Մենք թևակոխում ենք Երասխ-Ջուղա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքներին. Փաշինյան
«Առաջարկվող նախագծով ուզում ենք Երասխի և Մեղրիի հատվածներում՝ 43 կմ, երկաթգծի նախագծի տեխնիկական առաջադրանքը կազմելուն նախորդող գործունեություն ծավալել, որպեսզի այդ հատվածում գեոդեզիական աշխատանքներ իրականացվեն, ուսումնասիրության արդյունքով հստակեցվեն այն չափորոշիչները, որոնցով հետագայում նախագծման աշխատանքները կպատվիրենք և տեխնիկական առաջադրանքները կանենք»,-հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով Երասխ-Ջուղա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գեոդեզիական աշխատանքների համար բյուջեում վերաբաշխում կատարելու հարցը:
Նրա խոսքով՝ այդ հատվածներում կուսումնասիրվեն թունելները, սրահները, կայարանները, հատումների որոշակի հատվածները, ոռոգման խողովակաշարերը, որոնց մասնագիտական գնահատման անհրաժեշտություն կա և մասնագիտական խումբ է գործուղվում այնտեղ:
Ըստ Սանոսյանի՝ խումբը հիմնականում կազմված է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտնականներից ու մասնագետներից և «Հարավկովկասյան երկաթուղու» 2 աշխատակցից:
«Այսպիսով մենք թևակոխում ենք Երասխ-Ջուղա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքներին և ուզում եմ հույս հայտնել, որ զուգահեռ դե յուրե կամրագրենք այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2021 թվականի Սոչիի և Բրյուսելի եռակողմ հանդիպումների ընթացքում: Մինչ այդ աշխատանքը չի կանգնում, մենք զուգահեռ աշխատում ենք, որ նաև ժամանակը ռացիոնալ օգտագործենք»,-իր կողմից հայտնեց Փաշինյանը և հավելեց, որ այդ ամենը դիտարկվում է «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում:
ՀՀ բյուջեից այդ նպատակով մոտ 13 մլն դրամ կհատկացվի:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը կրկին տուրք սահմանեց պղնձի և մոլիբդենի խտանյութերի, ֆերոմոլիբդենի արտահանման համար
- Ձեր թույլտվությամբ մենք մի փոքր խորամանկություն ենք արել. Վահան Քերոբյանը՝ Փաշինյանին
- Գիտենք, որ ջրի խնդիր ունենալու ենք. Նիկոլ Փաշինյան
- Մենք ունենք մի նոր աննախադեպ երևույթ ՄԻՊ ինստիտուտի գոյության համար. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան