Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:52 Աշխարհում
Ավստրալիայի թենիսի ֆեդերացիան Ջոկովիչի դատական ծախսերի համար կվճարի 500 հազար դոլար

«Թենիս Ավստրալիան» կվճարի աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչի դատական ծախսերը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Ջոկովիչին «Թենիս Ավստրալիայի» վճարումների ճշգրիտ գումարը կարող է կազմել մոտ 500 հազար դոլար։ Ավելի վաղ իր մամուլի հաղորդագրության մեջ ֆեդերացիան նշել էր, որ հարգում է միգրացիայի նախարարի և Դաշնային դատարանի որոշումը՝ 34-ամյա սերբին երկրից արտաքսելու վերաբերյալ:

Աղբյուր՝ gazeta.ru

19:07 Աշխարհում
Ֆրանսիացի դերասան Գասպար Ուլիելը մահացել է 37 տարեկան հասակում դահուկասահքի վթարից հետո

Գասպար Ուլիելը, ով առավել հայտնի դարձավ 2014 թվականի կենսագրական ֆիլմում Իվ Սեն Լորանի դերակատարմամբ, մահացել է չորեքշաբթի՝ դահուկավազքի ընթացքում տեղի ունեցած պատահարի հետևանքով: Լուրը հաստատել է դերասանի ընտանիքը:

Աղբյուր՝ france24.com

18:57 Աշխարհում
Գերմանիայում առաջին անգամ գրանցվել է օրական ավելի քան 100,000 COVID-19 դեպք

Չորեքշաբթի Գերմանիան գրանցեց ռեկորդային 112,323 նոր կորոնավիրուսային դեպք: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է 239 մահ, իսկ մահացությունների ընդհանուր թիվը հասել է 116,081-ի:

Աղբյուր՝ reuters.com

18:35 Աշխարհում
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Պուտինին ՇՀԿ-ին Թեհրանի անդամակցությունը հեշտացնելու համար

Էբրահիմ Ռաիսին չորեքշաբթի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) Թեհրանի մուտքը հեշտացնելու համար: Պուտինի հետ հանդիպմանը նա Ռուսաստանի հետ հարաբերություններն անվանել է ռազմավարական և երկարաժամկետ։ Իրանական կողմը Ռուսաստանին է փոխանցել 20 տարի ժամկետով ռազմավարական համագործակցության համաձայնագրի նախագիծ:

Աղբյուր՝ tass.ru

18:23 Աշխարհում
Նիցցայի կենտրոնում կրակոցների հետևանքով մարդ է զոհվել

Հրաձգության հետևանքով մեկ մարդ է մահացել, ոստիկանությունը փնտրում է հանցագործին, հայտնում է Nice Matin տեղական թերթը: Նշվում է, որ կրակոցները տեղի են ունեցել քաղաքի կենտրոնական Բաֆաթ փողոցում:

Աղբյուր՝ ria.ru

17:52 Աշխարհում
Եղիսաբեթ II-ը թագավորական սոուս կարտադրի

«Royal Estate» ապրանքանիշի սոուսը արտադրվում է Նորֆոլկ կոմսության Սանդրինգհեմ գյուղում գտնվող թագուհու կալվածքում: Լոլիկի սոուսը պարունակում է արմավ, խնձորի հյութ և համեմունքներ, այն «իդեալական է նախաճաշի կամ օրվա ցանկացած ժամի համար»: Սանդրինգհեմի շագանակագույն սոուսի 295 գ կշռող շիշը կարժենա 6,99 ֆունտ ստեռլինգ:

Աղբյուր՝ thesun.co.uk

17:33 Աշխարհում
Լուիս Սուարեսը կարող է «Ատլետիկոյից» տեղափոխվել «Աստոն Վիլլա»

Ուրուգվայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսն այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա, որտեղ հանդես է եկել «Լիվերպուլում»: Սուարեսի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը և առայժմ ոչինչ հայտնի չէ դրա երկարաձգման մասին: Միևնույն ժամանակ, 34-ամյա ուրուգվայցին, ըստ տեղեկությունների, առաջարկ ունի անգլիական «Աստոն Վիլլայից»:

Աղբյուր՝ vesti.ru

17:01 Աշխարհում
Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերի կվաճառվեն մինչև 1600 դոլարով

Մոտ 10 ամսից անց աշխարհի լավագույն ֆուտբոլիստները կժամանեն Քաթար՝ մասնակցելու Աշխարհի գավաթի խաղարկությանը, և տոմսերն արդեն վաճառքի են հանվել: Գները տարբերվում են՝ կախված ընտրած խաղից և նստատեղերի կարգից, իսկ եզրափակիչ հանդիպման տոմսերը տատանվում են $604-ից $1600-ի սահմանում:

Աղբյուր՝ cnn.com

16:22 Աշխարհում
Գասպար Ուլիելը հոսպիտալացվել է ընկնելուց հետո

Ֆրանսիացի դերասան Գասպար Ուլիելը հոսպիտալացվել է հունվարի 18-ին՝ Ռոզյեր լեռնադահուկային հանգստավայրում դահուկ քշելիս ընկնելուց և գիտակցությունը կորցնելուց հետո, հայտնում է BFMTV-ն։ Նրան օգնություն են ցուցաբերել փրկարարներն ու դահուկային կայանի բժիշկը։ Գասպար Ուլիելին ուղղաթիռով տեղափոխել են Գրենոբլի համալսարանական հիվանդանոց:

Աղբյուր՝ gazeta.ru

15:59 Աշխարհում
Մերկելը հրաժարվել է աշխատել ՄԱԿ-ում

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն անձամբ է զանգահարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և մերժել աշխատանքի առաջարկը: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է dpa-ն՝ վկայակոչելով կառավարության նախկին ղեկավարի գրասենյակը: Ավելի վաղ Գուտերեշը Մերկելին առաջարկել էր գլխավորել գլոբալ հանրային բարիքների գծով բարձր մակարդակի խորհրդակցական մարմինը:

Աղբյուր՝ ria.ru

15:51 Աշխարհում
Քիմ Քարդաշյանին նմանեցված նախապատմական քարե քանդակը վաճառվել է ապշեցուցիչ գնով

Մասնագետների փոխանցմամբ՝ պտղաբերության նախապատմական խորհրդանիշ համարվող 25000-ամյա քարե արձանը, որն ունի չափազանց մեծ կրծքի և ստորին հատված, պատկերում է ցանկասեր Վեներայի կերպարը: Բրիտանացի ընտանիքը, ում պատկանում է այն ավելի քան 60 տարի, արձանը վաճառել է Լոնդոնում 114,000 ֆունտ ստեռլինգով, ինչը գերազանցում է վաճառքի 4000-6000 ֆունտ ստեռլինգ նախնական գինը: 

Աղբյուր՝ thesun.co.uk

15:06 Աշխարհում
Խոշոր ավիաընկերությունները սկսել են չեղարկել թռիչքները 5G-ի պատճառով

Աշխարհի տարբեր ծայրերից խոշոր ավիաընկերությունները, ինչպիսիք են Emirates-ը, Air India-ն, ANA-ն և Japan Airlines-ը, հայտարարել են դեպի ԱՄՆ որոշ չվերթներ չեղարկելու մասին: Նրանք նամակ են հղել ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը (FAA)՝ հայտնելով օդանավերի լուրջ խափանումների մասին, և զգուշացրել են «աղետալի» ավիացիոն ճգնաժամի մասին՝ կապված օդանավակայանների մոտակայքում գտնվող 5G աշտարակների հետ:

Աղբյուր՝ gazeta.ru

14:57 Աշխարհում
Իսպանիայի արևելքում ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով 6 մարդ է զոհվել

Չորեքշաբթի իշխանությունները հայտնել են, որ Իսպանիայի Մոնկադայի մունիցիպալիտետում գտնվող ծերանոցի վեց բնակիչներ մահացել են գիշերը բռնկված հրդեհի հետևանքով: Վալենսիայի շրջանային ղեկավար Սիմո Պուիգը հայտնել է, որ ևս 17 բնակիչ հոսպիտալացվել է, երեքի վիճակը ծանր է:

Աղբյուր՝ apnews.com

13:55 Աշխարհում
Մալավիայի երաժշտության 92-ամյա լեգենդը հռչակ է ձեռք բերել TikTok-ի շնորհիվ

Գիդես Շալամանդան պատկերացում չունի, թե ինչ է TikTok-ը: Եվ, այնուամենայնիվ, Մալավիայի երաժշտության լեգենդը դարձել է սոցիալական մեդիայի աստղ՝ իր «Linny Hoo» երգով, որը հավաքել է ավելի քան 80 միլիոն դիտում տեսանյութերի տարածման հարթակում:

Աղբյուր՝ france24.com

13:18 Աշխարհում
«Միլանը» մտադիր է Պելեգրիին «Մոնակոյից» գնել և վարձավճարով ուղարկել «Տորինո»

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությամբ՝ «Միլանը» ցանկանում է գնել «Մոնակոյից» վարձավճարով բերված Պյետրո Պելեգրիին: Աղբյուրի համաձայն՝ «ռոսոներիները» ցանկանում են 20-ամյա իտալացու գնման գումարը 6 միլիոն եվրոյից նվազեցնել 4 միլիոնի: Հաղորդվում է, որ եթե գործարքը կայանա, ապա «Միլանը» խաղացողին վարձավճարով կուղարկի «Տորինո» մինչ այս մրցաշրջանի ավարտը։ «Միլանը» Պելեգրիին վարձավճարով ձեռք էր բերել 2021 թվականի օգոստոսին։

