Առողջություն 19:27 14/03/2022

Անհարմար հարցեր նարկոլոգին

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Ինչպե՞ս է լինում, որ ոմանք խմում-խմում, բայց չեն հարբում, մյուսները մարում են, կամ եթե ես սիրում եմ խմել, իմ երեխան կդառնա՞ ալկոհոլիկ։ Ընդհանրապես, ի՞նչ պիտի լինի, որ խմել սիրող մարդը արդեն ոչ թե ուտող-խմող կոչվի, այլ հարբեցող։Շատ է խոսվում ինչ-որ հաբի մասին, որը տալիս են ալկոհոլից կախվածություն ունեցողներին ու նրանց մոտ կորչում է խմելու ցանկությունը։ Հնարավո՞ր է դա, ի՞նչ դեղ է և ինչպե՞ս կարող է վնասել մարդուն։Ճի՞շտ է, որ շաքարը թմրանյութ է, կամ որ Կոկա-Կոլայի մեջ կոկաին կա։ Եկեք համաձայնվենք նարկոլոգին ուղղված հարցերը շատ անհարմար են ու դժվար է հարցնել դրանք մասնագետին, բայց մենք Ձեր փոխարեն այս և այլ հարցեր  ուղղել ենք Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն, ԱՆ թմրաբանության  գծով խորհրդատու, նարկոլոգ Սուրեն Նազինյանին։ Ի՞սկ ով է նարկոլոգը, կհարցնեք դուք, արդյո՞ք, նա, ով փորձե՞լ է և ճանաչո՞ւմ է, բոլոր տեսակի թմրամիջոցները։

-Նարկոլոգը նա՞ է, ով ճանաչում  է բոլոր թմրանյութերը ու ամեն ինչ գիտի դրանց մասին։
-Իհարկե ո՛չ։ Լավ նարկոլոգ դառնալու համար պետք է ավարտել բժշկական համալսարանը, անցնել կլինիկական օրդինատուրա և շարունակ զարգանալ ու զարգանալ՝ հաշվի առնելով, որ մեր ուղղությունը բժշկագիտության ամենաարագ ու դինամիկ զարգացող ուղղություններից մեկն է։

-Կարո՞ղ է մեկ անգամից մարդու մոտ առաջանա կախվածություն թմրանյութից։
-Այո՛։

-Ինչպե՞ս է լինում, որ ոմանք խմում-խմում, բայց չեն հարբում, մյուսները մարում են։
-Դա պայմանավորված է լյարդում ալկոհոլի (էթանոլի) փոխանակության առանձնահատկություններից։ Մասնավորապես՝ էթանոլի փոխանակությունն իրականացնող ֆերմենտների ակտիվությունից։

-Ինչպե՞ս ճանաչել թմրամոլին փողոցում։
-Թմրամիջոցներ գործածող մարդուն ճանաչելու համար չկան հստակ նշաններ։ Կարծում եմ՝ դա ընդհանուր առմամբ պետք էլ չէ մարդկանց։ Թմրամիջոցներից կախվածության համախտանիշի ախտորոշման գործը մասնագետինն է։ Ուզում եմ նաև, հատուկ նշել, որ վաղուց արդեն հիվանդությունների դասակարգիչներով մենք «թմրամոլ» կամ «ալկոհոլիկ» եզրույթները չենք գործածում՝ դրանց ժամանակակից բժշկագիտական մոտեցումներին չհամապատասխանելու, թերի և խարանային լինելու պատճառով։

-Եթե բեղմնավորման ժամանակ ծնողները կամ նրանցից մեկը եղել է թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ, ի՞նչ խնդիրներով կծնվի երեխան։
-Շատ կարևոր է։ Հատկապես՝ կանանց դեպքում։ Ընդհանրապես, հղիության ընթացքում որևէ հոգեներգործուն նյութի գործածումը խիստ վտանգավոր է պտղի առողջության համար։ Ընդ որում՝ խնդիրները կարող են բազմազան լինել։ Բայց այս համատեքստում ուզում եմ հատուկ ընդգծել նաև, որ թմրամիջոցների և ալկոհոլի չարաշահումն առաջացնում են նաև սեռական առողջության խնդիրներ՝ ինչպես արական, այնպես էլ իգական սեռի ներկայացուցիչների մոտ։

