Քաղաքական 11:35 21/12/2021 Հայաստան

Հայկականության «էֆեկտիվ արգանդը». Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.

«Պարտությունից հետո մեր հիմնական խնդիրներից մեկը տարածաշրջանում հայկական «էֆեկտիվ արգանդի» պահպանումն է։

Առաջիկա 5-10 տարիները մեզ համար լինելու են պատմություն կերտող ժամանակահատված. պահպանել Կովկասում հայկական էֆեկտիվ միջավայր՝ Հայաստան, Արցախ, Ջավախք, կամ՝ վերածվել Երևան-Իգդիր մայրուղում թուրքականություն սպասարկող ռեզերվացիայի։
Ամբողջական ընկալումը՝ ինչ կատարվեց և ինչ է կատարվում Հայաստանի և հայության հետ, չկա։ Պատմական դերի և պատմական հեռանկարի խորքային հարցերը հայության շատ փոքր տոկոսին են հետաքրքիր, Հայաստանում՝ առավել ևս։

Հարավային Կովկասի նոր ճարտապետությանը Հայաստանը մասնակցում է իր անկախ պետականության ամենաթույլ պահին՝ ջախջախված բանակի և բարոյալքված ժողովրդի պայմաններում։

Տարածաշրջանում պատմական կույրաղիքի դերակատարումը հայ ժողովուրդը հարյուրամյակներում փոխհատուցում էր համաշխարհային գիտության, գրականության, արվեստի մեջ ներդրումով։ Գենետիկ և այլ հատկանիշներով հայ ժողովուրդը ունակ է դրան։

Վերընթերցելով Վահրամ Փափազյանի հուշերը՝ նկատեցի, որ,  խոսելով իր հետ խաղացած դեզդեմոնաների մասին, որպես լավագույն դերակատարներ նշում է Բաքվի, Պոլսի և Շուշիի թատրոններում երեք հայ դերասանուհիների։

Այո, հայ ժողովուրդը ներդրում է ունեցել քաղաքակրթության մեջ, բայց  հայկական պետությունն իր տեղը չի գտել։

Պատմականորեն՝ հայ ժողովրդի էֆեկտիվ արգանդները եղել են Պոլիսը, Բաքուն, Թիֆլիսը, Շուշին՝ Արցախը, Ջավախքը, Մոսկվան, Ս. Պետերբուրգը, ցեղասպանությունից հետո դեռևս հայ ինքնաընկալվող մեկ-երկու սերունդ հայությունը Եվրոպայում և այլուր։
Հարյուրավոր հայեր այս կենտրոններից համաշխարհային քաղաքակրթության և հենց կենտրոնների կայացման մեջ ներդրում են ունեցել, և հենց նրա´նց շնորհիվ հայկականության արժեղթղթերը բարձր էին ազգերի ոչ պաշտոնական դասակարգման մեջ։

Հիմա՝ 21-րդ դարում, հայկական Բաքուն, Պոլիսը, Թիֆլիսը, Շուշին կորսված են, Արցախը՝ ծայրահեղ անորոշ վիճակում, Ջավախքը սարսափելի ինտենսիվությամբ հայաթափվում է, Արևմտյան Եվրոպայի ցեղասպանության ժառանգորդների հայկական համայնքների աբսորբցիան շատ ուժեղ է, և հայկականության գաղափարի թուլացումը՝ նույնպես։ Մոսկվան և Ռուսաստանը իներցիայով շարունակում են տալ հայկական ծագումով գիտնականներ, արվեստի և մշակույթի, սպորտի դեմքեր։ Իներցիային գումարվել է նաև 90-ականների արտագաղթի թարմ արյունը՝ երեխաներ, որոնք մեծացել են ռուսական միջավայրում, հայերեն չգիտեն կամ գրեթե չգիտեն, և նրանց հայկականության կորուստը կարճ ժամանակի խնդիր է։

Մենք ունենք երկու խոշոր հայկական միջավայր՝ Հայաստանը և Լոս-Անջելեսը։
Հայաստանն ունի փայլուն 1-2 սերունդ, որոնք անհրաժեշտ միջավայրի պայմաններում ի վիճակի են թե´ պետություն ստեղծելու, թե´ միջազգային ճանաչման գիտական, կրթամշակութային դեմքեր տալու համար։

Բայց հարցերի հարցը միջավայրն է։ Հայաստանում պարտությունից հետո, պետականության աննորմալ սթրեսների պայմաններում, այդ  միջավայրը փլուզվել է։ Եվ առաջիկա տարիների մեր ամենասուր խնդիրներից մեկը էֆեկտիվ սերնդի արտագաղթն է։

Հաջորդ խոշոր հայկական միջավայրը Լոս-Անջելեսն է, որը կենցաղային Հայաստանի մոդելն է՝ լինել ավելի կուշտ, ավելի լավ ուտել, ավելի լավ մեքենա, ավելի լավ շոր հագնել, ու այս միջավայրը մեծ հաշվով փակ և քաղաքակրթության հետ քիչ առնչվող հայկական ռեզերվացիա է։ Բայց նաև խոշոր պոմպ է և Հայաստանից քաշում է նոր թվաքանակներ։

Հեռանկարում ամենասուր խնդիրն է՝ Հայաստանը պահպանել որպես հայ ժողովրդի էֆեկտիվ միջավայր։ Ծայրահեղ մեծ է ռիսկը, որ Հայաստանը կարող է դառնալ հայկական ռեզերվացիա՝ ցածր գիտակրթական պոտենցիալով և բացառապես կենցաղային ֆունկցիաներով։ Մեզ կարող է վերապահվել թուրքականությանը սպասարկող ազգի դերակատարում։ Համաշխարհային բանկի գնահատականներով արդեն սուր խնդիր ունենք երեխաների գրագիտության հարցում։

Տաքսիստից մինչև գլխավոր դատախազ մուղամ են վայելում՝ հաճույքով, բնականորեն, ինքնաներգրավված։ Եվ մեր հարսանիքները, քեֆերը, եթերը, համերգասրահները լցված են թուրքա-արևելյան ցածրակարգ մշակույթով։ Ընդհանրապես մեր ամենամեծ տապալումներից մեկը եղել է անկախ պետականության մշակույթ չձևավորելը, հետևաբար՝ չի ձևավորվել անկախ Հայաստանի քաղաքացին։

Այժմ մեր ընտրությունն ավելի քան հստակ է՝ գալիք դարերում լինել լուրջ պետություն և ազգ կամ հարևաններին սպասարկող կենցաղային միավոր։

Առաջին տարբերակի համար անհրաժեշտ է .
ա/ Հայկական աշխարհի նոր օրակարգ և ջանքեր, բ/ գիտակրթական, մշակութային վերածննդի լուրջ ծրագիր, գ/ամենակարևորը՝ նոր, սոլիդ իշխանություն։
Երկրորդ տարբերակի համար լրացուցիչ ոչինչ պետք չէ, ամեն ինչ իր հունով գնում է։

Մի բան հստակ է. հայկականությունն ունի  մեծ պոտենցիալ, գրեթե ամեն ինչ հնարավոր է խաղաղ մրցակցության պայմաններում շտկել ու առաջիկա 100 տարին Կովկասում լինել անվտանգ ու առաջադեմ պետություն։ Ինչի՞ց սկսել. արժանապատվության գաղափարի տակ համախմբումով։ Պարզ, բայց ահռելի պոտենցիալով գաղափար, որով պետք է վարակել հայությանը։ Սա 2022 թվականի կարևորագույն գործն է»: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am
09:01
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:44
Տավուշցիների պայքարին են միացել հասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}