Նարեկ Սամսոնյան. «Բարիգ» բռնելու փոխարեն ոստիկանները բռնում են կապիտուլյանտի քաղաքական հակառակորդներին
««Քֆուրի մասին» օրենքը գրելու նպատակը ոստիկանությանը չուլ սարքելն է, բառիս բուն իմաստով»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց հասարակական գործիչ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
Նա նկատեց, որ նման օրենք ստեղծելու նպատակներից մեկն էլ իշխանությանը հայհոյել թույլ չտալն է, քանի որ պաշտոնյաների հասցեին քննադատություն, հայհոյանք հնչեցնող անձանց կանչում են ոստիկանություն, մեղադրանք առաջադրում, անազատության մեջ պահում։
Սամսոնյանի խոսքով, սա հանգեցնում է այն բանին, որ ոստիկաններն օրինակ թմրամիջոցների շրջանառությունը բացահայտելու, կանխելու փոխարեն ընկնում են քննադատություն հնչեցրած մարդկանց հետևից։ Օրինակ, նա հիշում է, որ իրեն ոստիկանություն տանելու ժամանակ եղել են ոստիկանության երեք բաժինների պետեր իրենց անձնակազմերով։
«Բարիգներին գտնելու փոխարեն զբաղված են նման դեպքերով։ Ոստիկանությունում էլ ինքնասիրության խոր ճգնաժամ է, ինչպես իշխանությունում։ Իրականում ես Սայաթ Շիրինյանի դեպքից հետո ոստիկանությունում ոչ թե բարոյականության ճգնաժամ է, այլ անբարոյականության սպարտակիադա է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մարտունու ոստիկանապետ Հակոբյան Ստյոպիկ, իմ «Սյունաց ողջյունները» քեզ, որ դու դարձել ես կամակատար. Սայաթ Շիրինյան
- Ադիբեկյան. Նիկոլ Փաշինյանը մեզ վատ բառեր է սովորեցնում, նա է մեզ դրդում հանցանքի, նրա գիրքը պետք է արգելել
- Նիկոլի մասին գրառման համար Արմինե Ադիբեկյանին ոստիկանություն են հրավիրել
- Շահեն Հարությունյան. Դատարանում վերահաստատելու եմ քաղաքական դիրքորոշումներս՝ Նիկոլ Փաշինյան ազգակործան պատուհասի և նրա դավաճանությունների մասին
- 37 թիվն ամրապնդվում է. Նարեկ Սամսոնյանի դեմ նոր քրգործ է հարուցվել՝ անանուն աղբյուրի հաղորդման հիման վրա
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