Խորհուրդս ընթերցողներին։ Առհասարակ զերծ մնացեք բոլոր տեսակի հոգեներգործուն նյութերից. հիշե՛ք, որ դրանք վտանգավոր են ձեր առողջության և կյանքի համար։

-Եթե ծնողն ունի կախվածություն, որքան է հավանականությունը, որ երեխան կժառանգի այդ հատկությունը։
-Հավանականությունների «որքան լինելու» մասին հստակորեն խոսել հնարավոր չէ։ Բայց ինչպես մեր ուղղության, այնպես էլ բժշկագիտական այլ ուղղություններում, հատկապես քրոնիկական հիվանդությունների մասին խոսելիս, կարևորվում է ժառանգական նախատրամադրվածությունը։

-Ի՞նչ են անում մարդու հետ կախվածությունները։
-Յուրաքանչյուր կախվածություն առաջացնելու պոտենցիալ ունեցող հոգեներգործուն նյութ հանգեցնում է միայն իրեն բնորոշ կախվածության համախտանիշի, սոմատովեգետատիվ և հոգեախտաբանական խնդիրների։ Չնայած այն հանգամանքին, որ բոլոր հոգեներգործուն նյութերն առաջացնում են հոգեկան և վարքային խանգարումներ, բայց առաջացող խնդիրները խիստ բազմազան են։

-Ի՞նչ ֆակտորներ են ազդում մարդու մոտ կախվածության առաջացման ուժի ու զարգացման վրա։

-Կախվածության զարգացման համար անհրաժեշտ գործոնները բազմաթիվ են։ Ժառանգական նախատրամադրվածություն, կենսակերպ, անձնային հատկանիշներ և այլն։

-Ճի՞շտ է, որ կանայք ավելի շուտ են ձեռք բերում կախվածություն և ավելի դժվար են բուժվում։
-Տղամարդկանց և կանանց մոտ հոգեներգործուն նյութերով պայմանավորված հիվանդությունների ընթացքը որոշակիորեն տարբերվում են, բայց դա չի վերաբերվում բուժման գործընթացին։
 

-Եթե չկա խումար, ուրեմն՝ մարդը չի հարբո՞ւմ։
-Ո՛չ։ Կարող է մարդը գտնվել ալկոհոլի ազդեցության տակ, սակայն հետագայում «խումար» չունենալ։ Առավել հաճախ դա լինում է թեթև աստիճանի ալկոհոլային հարբածությանը հաջորդող շրջանում։

-Կարելի՞ է մահանալ խումարից։
-«Խումար» ասելով՝ մեր հայրենակիցներն առավել հաճախ նկատի են ունենում ալկոհոլային հարբածությանը հաջորդող շրջանը (երբ լինում են այսպես կոչված՝ «հետինտոքսիկացիոն» ախտանշաններ), ինչպես նաև ալկոհոլային զրկանքի (աբստինենտային) համախտանիշը։ Վերջինս հոգեախտաբանական և սոմատովեգետատիվ ախտանշանների համակցություն է և զարգանում է ալկոհոլից կախվածություն ունեցող անձանց մոտ՝ ալկոհոլի գործածումը դադարեցնելուն անմիջապես հաջորդող շրջանում: Ալկոհոլային զրկանքի համախտանիշը կարող է բարդանալ ինչպես էպիլեպտանման ցնցումներով, այնպես էլ փսիխոտիկ խանգարումներով, այդ թվում՝ ծանր ալկոհոլային դելիրիումով («Ալկոհոլային սպիտակ տենդ»), որոնց բարդ և ծանր ընթացքի արդյունքում, այո՛, կարող է առաջանալ օրգանիզմի կենսական ֆունկցիաների ծանր խանգարում և մահ։ Այդ է պատճառը, որ ալկոհոլային զրկանքի համախտանիշը համարվում է շտապ թմրաբանական (նարկոլոգիական) բուժում պահանջող վիճակ։

