, քանի որ արևադարձային երկրի հարավը ռեկորդային ցուրտ է գրանցվել՝ սպառնալով և՛ անօթևաններին, և՛ բերքին: Հինգշաբթի մայրաքաղաք Բրազիլիան գրանցել է իր պատմության մեջ ամենացուրտ ջերմաստիճանը՝ 1,4 աստիճան, մինչդեռ ձմռան պաշտոնական մեկնարկին դեռ ավելի քան մեկ ամիս ժամանակ կա:

Աղբյուր՝ france24.com

13:08 Տարածաշրջան
Էրդողանի նախկին դաշնակից Բաբաջանը պատրաստ է առաջադրվել նախագահի պաշտոնում

Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար, այժմ «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության ղեկավար Ալի Բաբաջանը պատրաստ է առաջադրվել 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում, եթե ընդդիմությունը որոշում չկայացնի միասնական թեկնածուի հարցում: Նա նաև ասել է, որ ընդդիմադիր «վեցյակի դաշինքը» աշխատում է Թուրքիային նախագահական կառավարման փոխարեն խորհրդարանական կառավարման ձևին վերադառնալու ուղղությամբ:

Աղբյուր՝ tass.ru

12:48 Աշխարհում
Warner Bros.-ը ծրագրում է վերականգնել հարաբերությունները Ջ.Ք. Ռոուլինգի հետ

Warner Bros. ստուդիան մտադիր է վերականգնել համագործակցությունը գրող Ջ.Ք. Ռոուլինգի հետ՝ Հարրի Փոթերի ապագա նախագծեր զարգացնելու համար: Ըստ WSJ-ի աղբյուրների՝ ստուդիան ծրագրում է ստեղծել նոր բովանդակություն Փոթերի տիեզերքի մասին, ինչի կապակցությամբ նախատեսում է հանդիպել Ռոուլինգի հետ ծրագրերը քննարկելու համար: Այս կերպ ստուդիան մտադիր է վերականգնել հարաբերությունները Հարրի Փոթերի գրքերի հեղինակի հետ՝ գենդերային ինքնության մասին գրողի հայտարարությունների շուրջ սկանդալից հետո:

Աղբյուր՝ kulturomania.ru

11:57 Աշխարհում
Բժիշկը հայտնել է, թե որն է մարդու համար ամենավտանգավոր վնասվածքը

Մարդու համար ամենավտանգավոր վնասվածքը գլխի վնասվածքն է, և դրանք ստանալու ռիսկերը նվազագույնի հասցնելու համար նախ և առաջ պետք է նայել շուրջբոլորը և ոտքերի առաջ, չչարաշահել առօրյա ակտիվ գործունեության մեջ: Այս մասին Վնասվածքաբանության համաշխարհային օրվա առթիվ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է Ա.Ս. Պուչկովի ավան շտապ բուժօգնության կայանի բժշկական բաժանմունքի գլխավոր բժշկի տեղակալ Պյոտր Դավիդովը:

 

11:47 Հայաստան
ՔԿ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման քննության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն երկարաձգում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2022թ. հունիսի 3-ին, ժամը 10:00-ին կայանալիք գրավոր քննության հայտերի ընդունման տևողությունը՝ մինչև սույն թվականի մայիսի 26-ը ներառյալ:

Աղբյուր՝ Քննչական կոմիտե 

11:32 Աշխարհում
Վանգելիս. կյանքից հեռացել է «Կրակե կառքեր» և «Շեղբի վրայով վազողը» ֆիլմերի կոմպոզիտորը

79 տարեկան հասակում մահացել է հույն կոմպոզիտոր Վանգելիսը: Նա արժանացել է «Օսկար»-ի՝ 1981 թվականի «Կրակե կառքեր» ֆիլմում իր ցնցող սաունդթրեքի համար: Վանգելիսի գործերով հայտնի մյուս ֆիլմերից են «Բաունտին», «Ֆրանցիսկոն», «Դառը լուսինը», «1492։ Դրախտի գրավումը» և Ալեքսանդրը:

Աղբյուր՝ bbc.com

11:14 Աշխարհում
Իլոն Մասկը ծրագրում է հանդիպել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի հետ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը ծրագրում է մայիսի 20-ին այցելել Բրազիլիա՝ հանդիպելու նախագահ Ժաիր Բոլսոնարոյի հետ, հայտնում է Globo թերթը: Նախագահի պաշտոնական գրաֆիկում այս հանդիպման մասին հայտարարություն չկա, սակայն ինքը՝ Բոլսոնարոն, հայտարարել է, որ նախատեսում է խոսել «համաշխարհային ճանաչում ունեցող, շատ կարևոր մարդու հետ, ով կգա օգնություն առաջարկելու մեր Ամազոնին»՝ չնշելով օտարերկրյա հյուրի անունը:

Աղբյուր՝ gazeta.ru

11:01 Աշխարհում
Թունիսի ափերին միգրանտների նավի խորտակման հետևանքով չորս միգրանտ է զոհվել, ևս 10-ը անհետ կորել են