Աղբյուր՝ sport-express.ru

12:44 Աշխարհում
«Գրեմմի» մրցանակաբաշխությունը հետաձգվել է մինչև ապրիլ

Լաս Վեգասում կայանալիք երաժշտական մրցանակաբաշխությունը տեղափոխվել է ապրիլի 3-ին՝ COVID-19-ի օմիկրոն տարբերակի վարակների աճի պատճառով:

Աղբյուր՝ aljazeera.com

12:24 Աշխարհում
Netflix-ը թողարկել է «Cuphead»-ի անիմացիոն սերիալի թրեյլերը

Netflix հոսքային ծառայությունը ներկայացրել է «Cuphead» համակարգչային խաղի հիման վրա նկարահանված անիմացիոն սերիալի թրեյլերը, ինչպես նաև հայտնել է թողարկման ամսաթիվը. նախագիծը ծառայությունում կհայտնվի փետրվարի 18-ին։ Սյուժեի կենտրոնում կլինեն երկու բաժակ-հերոսներ՝ ստեղծված օրիգինալ նախագծի անիմացիոն ոճով:

Աղբյուր՝ kulturomania.ru

12:09 Աշխարհում
Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ քննարկելու տարաձայնությունները

Թուրքիան պատրաստ է հարթակ տրամադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու միջև բանակցությունների համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։ Բացի այդ, Կալինը հայտնել է, որ Թուրքիայի նախագահը մտադիր է առաջիկա շաբաթներին այցելել Ուկրաինա:

Աղբյուր՝ ria.ru

11:58 Աշխարհում
Իրաքի Մոսուլ քաղաքում մզկիթի տակ հայտնաբերվել է 12-րդ դարի աղոթասենյակ

Ան-Նուրի մզկիթի տակ, որտեղ ժամանակին «Իսլամական պետություն» խմբավորումը հռչակել էր իրենց «խալիֆայությունը», հայտնաբերվել են 12-րդ դարի աղոթասրահի հիմքերը: Ըստ Խայրեդին Նասերի՝ Նինվե նահանգի հնությունների և ժառանգության բաժանմունքի տնօրենի աղոթասենյակը հայտնաբերվել է մզկիթի տակ արված պեղումների ժամանակ: Նասերի խոսքերով, աղոթասենյակի տակ հայտնաբերվել են նաև չորս լրացուցիչ սենյակներ՝ լվացման ծեսի համար:

Աղբյուր՝ france24.com

11:42 Աշխարհում
Հռոմի պատմական վիլլան՝ աշխարհի ամենաթանկ անշարժ գույքը

Հռոմի 471 միլիոն եվրո արժողությամբ շքեղ ամառանոցը չի վաճառվել աճուրդում, իսկ նոր վաճառքը նախատեսված է այս տարվա վերջին: Այստեղ է գտնվում իտալացի բարոկկո նկարիչ Միքելանջելո Մերիսիի (Կարավաջո) առաստաղի միակ հայտնի որմնանկարը:

Աղբյուր՝ bbc.com

11:12 Աշխարհում
Դրեյքը ճանաչվել է 2021 թվականի ամենահայտնի արտիստը

Կանադացի ռեփեր Դրեյքը ճանաչվել է 2021 թվականի ամենահայտնի արտիստը՝ ըստ Chart data-ի: Այս մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել են Twitter-ում: Վարկանիշի հեղինակները նշում են երաժշտի հաջողությունը սթրիմինգային ծառայություններում: Այնտեղ մեկ տարվա ընթացքում նրա երգերը լսել են ավելի քան 8,6 միլիարդ անգամ:

Աղբուր՝ kulturomania.ru

10:57 Աշխարհում
Լեհաստանը կիբեռսպառնալիքների ռեժիմ է սահմանել

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին երկրում ներդրել է կիբեռսպառնալիքների նախնական ռեժիմ: Այս մասին հայտնում է Կառավարության անվտանգության կենտրոնը: Կենտրոնը նշել է, որ ALFA-CRP կիբեռսպառնալիքների ռեժիմը ներդրվել է «տվյալների փոխանցման համակարգերի անվտանգության սպառնալիքի հնարավոր ռիսկի պատճառով», սակայն չի մեկնաբանվել, թե ինչ սպառնալիքներ են դրանք և որտեղից կարող են առաջանալ:

Աղբյուր՝ ria.ru

10:31 Աշխարհում
Սահարայում ձյուն է տեղացել

Ալժիրի՝ Սահարայում գտնվող Այն-Սեֆրա քաղաքում 42 տարվա ընթացքում 5-րդ անգամ ձյուն է տեղացել: Տեղացիները գիշերվա ընթացքում պայքարում էին -2C (28F) ցրտի դեմ անապատում, որտեղ գրանցվել է 136,4F (58C) առավելագույն ջերմաստիճան: Այն Սեֆրան, որը հայտնի է որպես «Անապատի դարպաս», գտնվում է ծովի մակարդակից 3000 ֆուտ բարձրության վրա և շրջապատված է Ատլասի լեռներով:

Աղբյուր՝ dailymail.co.uk

10:00 Աշխարհում
Մոգադիշոյում երկու պայթյուն է որոտացել

Երեքշաբթի հզոր պայթյուն է որոտացել Մոգադիշոյում: Այս մասին հայտնում է Somali Guardian լրատվական պորտալը: Նրա փոխանցմամբ՝ ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործի դրել զինվորական ուսումնական կենտրոնի մոտակայքում գտնվող զինվորականի թեյարանի մոտ: Garowe պորտալի տվյալներով՝ միջադեպի հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս 10-ը՝ վիրավորվել: Եվս մեկ պայթյուն տեղի է ունեցել Դհարքենլիի շրջանում: Մեքենայում ռումբի պայթյունից վիրավորվել է մեկ մարդ:

Աղբյուր՝ tass.ru

20:06 Աշխարհում
Ղազախստանում հունվարի 19-ից ամբողջությամբ կչեղարկվի արտակարգ դրությունը

Ղազախստանում զանգվածային անկարգությունների պատճառով հունվարի 5-ից հայտարարված արտակարգ դրությունը կավարտվի հունվարի 19-ին: Այս մասին հայտնել է հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Բերիկ Ուալին:

Աղբյուր՝ ria.ru

19:44 Աշխարհում
Ջիմ Քերրին տոնել է ծննդյան 60-ամյակը

Ջիմ Քերին երկուշաբթի նշեց իր 60-ամյակը և սոցիալական ցանցերում հայտնվեց՝ հիշեցնելու մեզ այն հումորի մասին, որը նրան դարձրեց կատակերգության ամենաերկարակյաց աստղերից մեկը վերջին 30 տարիների ընթացքում: «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմի աստղը Twitter-ի իր էջում կարճ հոլովակ է հրապարակել՝ ասելով, որ իրեն զգում է «60 and sexy» (60 տարեկան և սեքսուալ):

Աղբյուր՝ cnn.com

18:51 Աշխարհում
Հոնկոնգում կոչնչացնեն կորոնավիրուսով վարակված 2000 կրծողների

Հոնկոնգի իշխանությունները երեքշաբթի հայտնել են, որ սպանելու են մոտ 2000 կրծողների, այդ թվում՝ գերմանամկների, այն բանից հետո, երբ դրանցից մի քանիսի կորոնավիրուսի թեստը դրական է եղել կենդանիների խանութում, որտեղ վարակվել էր նաև աշխատակիցը: Քաղաքը նաև կդադարեցնի գերմանամկների վաճառքը և փոքր կաթնասունների ներմուծումը: Երկուշաբթի դելտա տարբերակի թեստը դրական է եղել կենդանիների խանութի աշխատակցի և Նիդեռլանդներից ներկրված մի քանի համստերներ մոտ:

Աղբյուր՝ apnews.com

18:09 Տարածաշրջան
Թուրքիայում ուկրաինացի նավաստի է մահացել. նախնական վարկածը՝ ինքնասպանություն

Թուրքիայում մահացել է ուկրաինացի նավաստին, ով աշխատում էր բեռնատար Maranta նավի վրա, որը թուրքական Սամսուն նավահանգիստ էր ժամանել Ռենիի նավահանգստից: Նախնական տվյալներով՝ նավաստին ինքնասպան է եղել։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին: Սամսուն քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում։

Աղբյուր՝ korrespondent.net

17:43 Աշխարհում
Բրիթնի Սփիրսի քույրը խոսել է երգչուհու դանակով հարձակման մասին

Երգչուհի Բրիթնի Սփիրսի քույրը ինքնակենսագրական է թողարկել, որում պատմել է քրոջ բնավորության մասին: «Ինչ պետք է ես ասեի» վերնագրով գրքում Ջեյմի Լինն Սփիրսը ասել է, որ Բրիթնին մի անգամ դանակով սպառնացել է իրեն։ Ջեյմին այդ ժամանակ 12 տարեկան է եղել: Երգչուհու քույրը նրա բնավորությունը նկարագրել է որպես անկայուն և պարանոյիկ: Ի պատասխան՝ Բրիթնի Սփիրսը հորդորել է քրոջը դադարեցնել ստելը և հերքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները։

Աղբյուր՝ kulturomania.ru

17:20 Աշխարհում
Ինդոնեզիան պատրաստվում է նոր մայրաքաղաք ունենալ

Ինդոնեզիան ծրագրում է իր նոր մայրաքաղաք կառուցել և անվանել Նուսանտարա, որը թարգմանաբար նշանակում է «արշիպելագ»: Կառավարական գրասենյակները Ճավա կղզում գտնվող Ջակարտայից կտեղափոխվեն Արևելյան Կալիմանտան նահանգ: 2019 թ.-ին նախատեսված տեղափոխումը հետաձգվել է համավարակի պատճառով, բայց կարող է իրականացվել 2024 թվականին: Կառավարությունը հույս ունի, որ դա կթեթևացնի 10 միլիոնանոց Ջակարտայի ծանրաբեռնվածությունը: Այն աշխարհի ամենաարագ խորտակվող քաղաքներից մեկն է:

Աղբյուր՝ theguardian.com

16:53 Տարածաշրջան
Իրանցի բռնցքամարտիկը դատապարտվել է մահապատժի

Մոհամմադ Ջավադ Վաֆայ-Սանին մահապատժի է դատապարտվել ցույցերի մասնակցելու համար: Մաշհադ քաղաքի բռնցքամարտի չեմպիոնը կալանավորվել է 2020 թվականի փետրվարին: Նա մեղավոր է ճանաչվել 2019 թվականի նոյեմբերին բողոքի ցույցերի ժամանակ կառավարական շենքերը, ներառյալ կառավարական բանտը, հրդեհելու և ավերելու մեջ։ Վաֆայ-Սանիի փաստաբան Բաբակ Պաքնիան Twitter-ում հայտնել է, որ մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը։

Աղբյուր՝ ria.ru

16:32 Աշխարհում
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Թեհրանը պետք է հրաժարվի միջուկային ծրագրից

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը երեքշաբթի Իրանն անվանել է ահաբեկչության աղբյուր Մերձավոր Արևելքում և հայտարարել, որ Թեհրանը պետք է հրաժարվի միջուկային զենքի իր ծրագրից: Իսրայելի կառավարության ղեկավարը նման հայտարարությամբ է հանդես եկել «Դավոսի օրակարգ» առցանց քննարկման ժամանակ:

Աղբյուր՝ tass.ru

16:05 Աշխարհում
Մահացել է Մադրիդի «Ռեալի» լեգենդ, եվրագավաթների 6-ակի հաղթող Պակո Խենտոն

88 տարեկան հասակում կյանքից հեռացել է Պակո Խենտոն՝ միակ ֆուտբոլիստը, ով նվաճել է վեց եվրագավաթ: Մահվան մասին լուրը երեքշաբթի հայտնել է նրա նախկին ակումբը՝ Մադրիդի «Ռեալը»։

Աղբյուր՝ france24.com

15:17 Աշխարհում
Կրեմլը հայտնել է Իրանի նախագահի հետ Պուտինի բանակցությունների օրակարգի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Սեյիդ Էբրահիմ Ռաիսին հունվարի 19-ին կայանալիք բանակցություններում նախատեսում են քննարկել տնտեսության մեջ համատեղ նախագծերի իրականացման և միջազգային թեմաներ: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Աղբյուր՝ ria.ru

15:06 Աշխարհում
Ռոնալդուն հայտել է, թե դեռ քանի տարի ֆուտբոլ կխաղա

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ մտադիր է ևս 4-5 տարի շարունակել ֆուտբոլային կարիերան:

Աղբյուր՝ vesti.ru

14:51 Աշխարհում
Դաշտում գտնված, Անգլիայի ամենահին մետաղադրամներից մեկը աճուրդի է հանվել

«Հենրի III-ի ոսկե պեննին», որը հայտնաբերվել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Դևոն կոմսության գյուղատնտեսական հողերում, հատվել է մոտ 1257 թվականին: Մետաղադրամի վրա պատկերված է անգլիական նախկին թագավորը, որը նստած է զարդարված գահին՝ ձեռքին գունդ և գավազան: Հազվագյուտ մետաղադրամը կարող է վաճառվել մինչև 400,000 ֆունտ ստերլինգով (546,000 դոլար), համաձայն բրիտանական Լոնդոնի Spink & Son աճուրդի նախավաճառքի գնահատման, որտեղ այն կվաճառվի կիրակի օրը:

Աղբյուր՝ cnn.com

14:25 Աշխարհում
Աֆղանստանի երկրաշարժից հետո փրկարարները շարունակում են ողջ մնացածների փնտրել

Առնվազն 26 մարդ է զոհվել, հարյուրավոր տներ վնասվել են Բադղիս նահանգում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով:

Աղբյուր՝ aljazeera.com

13:30 Աշխարհում
Reuters. ԵՄ կարգավորիչը նախազգուշացնում է գրիպի և COVID-19-ի կրկնակի համաճարակի վտանգի մասին

Գրիպի վիրուսն այս տարի Եվրոպայում տարածվում է շատ ավելի արագ տեմպերով, քան անցյալ տարում, ինչը մտավախություն է առաջացնում գրիպի և կորոնավիրուսի հնարավոր կրկնակի համաճարակի (այսպես կոչված՝ թվինդեմիայի) վերաբերյալ: Եվրոպայում հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում գրիպով հիվանդների թիվն աճել է՝ 2021 թվականի վերջին շաբաթվա ընթացքում հասնելով 43-ի:

Աղբյուր՝ tass.ru

13:11 Աշխարհում
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոնալդուն արժանացել է ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակին

Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) հատուկ մրցանակը: Այս մասին հայտնում է The Best FIFA Football Awards 2021-ը: Պորտուգալացին 2021 թվականին գերազանցել էր իրանցի Ալի Դաեիի ռեկորդը ազգային հավաքականների կազմում գոլերի քանակով:

Աղբյուր՝ gazeta.ru

12:59 Աշխարհում
Sotheby's-ը Դուբայում ցուցադրության է դրել 555,55 կարատանոց «Էնիգմա» սև ադամանդը

Sotheby's Dubai աճուրդի տունը ներկայացրել է ադամանդ, որը բառացիորեն այս աշխարհից չէ: Ենթադրվում է, որ այն տիեզերքից է բերվել: «Էնիգմա» հազվագյուտ քարը երկուշաբթի ցուցադրվել է Դուբայում և Լոս Անջելեսում շրջագայության շրջանակներում, նախքան այն կվաճառվի փետրվարին Լոնդոնի աճուրդում: Ակնկավլում է, որ ադամանդը կվաճառվի առնվազն 5 միլիոն ֆունտով (6,8 միլիոն դոլար): Աճուրդի տունը նախատեսում է որպես հնարավոր վճար ընդունել նաև կրիպտոարժույթ:

Աղբյուր՝ apnews.com

12:20 Աշխարհում
Դիետոլոգը հայտնել է առավոտյան օգտակար սովորության մասին

Ամեն առավոտ ուտելուց առաջ մեկ բաժակ ջուր խմելը օգտակար սովորություն է, վստահ է սննդաբան, գաստրոէնտերոլոգ, խոհարարական բլոգեր Նուրիա Դիանովան։ Սակայն միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել որոշ նրբություններ,- նախազգուշացրել է նա: «Ջուրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի՝ ոչ սառը, հատկապես, եթե կա փորկապության հակում, ինչը հանդիպում է քաղաքային բնակչության մոտ 80%-ին»,- հավելել է Դիանովան:

Աղբյուր՝ ria.ru

12:04 Հայաստան
Վերացվել է հացի արտադրամասի գործունեության կասեցումը

Հայաստանի Հանրապետության ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «ԱՆԱՄԵԼ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի (Երևան) արտադրական գործունեության կասեցումը: ՍԱՏՄ տեսուչների վերստուգումը ցույց է տվել, որ արտադրամասում շտկվել են նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները:

Աղբյուր՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

11:49 Աշխարհում
Եմենի մայրաքաղաքում կոալիցիայի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան մեկ տասնյակ մարդ

Եմենի մայրաքաղաք Սանաայում գտնվող շենքի վրա ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ: Այս մասին երեքշաբթի հայտնել են բնակիչները՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից հութիների դեմ պայքարող քաղաքի վրա հարվածների ժամանակ:

Աղբյուր՝ reuters.com

11:27 Աշխարհում
Բենքսիի գրաֆիտի վաճառվել է պատով հանդերձ

Բրիտանական Սաֆոլկ կոմսությունում գտնվող շենքին արված պատկերը սեփականատերերին 1,5-ից 2 միլիոն ֆունտ է բերել: Գերի և Նադին Շվարցներին պատկանող էլեկտրական տեխնիկայի հին խանութի պատին գրաֆիտին հայտնվել է անցյալ տարվա օգոստոսին: Անանուն նկարիչը պատկերել է լինգը ձեռքին աղջկա՝ ավազե ամրոցի կողքին:

Աղբյուր՝ korrespondent.net

10:59 Աշխարհում
Վերջին փորձարկումը ներառում էր մարտավարական կառավարվող հրթիռներ. Հյուսիսային Կորեա

Հյուսիսային Կորեան հաստատել է, որ երկուշաբթի իրականացրել է զենքի իր չորրորդ փորձարկումն այս ամիս՝ արձակելով մարտավարական կառավարվող երկու հրթիռ՝ չնայած ՄԱԿ-ի արգելքին: Առաջնորդ Կիմ Չեն Ընն ասել է, որ «ռազմական ուժն» անհրաժեշտ է ինքնապաշտպանության համար, սակայն զենքի կրկնվող փորձարկումները մտահոգություն են առաջացնում միջազգային հանրության համար:

Աղբյուր՝ aljazeera.com

10:49 Աշխարհում
ՖԻՖԱ-ն Մեսսիին ու Ռոնալդուին ընդգրկել է 2021 թվականի խորհրդանշական հավաքականում

Տարվա թիմում ընդգրկվել են՝ դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման («ՊՍԺ»), պաշտպաններ Դավիդ Ալաբան («Ռեալ Մադրիդ»), Ռուբեն Դիաշը («Մանչեսթեր Սիթի»), Լեոնարդո Բոնուչին («Յուվենտուս»), կիսապաշտպաններ Ժորժինյոն, Ն'Գոլո Կանտեն (երկուսն էլ՝ «Չելսի»), Քևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ»), Էրլինգ Հալանդը («Բորուսիա Դորտմունդ»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Լիոնել Մեսսին («ՊՍԺ»):

Աղբյուր՝ tass.ru

10:32 Աշխարհում
Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ երկրորդ անգամ է հաղթել Covid-ին

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը երկուշաբթի հայտնեց, որ ապաքինվել է Covid-19-ի երկրորդ վարակից՝ վերսկսելով իր հասարակական գործունեությունը: Լոպես Օբրադորն ասել է, որ ինքն այլևս վարակված չէ, և իր ախտանիշներն ավելի մեղմ են եղել, իսկ վերականգնումն ավելի արագ է եղել, քան անցյալ տարի՝ իր առաջին վարակման ժամանակ:

Աղբյուր՝ france24.com

10:00 Աշխարհում
Խաչանովը՝ Ջոկովիչի հետ տեղի ունեցած միջադեպի մասին. Ես նույնպես չէի ցանկանում պատվաստվել

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնաբանել է Նովակ Ջոկովիչի արտաքսումը Ավստրալիայից, որտեղ հունվարի 17-ին մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունը: «Շատերը չէին ցանկանում պատվաստվել, այդ թվում՝ ես, մյուս ռուսաստանցիները և ընդհանրապես։ Բազմաթիվ մարդիկ կային, ովքեր չէին ցանկանում պատվաստվել կամ կորոնավիրուսով վարակված եղել էին: Բայց, այնուամենայնիվ, բոլորը դա արեցին», - ասել է Խաչանովը Eurosport-ի YouTube ալիքին:

Աղբյուր՝ gazeta.ru

22:20 Աշխարհում
Տոնգայում հրաբխի ժայթքումը դարձել է ամենահզորը 1100 թվականից ի վեր, կարծում են գիտնականները

Խաղաղ օվկիանոսում Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ ստորջրյա հրաբխի ժայթքումը կարող է լինել այս հրաբխի ամենահզոր ժայթքումը մ.թ. 1100 թվականից ի վեր: Այս մասին ասվում է Օքլենդի համալսարանի պրոֆեսոր, հրաբխագետ Շեյն Քրոնինի հոդվածում: Գիտնականների բացահայտումների համաձայն՝ «կալդերայի խոշոր ժայթքումները տեղի են ունենում մոտավորապես հազար տարին մեկ»։

Աղբյուր՝ ria.ru

22:00 Աշխարհում
Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան զոհեր

Առնվազն 12 մարդ է զոհվել երկուշաբթի արևմտյան Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Զոհերը մահացել են, երբ նրանց բնակելի տների տանիքները փլվել են արևմտյան Բադղիս նահանգի Քադիս շրջում, AFP-ին ասել է շրջանի նահանգապետ Մոհամմադ Սալեհ Փուրդելը:

Աղբյուր՝ france24.com

21:51 Աշխարհում
Ձմեռային Օլիմպիական խաղեր 2022. Կազմակերպիչները հանդիսատեսի համար տոմսեր չեն վաճառի

Պեկինում այս տարվա ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպիչները չեղյալ են հայտարարել ընդհանուր հանրությանը տոմսեր վաճառելու պլանները՝ որպես Չինաստանի մայրաքաղաքում Covid-19-ի խիստ սահմանափակումների մաս: Ավելի վաղ խաղերի կազմակերպիչները հայտարարել էին, որ օտարերկրյա հանդիսատես չի լինելու, սակայն խոստացել էին տեղացի հանդիսատեսին թույլ տալ ներկա գտնվել: Բայց այժմ տոմսերը կբաժանվեն միայն հրավիրված խմբերին:

Աղբյուր՝ bbc.com

20:47 Աշխարհում
Իրանի նախագահը ելույթ կունենա Պետդումայում

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հինգշաբթի ելույթ կունենա Պետդումայում: Այս մասին հայտնել է Պետդումայի առաջին փոխխոսնակ Ալեքսանդր Ժուկովը:

Աղբյուր՝ interfax.ru

20:29 Աշխարհում
Հյուսիսային Կորեան չորրորդ փորձարկման ժամանակ երկու բալիստիկ հրթիռ է արձակել

Հարավային Կորեայի զինվորականների փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեան երկուշաբթի երկու փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել իր մայրաքաղաք Փհենյանի օդանավակայանից այս ամսվա չորրորդ փորձարկման ժամանակ: Ճապոնիայի կառավարությունը նույնպես զեկուցել է արձակման մասին, իսկ կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն որակել է դրանք որպես տարածաշրջանի խաղաղության և անվտանգության սպառնալիք:

Աղբյուր՝ france24.com

18:21 Աշխարհում
Ազարն այլևս չի ցանկանում խաղալ «Ռեալում»

Բելգիացի Էդեն Ազարը մտադիր է հեռանալ Մադրիդի «Ռեալից», և կարծես թե «արքայական ակումբը» մտադիր չէ կանխել դա: Կիսապաշտպանն Իսպանիայում կորցրեց ժամանակն ու առողջությունը. մի շարք վնասվածքների պատճառով նա գրեթե չի մասնակցել խաղերին:

Աղբյուր՝ vesti.ru

18:00 Աշխարհում
Աֆղանստանում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը գրանցվել է 11.40-ին (ՀԿԺ): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանի Բաղդիս նահանգի կենտրոն Քալայ-Նաու քաղաքից 40 կմ դեպի արևելք և Հերաթ քաղաքից 141 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Աղբյուր՝ ria.ru

17:22 Աշխարհում
Աբու Դաբիում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել. երեք մարդ մահացել է

Էմիրությունների իշխանությունների հաղորդմամբ՝ առնվազն երեք մարդ է զոհվել, ևս վեցը վիրավորվել է Աբու Դաբիում ենթադրյալ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք նավթատարերի պայթյունից: Միևնույն ժամանակ, Եմենի հութի ապստամբները հայտարարել են, որ գործողություն են սկսել ԱՄԷ-ի «խորքում»: Վառելիքով լի երեք բեռնատարները պայթել են երկուշաբթի արդյունաբերական Մուսաֆահ շրջանում: Հրդեհ է բռնկվել նաև Աբու Դաբիի միջազգային օդանավակայանի հրապարակում:

Աղբյուր՝ aljazeera.com

17:08 Աշխարհում
Ռուպերտ Գրինթը Ջոան Ռոուլինգին համեմատել է հորաքրոջ հետ

Դերասան Ռուպերտ Գրինթը Times-ին տված հարցազրույցում գրող Ջոան Ռոուլինգին համեմատել է հորաքրոջ հետ: Նա Ռոուլինգի հետ հարաբերությունները բարդ է անվանել: «Ես նրան վերաբերվում եմ հորաքրոջ պես: Պարտադիր չէ, որ հորաքրոջս հետ համաձայն լինեմ ամեն ինչում, ինչ նա ասում է, բայց նա միևնույնն է իմ հորաքույրն է: Բարդ հարց է»,- գրել է նա:

Աղբյուր՝ gazeta.ru

 

16:17 Աշխարհում
Չինաստանում ծնելիության մակարդակը ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցել

Երկուշաբթի ազգային բյուրոյի տվյալները ցույց են տվել, որ Չինաստանում ծնելիության մակարդակը 2021 թվականին իջել է մինչև 7,52 ռեկորդային ցածր մակարդակի՝ 1000 մարդու հաշվով՝ արագացնելով նվազման միտումը, որն անցյալ տարի ստիպեց Պեկինին սկսել թույլ տալ զույգերին ունենալ մինչև երեք երեխա: Ծնելիությունն ամենացածրն է եղել 1949 թվականից ի վեր, երբ վիճակագրության բյուրոն սկսեց տվյալների հավաքագրումը:

Աղբյուր՝ aljazeera.com

15:43 Աշխարհում
Կարիմ Բենզեման սպառնում է լքել Մադրիդի «Ռեալը»` Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու դեպքում

Կարիմ Բենզեման սպառնացել է հեռանալ Մադրիդի «Ռեալից» հաջորդ ամառ, եթե ակումբը ձեռք բերի Էրլինգ Հոլանդին: Ըստ լուրերի, արդյունավետ հարձակվողը դժգոհ է Ֆլորենտինո Պերեսի՝ նոր հարձակվող բերելու փորձերից: Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա Բենզեման 27 խաղում խփել է 24 գոլ, սակայն, ամենայն հավանականությամբ, Մադրիդի «Ռեալը» կլինի Հոլանդի համար պայքարի առաջնագծում, երբ նա ամռանը հեռանա Դորտմունդի «Բորուսիայից»:

Աղբյուր՝ dailymail.co.uk

15:04 Աշխարհում
Ռիդլի Սքոթը հրաժարվել է հեքիաթային ֆիլմեր նկարահանել «Դիսնեյի» համար

Ռիդլի Սքոթը հայտնել է, որ հրաժարվել է հեքիաթի հիման վրա ֆիլմ նկարահանել «Դիսնեյ» կինոընկերության համար: «Որքան մեծանում եմ, այնքան ավելի իմաստալից բաներ եմ փնտրում: Այն չպետք է զվարճացնի, անհրաժեշտ է, որ այն ազդեցություն ունենա մարդկանց վրա»,- ասել է ռեժիսորը: Նա չի հայտնել, թե «Դիսնեյի» որ նախագիծն է մերժել, սակայն նշել է, որ «դա վատ գաղափար էր»:

Աղբյուր՝ kulturomania.ru

Տեսանյութեր

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ
13:21 18/01/2022

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}