-Ինչո՞ւ են շուկայում հայտնվում նորանոր թմրամիջոցներ և արդյոք այդ նոր տեսակները հներից վախենալո՞ւ են։
-Եթե նախկինում մարդիկ գործածել են միայն բնական ծագման՝ որոշ բույսերից պատրաստվող թմրամիջոցներ, ապա վերջին հարյուրամյակում և հատկապես վերջին 2-3 տասնամյակներում պատկերը ամբողջովին փոխվել է։ Գիտության և տեխնիկայի զարգացմանը զուգահեռ, սկսեցին սինթեզվել նաև արհեստական թմրամիջոցներ, որոնք էլ հետագայում տարածվեցին աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Այս պարագայում մեր երկիրը չէր կարող անմասն մնալ և, այո՛, ցավոք, վերջին տասնամյակում մեր հանրապետությունում շրջանառվում են նոր, խիստ վտանգավոր թմրամիջոցներ։

-Ինչպե՞ս են բուժում ալկոհոլից կախվածությունը։
-Դեղորայքային բուժման միջոցով ալկոհոլի գործածումը դադարեցրած պացիենտի մոտ զարգացող զրկանքի (աբստինենտային) վիճակով պայմանավորված հոգեկան և սոմատովեգետատիվ ախտանշանները մեղմացվում և վերացվում են: Հաջորդող օրերի կամ շաբաթների ընթացքում դեղորայքային բուժման միջոցով և սոցիալ-հոգեբանական աջակցությամբ բարելավվում է պացիենտի ընդհանուր հոգեմարմնական վիճակը, մեղմացվում և վերացվում հոգեներգործուն նյութի նկատմամբ հիվանդագին հակումը, նշանակվում է կազդուրող բուժում: Ցուցումների առկայության դեպքում բուժվում են նաև ուղեկցող հիվանդություններն ու բարդությունները:

-Շատ է խոսվում ինչ-որ հաբի մասին, որը տալիս են ալկոհոլիկներին ու նրանց մոտ կորչում է խմելու ցանկությունը։ Հնարավո՞ր է դա, ի՞նչ դեղ է և ինչպե՞ս կարող է վնասել մարդուն։
-Այո՛, կարող է վնասել։ Այդ իսկ պատճառով կախվածությունների առկայության դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժմամբ կամ դիմել ոչ մասնագիտական օգնության, այլ անհրաժեշտ է դիմել մասնագիտացված կենտրոն՝ պրոֆեսիոնալ օգնություն ստանալու և անցանկալի ելքերից խուսափելու համար։

-Կարելի՞ է մարդուն ստիպողաբար բուժել։
-Ո՛չ։

-Ինչպե՞ս կարելի է օգնել կախվածություն ունեցող մարդուն։
-Կախվածություն ունեցող մարդուն անհրաժեշտ է ամեն կերպ ուղղորդել մասնագիտացված բուժման։ Երբեմն հարազատների և ընտանիքի անդամների համար դա բարդ է լինում։ Հաճախ պացիենտները չեն ընդունում, որ իրենց մոտ հոգեներգործուն նյութերի հետ կապված խնդիր կա։ Բայց պետք է միշտ հիշել, որ տվյալ անձի մոտ առկա է հոգեկան և վարքային խանգարում, և նրա մոտ առկա բացասական վարքային դրսևորումները պայմանավորված են կախվածության համախտանիշով։ Պացիենտի հետ կոնֆլիկտները, նրա նկատմամբ վատ վերաբերմունքը, մեղադրանքներն ու ճնշումները ավելի են օտարացնում կախվածություն ունեցող անձին և որևէ կերպ չեն նպաստում բուժման դիմելուն։

-Հակադեպրեսանտները համարվու՞մ են հոգեներգործուն։ 
-Ազդելով մարդու գլխուղեղում տեղի ունեցող ֆիզիոլոգիական և կենսաքիմիական գործընթացների վրա և այդպիսով մարդու տրամադրության ֆոնի վրա՝ հակադեպրեսանտները չեն կարող չհամարվել հոգեներգործուն։ Այլ է, որ դրանց հիմնական մասը կախվածություն առաջացնելու պոտենցիալ չունի։ Սակայն, հաշվի առնելով, որ հակադեպրեսանտների, առանց բժշկի նշանակման օգտագործումը կարող է վտանգավոր լինել առողջության համար, անպայմանորեն անհրաժեշտ է դրանք ստանալ միմիայն բժշկի նշանակման պարագայում։ Առհասարակ «հոգեմետ» և «հոգեներգործուն» եզրույթները կիրառվում են ինչպես լայն, այնպես էլ նեղ իմաստներով։ Լայն իմաստով գիտականորեն «հոգեներգործուն» նյութեր են համարվում բոլոր այն նյութերը, որոնք, ազդելով մարդու գլխուղեղում տեղի ունեցող գործընթացների վրա՝ մարդու մոտ առաջացնում տրամադրության և հոգեհուզական ոլորտի փոփոխություններ։ Նեղ իմաստով (այդ թվում՝ Հայաստանում գործող, ոլորտը կարգավորող իրավական ակտերում) «հոգեմետ» բառն օգտագործվում է՝ բժշկության մեջ կիրառվող՝ հոգեներգործուն ազդեցությամբ, կախվածություն առաջացնելու պոտենցիալով և միաժամանակ վերահսկվող դեղերի մասին խոսելիս։ Ավելացնեմ նաև, որ Հիվանդությունների 10-րդ վերանայման միջազգային դասակարգչով կոֆեինը և նիկոտինը նույնպես համարվում են կախվածություն առաջացնելու պոտենցիալ ունեցող նյութեր։

-Կարելի՞ է մեկընդմիշտ բուժել կախվածությունը։
-Հոգեներգործուն նյութից կախվածության համախտանիշը հանդիսանում է սրացումների ռիսկով քրոնիկական հիվանդություն, ինչը հիմք է տալիս կախվածության համախտանիշը սկզբունքորեն դիտարկել ինչպես այլ խրոնիկական հիվանդությունները: Այսինքն՝ ինչպես մյուս քրոնիկական հիվանդությունների, այնպես էլ կախվածության համախտանիշի բուժման դեպքում, երբևէ չենք ունենում «առողջացում»։ Այս դեպքում պացիենտի բուժման հաջող ավարտը բնորոշվում է որպես «լավացում», իսկ հետագա հոգեներգործուն նյութերից զերծ կենսակերպը՝ որպես ախտադադար (ռեմիսիա)։ Սա ենթադրում է, որ հոգեներգործուն նյութի գործածման վերսկսման դեպքում գործ ենք ունենալու հիվանդության սրացման (ռեցիդիվ) հետ։

-Կախվածություն ունեցող մարդը կարո՞ղ է կամքի ուժի շնորհիվ թողնել կախվածությունը։ Այսինքն՝ բռնեց ու էլ չխմեց ժողովրդկան  լեզվով ասած։
-Հնարավոր է, իհարկե։

-Ինչպե՞ս ընտրել նարկոլոգ, ո՞ւր գնալ, ո՞ւմ դիմել բուժման համար, արդյո՞ք հոգեբանները նույնպես որոշիչ դեր ունեն։
-Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնից բացի, նարկոլոգիական ծառայություններ գործում են նաև Գյումրու, Վանաձորի, Կապանի հոգեկան առողջության կենտրոններում, ինչպես նաև Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոնում։ Ինչ վերաբերվում է, հոգեբանական ծառայության անհրաժեշտությանը, ապա պետք է փաստեմ, որ հոգեբանների աջակցությունը կախվածությունների բուժման գործընթացում դժվար է թերագնահատել։ Այդ է պատճառը, որ դեռևս 2020 թվականին Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում ներդրվել է սոցիալ-հոգեբանական ծառայություն, որը մասնագիտական աջակցություն է առաջարկում կենտրոնում բուժվող բոլոր պացիենտների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նրանց ընտանիքների անդամներին։


-Ի՞նչն  է ավելի ծանր մեկ կիլոգրամ կոֆեինը, թե՞ մեկ կիլոգրամ կոկաինը։
-Հարցի ենթատեքստը հասկանալի է։ Զանգվածի համաչափության առումով՝ ոչ մի տարբերություն։ Բայց միևնույն ժամանակ պետք է փաստել, որ մեկ կիլոգրամ կոկաինի անօրինական շրջանառության հետևանքները խիստ «ծանր» են։

-Հերոին բառը հերոս բառի հետ ինչ-որ կապ ո՞ւնի։
-Ո՛չ իհարկե։ Հերոինը մարդկային ողջ պատմության ընթացքում ստեղծված ծանրագույն և խիստ վտանգավոր թմրամիջոցներից մեկն է։

-Որքա՞ն կոկաին կա Կոկա-Կոլայի մեջ։ Արդյո՞ք, այն մեզ կարող է դարձնել թմրամոլ։
Կոկա կոլայի մեջ  կոկաին չի պարունակվում։