Առնվազն 4 ներգաղթյալ մահացել է, ևս 10-ը՝ անհետ կորել այն բանից հետո, Թունիսի ափերի մոտ նավի խորտակվելուց, երբ նրանք փորձել են անցնել Միջերկրական ծովով դեպի Իտալիա: Այս մասին հայտնել է անվտանգության աշխատակիցներից մեկը: Առափնյա պահակախումբը փրկել է 44 միգրանտի գերբեռնված նավի վրա, որը խորտակվել է Սֆաքս նահանգի Լուզա ափերի մոտ:

Աղբյուր՝ reuters.com

10:45 Արցախ
Բյուրականի աստղադիտարանի աշխատանքային այցը Արցախ

Մայիսի 10-13-ը Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար ինժեներ Հենրիկ Սարգսյանը և Էդգար Հովհաննիսյանն այցելեցին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության Արցախի գիտական կենտրոն։ Այցի նպատակն էր ստուգել ԲԱ կողմից տրամադրված Նյուտոնի համակարգի 30սմ հայելու տրամագծով աստղադիտակի վիճակը և կատարել նախնական չափումներ՝ հետագայում տեղադրելու և աշխատեցնելու համար։ Աստղադիտակը տեղադրվելու է թիվ 9 դպրոցի տանիքում՝ հատուկ պատրաստված տաղավարում:

Աղբյուր՝ Բյուրականի աստղադիտարան 

10:23 Աշխարհում
Ծնվել է Ռիհաննայի և A$AP Rocky-ի առաջնեկը

TMZ-ի հաղորդման համաձայն, լույս աշխարհ է եկել փոփ աստղ Ռիհաննայի և ռեփեր A$AP Rocky-ի առաջնեկին: Հաղորդվում է, որ տղան ծնվել է մայիսի 13-ին Լոս Անջելեսում: Անուն չի նշվում: 2020 թվականի սկզբից հարաբերություններ սկսած զույգը առաջին անգամ հայտարարեց հղիության մասին՝ հունվարին A$AP Rocky-ի հայրենի քաղաքում՝ Նյու Յորքում քայլելիս արված լուսանկարների հարապարակմամբ:

Աղբյուր՝ theguardian.com

10:00 Աշխարհում
Ֆրանսիայում հայտնաբերվել է կապիկի ջրծաղիկով մարդու վարակման առաջին դեպքը

Փարիզի Իլ-դը-Ֆրանս շրջանում կապիկի ջրծաղիկով՝ մարդկանց վարակման դեպք է հայտնաբերվել ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Ֆրանսիայի առողջապահության վարչությունը: Մասնագետները չեն հայտնում հիվանդի ինքնությունը և վարակի հանգամանքները: Վարչությունը նշում է, որ հիվանդը բարձր ջերմություն ունի: Ֆրանսիացի բժիշկները բոլորին, ովքեր կասկածում են, որ վարակվել են, խնդրում են ինքնամեկուսացվել:

Աղբյուր՝ tass.ru

19:48 Աշխարհում
Հասանելի բանջարեղեն՝ արյան մեջ խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար

Դիետոլոգ Լիզա Յանգը նշել է, որ բանջարեղենն ընդհանուր առմամբ չափազանց օգտակար է սրտանոթային համակարգի համար: Eat This, Not That! հրատարակչության հետ զրույցում մասնագետը գազարն անվանել է դրանցից ամենաօգտակարն ու մատչելին: Յանգը բացատրել է, որ գազարը հարուստ է լուծելի բջջանյութով, որն օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչն էլ իր հերթին նվազեցնում է սրտի հիվանդությունների առաջացման վտանգը:

Աղբյուր՝ lenta.ru

19:41 Աշխարհում
Իսրայելի իշխող կոալիցիան կորցնում է մեծամասնությունը ձախակողմյան արաբ պատգամավորի հրաժարականից հետո

Հինգշաբթի ազգությամբ արաբ իսրայելցի պատգամավորը դուրս եկավ իշխող կոալիցիայից՝ պատճառաբանելով, ի թիվս այլ գործոնների, ոստիկանության ագրեսիան Al Jazeera-ի լրագրողի հուղարկավորության ժամանակ: Այս քայլով կառավարությունը խորհրդարանում դառնում է փոքրամասնություն: «Մերեց» կուսակցության անդամ Ղայդա Ռինավիե Զոաբիի որոշմամբ աջակողմյան վարչապետ Նաֆտալի Բենեթի գլխավորած կոալիցիան Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի 120 մանդատներից այժմ ունի ընդամենը 59-ը:

Աղբյուր՝ france24.com

19:26 Աշխարհում
Ումա Թուրմանը նույն ֆիլմում հանդես կգա դստեր հետ

Ումա Թուրմանը կնկարահանվի կատակերգական թրիլերում («Սպանության սենյակ») դստեր՝ Մայա Հոուքի հետ, հայտնում է The Hoolywood Reporter-ը: Նրանք առաջին անգամ են միասին նկարահանվում: Պատմությունը պտտվում է մարդասպանի (Ջո Մանգանելո), նրա ղեկավարի (Սամյուել Լ. Ջեքսոն) և արվեստի դիլերի (Թուրման) շուրջ: Նրանք փողերի լվացման սխեմա են մշակում, բայց ինչ-որ բան այնպես չի ընթանում, ինչպես պլանավորել են հանցակիցները: Թե ում է խաղալու Մայան, հոդվածում չի նշվում:

Աղբյուր՝ ria.ru

19:15 Աշխարհում
Ա Սերիայի առաջատարը պատրաստ է պայմանագիր կնքել բելգիացի Օրիջիի հետ

Իտալական «Միլանը» պատրաստվում է ձեռք բերել բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիջիին, ում պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է այս ամառ: 27-ամյա սևամորթ բելգիացու գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է այս ամառ, և Օրիջին չի պատրաստվում երկարաձգել այն: «Միլանը» պատրաստ է խաղացողին առաջարկել 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 3,5 միլիոն եվրոյի դիմաց:

Աղբյուր՝ vesti.ru

18:27 Աշխարհում
Գաբոնի աստղ Օբամեյանգը ավարտեց ֆուտբոլային կարիերան

Գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ավարտել է միջազգային կարիերան: Այս մասին հաստատել է նրա երկրի ֆեդերացիան: «Բարսելոնայի» խաղացող Օբամեյանգը, ով Գաբոնի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 72 խաղում 30 գոլով, երեքշաբթի իր որոշումը հաստատող նամակ է ուղարկել ֆեդերացիա: Հայտարարում եմ, որ ավարտում եմ միջազգային կարիերաս»,- գրել է 32-ամյա ֆուտբոլիստը:

Աղբյուր՝ france24.com

18:00 Աշխարհում
Հնդկաստանում դատարանն ազատ է արձակել նախկին վարչապետին սպանողին

Հնդկաստանի Գերագույն դատարանը չորեքշաբթի ազատ է արձակել երկրի նախկին վարչապետ Ռաջիվ Գանդիի սպանության համար դատապարտված տղամարդուն՝ ազատազրկումից 31 տարի անց: Գերագույն դատարանը արտակարգ լիազորություններ է կիրառել Ա. Գ. Պերարիվալանին ազատ արձակելու համար: Այս մասին CNN-ին ասել է նրա փաստաբանը: Պերարիվալանը ձերբակալվել է՝ 1991 թվականի մայիսի 21-ին մահապարտ ահաբեկչի կողմից Գանդիի սպանությունից շաբաթներ անց, հարավային Թամիլ Նադու նահանգում:

 

17:41 Աշխարհում
ԱՄՆ ՌՕՈւ-ն կմասնակցի իսրայելական զորավարժություններին՝ Իրանի վրա հարձակման իմիտացիային

ԱՄՆ ռազմաօդային ուժերը կմասնակցեն Իսրայելի «Կրակե կառքեր» զորավարժություններին՝ օդում իսրայելական կործանիչներ վերալիցքավորելով, հաղորդում է արաբական Asharq Al-Awsat թերթը: «Կրակե կառքեր» զորավարժությունները սկսվել են անցյալ շաբաթ և կշարունակվեն մեկ ամիս: Դրանց ընթացքում իսրայելական բանակը «լայնածավալ հարձակում է մշակում Իրանի վրա», գրում է թերթը:

Աղբյուր՝ gazeta.ru

17:00 Աշխարհում
Բայդենը կայցելի Ճապոնիա և Հարավային Կորեա՝ նախազգուշացում տալու Չինաստանին

Խորհրդականներն ու վերլուծաբանները հայտնում են, որ Ջո Բայդենը որպես ԱՄՆ նախագահի առաջին ասիական այցի ընթացքում կայցելի Ճապոնիա և Հարավային Կորեա՝ հստակ ուղերձ հղելու Չինաստանին՝ Ասիայում և հատկապես Թայվանում չկրկնել այն, ինչ արեց Ռուսաստանը Ուկրաինայում: Բայդենը հինգշաբթի մեկնում է հնգօրյա ճամփորդության՝ ամիսներ շարունակ դաշնակիցներին ուղղորդելով՝ պատժել Ռուսաստանին:

Աղբյուր՝ reuters.com

16:28 Աշխարհում
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ամռանը տրանսֆերների վրա ծախսել ավելի քան 140 միլիոն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչ Էրիկ տեն Հագը և նրա անձնակազմը սկսել են նախապատրաստվել ամառային տրանսֆերային պատուհանին, հայտնում է De Telegraaf-ը: Ըստ աղբյուրի՝ ամռանը անգլիական ակումբը պատրաստ է տրանսֆերների վրա ծախսել ավելի քան 140 միլիոն եվրո: Նշվում է, որ տեն Հագին հետաքրքրող խաղացողների թվում են «Այաքսի» պաշտպան Յուրիեն Թիմբերն ու հարձակվող Էնթոնին, ինչպես նաև «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը:Շ
Աղբյուր՝ sport-express.ru

16:11 Աշխարհում
Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 11 մետրանոցներով նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 11 մետրանոցներով՝ 5:4 հաշվով, հաղթեց «Ռեյնջերսին» և նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը չորեքշաբթի օրը, երբ Սևիլիայում կայացած եզրափակիչը լրացուցիչ ժամանակի վերջում ավարտվեց 1:1 հաշվով:

Աղբյուր՝ france24.com

15:57 Աշխարհում
Hulu-ն հրապարակել է սպանված ռեփեր XXXTentacion-ի մասին ֆիլմի թրեյլերը

Համացանցում է հայտնվել 2018 թվականին սպանված ռեփեր XXXTentacion-ի (իսկական անունը՝ Ջասեյ Օնֆրոյ) մասին վավերագրական ֆիլմի թրեյլերը: Տեսանյութում ներկայացված է Hulu հոսքային ծառայությունում: Ֆիլմի հեղինակները ներառել են հարցազրույցներ ռեփերի հարազատների հետ, ինչպես նաև արխիվային կադրեր: «Նայիր ինձ. XXXTentacion» կոչվող կինոժապավենի ռեժիսորը Սաբահ Ֆոլայանն է: Նախագիծը էկրաններ կբարձրանա մայիսի 26-ին:

Աղբյուր՝ kulturomania.ru

15:45 Աշխարհում
Չինաստանում տղամարդը 40 տարի փորձում է ընդունվել նույն համալսարանը

55-ամյա տղամարդն արդեն 26 անգամ հանձնել է ընդունելության քննությունները և մտադիր է Սիչուանի համալսարանի ուսանող դառնալ, հայտնում է Next Shark-ը: Համալսարան ընդունվելու իր առաջին փորձը նա արել է դեռ 1983 թվականին, այդ ժամանակից ի վեր երբեք չի կարողացել հավաքել անհրաժեշտ անցողիկ միավորը: Այդ ընթացքում 55-ամյա տղամարդը հաջողությունների է հասել բիզնեսում, ունի շինանյութի արտադրության սեփական ընկերությունը, սակայն բարձրագույն կրթության դիպլոմը դարձել է նրա հիմնական նպատակը:

Աղբյուր՝ gazeta.ru

14:58 Հայաստան
Մեկնակրել են մի շարք հուշարձաններ վերականգնման աշխատանքները

Պետական բյուջեից հատկացվել են հետևյալ միջոցները՝
1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման, ամրակայման աշխատանքներ՝ 26 735 052 ՀՀ դրամ,
2. ՀՀ Տավուշի մարզի Գոշ համայնքի Գոշավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերի նորոգման աշխատանքներ՝ 5 544 096 ՀՀ դրամ,
3. ՀՀ Լոռու մարզի Քոբայր ե/գ կայարանի Քոբայրավանքի սեղանատան վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ 20 392 074 ՀՀ դրամ,
4. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նորոգման և ամրակայման աշխատանքներ՝ 27 300 000 ՀՀ դրամ:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն 

14:53 Աշխարհում
18-րդ դարի չինական հազվագյուտ ծաղկամանը աճուրդում վաճառվել է 1,8 մլն դոլարով

Ոսկեզօծ կապույտ արտեֆակտը սկզբում գնահատվել է $186,000՝ ըստ անգլիական Dreweatts աճուրդի տան, որն իրականացրել է վաճառքը: Վաճառողը ծաղկամանը ժառանգել է իր հորից՝ վիրաբույժից, ով այն գնել էր 1980-ականներին մի քանի հարյուր ֆունտ ստեռլինգով, ասվում է Dreweatts-ի հայտարարության մեջ: Վաճառողն անտեղյակ է եղել դրա արժեքից, ուստի այն պահել է խոհանոցում, որտեղ բացառիկ նմուշը նկատել է փորձագետը:

Աղբյուր՝ cnn.com

14:27 Աշխարհում
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները ճայերից փրկել են փոկի ձագին

Ոստիկանությունը փրկել է բալթյան փոկի ձագին, որին ճայերը կտցահարել են Օկտյաբրսկայա ափին: Տեղի բնակիչները իրավապահներին հայտնել են փոքրիկ անպաշտպան կենդանու մասին: Դեպքի վայր ժամանած իրավապահները ճայերին քշել են փոկից և տուժած կաթնասունին տեղափոխել բաժին, որտեղ անասնաբույժներ են կանչվել: Մասնագետները վիրավոր փոկին առաջին օգնություն են ցուցաբերել և ուղարկել են «Բալթյան փոկի ընկերներ» հիմնադրամ:

Աղբյուր՝ vesti.ru

13:59 Աշխարհում
Խուան Կառլոս. Իսպանիայի նախկին թագավորը վերադառնում է երկամյա արտաքսումից հետո

Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը երկիր կվերադառնա այս շաբաթ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) մոտ երկու տարի աքսորից հետո: Լուրը հաստատել են Իսպանիայի թագավորական պալատը: Նա լքել էր Իսպանիան՝ կապված ենթադրյալ կոռուպցիայի հետաքննության հետ: Սակայն մարտին 84-ամյա նախկին թագավորի նկատմամբ երեք հետաքննությունները դադարեցվել են՝ ճանապարհ հարթելով նրա վերադարձի համար:

Աղբյուր՝ bbc.com

13:15 Աշխարհում
Աշխարհում COVID-19 վարակի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 525 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հինգշաբթի առավոտվա դրությամբ հասել է 525 միլիոն 379 հազար 503-ի: Այս մասին են վկայում ամերիկյան Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալները: Աշխարհում վիրուսի տարածման սկզբից մինչ օրս COVID-19-ով վարակվելուց մահացել է 6 միլիոն 283 հազար 575 մարդ: Ավելի քան 20 միլիոն վարակման դեպք գրանցած երկրների թվում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան:

Աղբյուր՝ interfax.ru

12:44 Աշխարհում
Էրիկ Կլեպտոնը չեղյալ է հայտարարել եվրոպական երկու համերգները COVID-19-ի դրական թեստից հետո

Կորոնավիրուսային պատվաստանյութերի և համաճարակի սահմանափակումների քննադատ Էրիկ Քլեպտոնի քովիդ թեստը դրական է եղել, և նա չեղարկել եվրոպական առաջիկա երկու համերգները: Կլեպտոնի առաջիկա շոուները՝ երեքշաբթի օրը Ցյուրիխում և չորեքշաբթի օրը Միլանում, կվերածրագրվեն: Այդ մասին նա հայտարարել է Facebook-ի իր էջում և պաշտոնական առցանց կայքում։ 77-ամյա ռոքերի թեստը դրական է եղել մայիսի 8-ին Լոնդոնի Royal Albert Hall-ում կայացած իր համերգից հետո:

Աղբյուր՝ hollywoodreporter.com

12:07 Հայաստան
ARARAT թանգարանը միանում է «Թանգարանային գիշեր» միջազգային նախաձեռնությանը

Մայիսի 20-ին՝ 21։00-ից մինչև 00։30, և մայիսի 21-ին՝ 21։00-ից մինչև 00։00, շրջայցերը կգործեն յուրաքանչյուր 30 րոպե պարբերականությամբ: Այցելուները կկարողանան անվճար շրջել ԱՐԱՐԱՏ թանգարանում և բացահայտել հայկական կոնյակագործության 135-ամյա ժառանգությունը  և վարպետության նոր եզրերը:

Աղբյուր՝ ARARAT թանգարան 

11:34 Աշխարհում
Հայտնի է մինչև 25 տարեկանների մեջ ամենաբարձր վարձատրվող մարզիկը

Forbes-ը հրապարակել է մինչև 25 տարեկան ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշային աղյուսակը: Ջոշ Ալենն այս տարվա ամենաբարձր վարձատրվող երիտասարդ մարզիկն է: Նրա եկամուտը գնահատվել է 67 մլն դոլար: Ցուցակի երկրորդ հորիզոնականում 24-ամյա ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական է (59,2 մլն դոլար): Երրորդ տեղում է Ֆորմուլա 1-ի օդաչու, հոլանդացի Մաքս Ֆերստապենը: Նրա եկամուտը կազմել է 48 մլն դոլար:

Աղբյուր՝ gazeta.ru

11:22 Աշխարհում
Մեծ Բրիտանիայում աճում են կապիկի ջրծաղիկի դեպքերը

Մեծ Բրիտանիայի Առողջապահության անվտանգության գործակալության (UKHSA) փոխանցմամբ՝ երկրում կապիկի ջրծաղիկի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 9-ի: Անցած շաբաթվա վերջին այս հազվագյուտ վիրուսային հիվանդության կրողներն ընդամենը երեքն էին: Վարակվածները չեն մեկնել Աֆրիկա, որտեղ կապիկությունը էնդեմիկ է:

Աղբյուր՝ vesti.ru

10:58 Աշխարհում
Ֆրանսիայի քաղաքներում ռեկորդային շոգեր են

Չորեքշաբթի Ֆրանսիայի հարավային մի քանի քաղաքներում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել, մինչդեռ ընդհանուր առմամբ ամիսը կարող է ամենաշոգը լինել ռեկորդների սկսվելուց ի վեր, հայտնել է ազգային եղանակային ծառայությունը: Ֆրանսիայի հարավում գտնվող Ալբի, Թուլուզ և Մոնտելիմար քաղաքները սահմանել են ռեկորդային 33,4-33,9 աստիճան ջերմաստիճան: Արևմտյան և հյուսիսային ափերի շրջաններում նույնպես գրանցվել է աննախադեպ բարձր ջերմաստիճան, հայտնում է Meteo-France-ը:

Աղբյուր՝ france24.com

10:40 Աշխարհում
Իլոն Մասկը դեմոկրատներին անվանել է ատելության և պառակտման կուսակցություն

«Նախկինում ես քվեարկում էի դեմոկրատների օգտին, քանի որ նրանք (հիմնականում) բարության կուսակցություն էին: Բայց նրանք դարձել են պառակտման և ատելության կուսակցություն, ուստի ես այլևս չեմ կարող նրանց աջակցել և քվեարկելու հանրապետականների օգտին», - Twitter-ում գրել է SpaceX-ի հիմնադիրը: Մասկը կարծում է, որ այս հայտարարությունից հետո դեմոկրատները «կեղտոտ հնարքների արշավ» կսկսեն իր դեմ:

Աղբյուր՝ ria.ru

10:19 Աշխարհում
Թոմ Քրուզն Կաննում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ» պատվավոր մրցանակին

Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը չորեքշաբթի ստացավ Կաննի 75-րդ կինոփառատոնի պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղը», որից հետո կայացավ «Top Gun: Maverick» («Թոփ Գան․ Մեւերիկ») ֆիլմի եվրոպական պրեմիերա: Կանն ամեն ինչ արեց՝ հարգանքի տուրք մատուցելու 59-ամյա աստղին՝ կարմիր գորգին գունավոր ծուխ տարածող ինքնաթիռներով և Քրուզի հետ բեմում անցկացված բացառիկ հարցազրույցով:

Աղբյուր՝ apnews.com

10:00 Աշխարհում
Նիգերիա. Կանո նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ինը մարդ

Հյուսիսային Կանո նահանգի հանրահայտ շուկայի մոտակայքում գազի բալոնի պայթյունի հետևանքով շենքի փլուզումից ինը մարդ է զոհվել, հայտնել են արտակարգ իրավիճակների ազգային ծառայությունը և ականատեսները: Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի օրը քաղաքի Սաբոն Գարի շրջանում, որը հիմնականում բնակեցված է այլ վայրերից Կանո տեղափոխվածներով:

Աղբյուր՝ aljazeera.com

23:59 Աշխարհում
Ռոջեր Շմիդտը պաշտոնապես գլխավորեց «Բենֆիկան»

Պորտուգալիայի ամենատիտղոսակիր ակումբը՝ «Բենֆիկան» հայտնել է նոր գլխավոր մարզչի անունը: Այս պաշտոնը զբաղեցրել է գերմանացի մասնագետ Ռոջեր Շմիդտը: Շմիդտը պայմանագիր է կնքել Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ: Համաձայնագիրը նախատեսված է երկու տարվա համար:

Աղբյուր՝ vesti.ru

23:23 Աշխարհում
Պորտուգալիայում տղամարդկանց մոտ հայտնաբերվել է կապիկի ջրծաղիկի 5 դեպք

Չորեքշաբթի Պորտուգալիայի առողջապահական մարմինները երիտասարդ տղամարդկանց մոտ հաստատել են կապիկի ջրծաղիկի հինգ դեպք, ինչն ընդգծում է Եվրոպայում հիվանդության անսովոր բռնկումը, որը սովորաբար սահմանափակվում է Աֆրիկայով: Ուսումնասիրվում են ևս 15 կասկածելի դեպքեր, որոնք բոլորն էլ հայտնաբերվել են այս ամիս մայրաքաղաք Լիսաբոնի տարածքում:

Աղբյուր՝ apnews.com

22:52 Աշխարհում
Բելառուսում արգելել են «1984» գրքի վաճառքը

Բելառուսում արգելել են բրիտանացի գրող Ջորջ Օրուելի «1984» գրքի վաճառքը: Այս մասին հայտնում է «Նաշա Նիվա» թերթը՝ հղում կատարելով համապատասխան հրամանի պատճենին: «Վաճառքից հանել Ջ. Օրուելի «1984» գրքի բոլոր օրինակները: Կատարման մասին հաղորդել ոչ ուշ, քան մայիսի 19-ին»,- ասված է հրամանում:

Աղբյուր՝ lenta.ru

22:37 Աշխարհում
Իլոն Մասկի երկրպագուներն «անմիջապես դադարել են հետևել» նրան Channel 4-ի ֆիլմից հետո

Իլոն Մասկ. Սուպերհերոս, թե՞ սուպերչարագործ: Channel 4-ի վավերագրական ֆիլմը դիտելուց հետո սկսել են արհամարհել SpaceX-ի հիմնադրին: Վավերագրական ֆիլմը միլիարդատիրոջ մասին է, ում հանրային վարքագիծը և առցանց կերպարը տարիների ընթացքում զգալի հակասություններ են առաջացրել: Ֆիլմում ուսումնասիրվել է Մասկի կյանքի և բիզնեսի մի քանի կասկածելի ասպեկտները, ներառյալ բազմամիլիոն դոլարանոց դատական հայցը Մասկի Tesla ընկերության դեմ ռասիզմի մեղադրանքների պատճառով:

Աղբյուր՝ independent.co.uk

21:55 Աշխարհում
ԱՄԷ-ում Մերձավոր Արևելքի ավազային փոթորիկները կուլ են տվել աշխարհի ամենաբարձր շենքը

Չորեքշաբթի աշխարհի ամենաբարձր շենքը կորել է փոշու մոխրագույն շերտի մեջ, երբ Արաբական Միացյալ Էմիրություններին պատել են Մերձավոր Արևելքում տարածված ավազի փոթորիկները՝ առաջացնելով եղանակի և երթևեկության վատթարացման նախազգուշացումներ: 828 մետրանոց Բուրջ Խալիֆան, որը վեր է խոյանում Դուբայում, սովորաբար տեսանելի է բանուկ ֆինանսական կենտրոնի բոլոր հատվածներից:

Աղբյուր՝ france24.com

21:28 Աշխարհում
Տաջիկստանում հակաահաբեկչական գործողության ժամանակ տուժել է 13 զինվոր

Տաջիկստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ երկրի արևելքում զինված հանցավոր խմբի հարձակման հետևանքով զոհվել է մեկ սպա, վիրավորվել՝ 13 զինվոր։ 200 հոգուց բաղկացած հանցավոր խմբավորումները Ռուշանի շրջանում 3 կետերում բոլոր տեսակի զինատեսակներով փակել են Դուշանբե-Խորոգ մայրուղին և սահմանային հրամանատարության ճանապարհը։ Նշվում է, որ հակաահաբեկչական գործողության արդյունքում վիրավորվել է 11 հարձակվող, ութը սպանվել են, իսկ ավելի քան 70 «խմբավորման ակտիվ անդամներ» բերման են ենթարկվել:

Աղբյուր՝ gazeta.ru

20:59 Աշխարհում
Խաչանովը չկարողացավ դուրս գալ ATP-250 մրցաշարի երրորդ փուլ

Ֆրանսիայի Լիոն քաղաքում անցկացվող ATP-250 մրցաշարի երկրորդ շրջանի խաղում ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտություն է կրել սլովակ Ալեքս Մոլչանից: Հողածածկում նա երկու սեթում պարտություն կրեց: Խաչանովն առաջին խաղում պարտվել է 2։6 հաշվով: Երկրորդ պարտիան ավելի լարված ստացվեց, բայց, այնուամենայնիվ, ավարտվեց ռուսաստանցու պարտությամբ: Սեթի վերջնական հաշիվն է 6:7 (4:7): Հանդիպման տևողությունը եղել է 1 ժամ 30 րոպե:

Աղբյուր՝ vesti.ru

18:02 Աշխարհում
El País. Մադրիդում հայտարարվել է սանիտարական վտանգի մասին կապիկի ջրծաղիկի պատճառով

Իսպանիայի առողջապահության նախարարությունը և Մադրիդի իշխանությունները սանիտարական տագնապի ռեժիմ են մտցրել այն բանից հետո, երբ քաղաքում հայտնաբերվել է կապիկի ջրծաղիկի վարակի ութ դեպք, գրում է El País թերթը։ Հրատարակչության համաձայն՝ մինչ օրս Մանրէաբանության ազգային կենտրոնը դեռ չի ավարտել վարակվածների նմուշների գենետիկական անալիզը։ Եվրոպայում Իսպանիան դարձավ կապիկի ջրծաղիկի դեպքերով երրորդ երկիրը՝ Մեծ Բրիտանիայից և Պորտուգալիայից հետո։

Աղբյուր՝ gazeta.ru

17:18 Աշխարհում
Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հայտ են ներկայացրել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան պաշտոնապես հայտ են ներկայացրել՝ միանալու աշխարհի ամենամեծ ռազմական դաշինքին, քայլ, որը պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմով։ «Ես ջերմորեն ողջունում եմ ՆԱՏՕ-ին միանալու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումները: Դուք մեր ամենամոտ գործընկերներն եք»,- չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է Սթոլթենբերգը՝ երկու սկանդինավյան երկրների դեսպաններից դիմում-նամակներ ստանալուց հետո։

Աղբյուր՝ aljazeera.com

17:05 Աշխարհում
Չինաստանը մեղադրել է Արևմուտքին կեղծավորության մեջ՝ Ուկրաինայի հաշվին հարստանալու ցանկության պատճառով

Արևմտյան երկրները պատրաստ են օգտվել Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակից՝ էժան հացահատիկ գնելու համար, գրում է Global Times-ի չինական հրատարակչությունը: Միաժամանակ, ըստ չինացի լրագրողների, ԵՄ-ն և այլ երկրներ շարունակում են զենք ուղարկել Ուկրաինա՝ միայն սրելով իրավիճակը և ձգձգելով հակամարտությունը։

Աղբյուր՝ ria.ru

16:39 Աշխարհում
Բժիշկը հայտնել է բողկի նոր օգտակար հատկության մասին

Առողջարար արմատապտուղը պարունակում է նյութեր, որոնք կարող են պաշտպանել օրգանիզմը օնկոլոգիական տարբեր տեսակների զարգացումից, հատկապես քաղցկեղի ժառանգական հակում ունենալու դեպքում։ Այս մասին հայտնել է սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը։ Բժիշկը նշել է, որ բողկը պարունակում է եզակի ծծմբային միացություններ, որոնք կանխում են չարորակ ուռուցքների առաջացումը, կանխարգելում են նորագոյացության մեջ անոթների աճը և ունեն հակաբորբոքային հատկություն։

Աղբյուր՝ gazeta.ru

14:10 Աշխարհում
Աշխարհում ամեն վեցերորդ մահը գրանցվում է աղտոտվածության պատճառով

2019 թվականին աշխարհում աղտոտվածության հետևանքով յուրաքանչյուր վեցերորդ մահվան պատճառ է դարձել, ցույց է տվել նոր ուսումնասիրությունը, ինչը ավելին է, քան պատերազմի, մալարիայի, ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի, թմրանյութերի կամ ալկոհոլի տարեկան համաշխարհային թվերը: Երեքշաբթի Lancet-ի աղտոտման և առողջության հարցերի հանձնաժողովի կողմից հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ աղտոտվածությունից ամեն տարի մահանում է 9 միլիոն մարդ, որոնցից գրեթե երեք քառորդը՝ վնասակար օդի պատճառով։

Աղբյուր՝ cnn.com

13:50 Հայաստան
80 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին

Կովկասի բնության հիմնադրամի /CNF/  կողմից  «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այս տարվա  առաջին գումարային փոխանցումը կազմել է 80 հազար  եվրո։ Այս աջակցության շնորհիվ բնության հատուկ պահպանվող տարածքը կհոգա բոլոր այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են  կառույցի արդյունավետ գործունեության համար։

Աղբյուր՝ Caucasus Nature Fund

13:38 Հայաստան
Ոստիկանություն. Փակ փողոցներ չկան

ՀՀ Ոստիկանության փոխանցմամբ՝ մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում արագ բացվել են: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան:

Աղբյուր՝ ՀՀ Ոստիկանություն
 

13:07 Աշխարհում
Մեսսին ռեկորդային շահույթ է բերել «Պարի Սեն Ժերմենին»

«Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբը մրցաշրջանի ավարտին ռեկորդային շահույթ կգրանցի։ Այն կկազմի 700 միլիոն եվրո, հայտնում է Get French Football News-ը: Ըստ աղբյուրի՝ ֆինանսական ռեկորդային ցուցանիշի վրա ազդել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին ձեռք բերելը։ Աստղային խաղացողի առկայության շնորհիվ ակումբի նոր կոմերցիոն գործընկերի թիվը ավելացել է 11-ով։ Սպասվում է, որ միայն դա փարիզեցիներին կբերի մոտ 310 մլն եվրո։

Աղբյուր՝ vesti.ru

12:57 Աշխարհում
Մեքսիկայում անհետացածների թիվը հասել է ռեկորդային 100 000-ի

Կառավարության տվյալները, որոնց գրանցումն սկսվել է 1964 թվականից, ցույց են տալիս, որ գրեթե բոլոր անհետացումները տեղի են ունեցել 2007 թվականից ի վեր, երբ այն ժամանակվա նախագահ Ֆելիպե Կալդերոնը սկսեց իր «պատերազմը թմրանյութերի դեմ»։ ՄԱԿ-ը այն անվանել է «ահռելի չափերի մարդկային ողբերգություն»: Անհայտ կորածներից շատերը կազմակերպված հանցավորության զոհ են, և պատասխանատուներից հազիվ թե որևէ մեկը պատժվի:

Աբյուր՝ bbc.com

12:31 Աշխարհում
Ջոն Ուոթսը սերիալ կնկարահանի «Աստղային պատերազմների» հիման վրա

Ամերիկացի ռեժիսոր և «Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա» կոմիքսի հեղինակ Ջոն Ուոթսը սերիալ կնկարահանի «Աստղային պատերազմներ» տիեզերքի մասին։ Այս մասին հայտնում է Vanity Fair-ը։ Նախագիծն ստացել է «Grammar Rodeo» աշխատանքային անվանումը։ Այն վերաբերում է «Սիմփսոնների» յոթերորդ սեզոնի մի դրվագի, որտեղ Բարթը և իր դասընկերները մեքենայով ճանապարհորդության են մեկնել Կանադա և դժվարությամբ տուն վերադարձել։ Նախագծի սցենարը կգրի Քրիստոֆեր Ֆորդը։

Աղբյուր՝ kulturomania.ru

12:15 Աշխարհում
Պակիստանում մահացու խոլերա է բռնկվել, մինչ տաք ջերմային ալիքը պատում է Հարավային Ասիան

Խոլերայի մահացու բռնկումը, որը կապված է խմելու ջրի աղտոտման հետ, վարակել է հազարավոր մարդկանց կենտրոնական Պակիստանում. երկիրը պայքարում է ջրի ճգնաժամի դեմ: Պակիստանի և Հնդկաստանի որոշ հատվածներում ջերմաստիճանը վերջին շաբաթներին հասել է ռեկորդային մակարդակի՝ վտանգի տակ դնելով միլիոնավոր մարդկանց կյանք։ Խոլերայի դեպքերն առաջին անգամ հայտնաբերվել են Բելուջիստան նահանգի հեռավոր լեռնային քաղաքում՝ Պիր Կոհում, ապրիլի 17-ին: Ավելի քան 2000 մարդ վարակվել է, վեցը՝ մահացել:

Աղբյուր՝ cnn.com

11:36 Աշխարհում
Սեբաստիան Հյոնեսը հրաժարական է տվել «Հոֆենհայմի» գլխավոր մարզչի պաշտոնից

Մյունխենի «Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հյոնեսի եղբոր որդին՝ Սեբաստիան Հյոնեսը, լքել է «Հոֆենհայմ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է թիմի պաշտոնական կայքը։ 40-ամյա մասնագետի հետ պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Հյոնեսի հետ ակումբից հեռացել է նաև նրա օգնական Դավիդ Կրեսիդլոն։

Աղբյուր՝ ria.ru

11:15 Հայաստան
Տանձուտ բնակավայրում շչակ կգործարկվի

Մայիսի 19-ին՝ ժամը 13:00-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրում առկա շչակը: ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ։
 

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}