-Ճի՞շտ է, որ շաքարը թմրանյութ է։
-Ո՛չ։ Շաքարը թմրանյութ չէ։ Ոչ էլ կարող է կախվածություն առաջացնել։ Այն սննդային բաղադրամաս է, որը, լինելով կարևոր ածխաջրատ, խիստ անհրաժեշտ է մարդու օրգանիզմի կենսագործունեության համար, բայց միաժամանակ, շաքարի չարաշահումն էլ է, ի դեպ, վնասակար մարդու առողջության համար։ Կարծում եմ՝ դա որևէ մեկի համար գաղտնիք չէ։

-Եթե ես սիրում եմ խմել, իմ երեխան կդառնա՞ ալկոհոլիկ։ 
-Ո՛չ։ Դա ամենևին պարտադիր չէ։

-Ինչպե՞ս հասկանալ, որ մարդու մոտ արդեն այն շրջանն է, որ պիտի հոսպիտալացվի։
-Կախվածության համախտանիշի առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է տվյալ անձին ուղորդել մասնագիտական բուժհաստատություն։

-Արդյո՞ք, Հայաստանում շատ են տարածված ալկոհոլիզմը և այլ կախվածությունները։
-Ավանդաբար Հայաստանում ալկոհոլի կամ այլ հոգեներգործուն նյութերի չարաշահումը, ի համեմատ այլ երկրների (այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ երկրներ և հարևան պետություններ), պակաս տարածված է եղել։ Հիմա էլ շարունակում է մնալ այդպիսին, թեև, ցավոք, վերջին տասնամյակներում դիտվում է թե՛ ալկոհոլից և թե՛ թմրամիջոցներից կախվածության տարածվածության որոշակի աճ։
Ինչի՞ց կախվածությունն է ավելի վտանգավոր, թմրանյութեր, ալկոհոլ, թե այլ։
Դրանք միմյանցից տարբերվում են զարգացման մեխանիզմով և արագահասությամբ, ախտահարվող թիրախ համակարգերով, նաև կլինիկական դրսևորումներով և ախտանշաններով։ Այնպես որ՝ բոլոր հոգենորգործուն նյութերի չարաշահումն էլ խիստ վտանգավոր է մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության համար։ Այլ է, որ, օրինակ, ալկոհոլից կախվածության առաջացման համար չարաշահման ավելի մեծ ժամանակահատված է անհրաժեշտ, քան թմրամիջոցների։
 

Կախվածություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հիվանդություննների 10-րդ վերանայման միջազգային դասակարգչով սահմանվում են կախվածության համախտանիշի ախտորոշիչ չափորոշիչներ։ Այսպես, վերջին 12 ամիսների ընթացքում ստորև նշված առնվազն երեք նշանների միաժամանակյա դրսևորումը խոսում է հոգեներգործուն նյութերից կախվածության համախտանիշի առկայության մասին.
• հոգեներգործուն նյութը գործածելու անզուսպ (անհաղթահարելի) ցանկություն կամ պահանջ.
• հոգեներգործուն նյութը գործածելու հետ կապված վարքագծի ինքնահսկման դժվարություններ․
• զրկանքի վիճակ, որը հաջորդում է հոգեներգործուն նյութի ազդեցության դադարեցմանը կամ գործածվող նյութի չափաբաժինների նվազեցմանը: Հարկ է առանձնահատուկ նշել, որ յուրաքանչյուր թմրամիջոցին կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութին (խմբին) հատուկ են իրեն բնորոշ զրկանքի ախտանշանները.
• տոլերանտության բարձրացում, որը բնորոշվում է օգտագործվող հոգեներգործուն նյութի չափաբաժինների շարունակական բարձրացման պահանջով` ցանկալի ազդեցությանը հասնելու համար, որը նախկինում հաջողվում էր նույն այդ նյութերի ավելի փոքր չափաբաժինների գործածման դեպքում.
• հոգեներգործուն նյութի գործածման պատճառով այլ հետաքրքրություններից կամ զբաղմունքներից լիարժեք կամ մասնակի հրաժարում, դրա ձեռք բերման, գործածման կամ վնասակար ազդեցությունների հաղթահարման վրա ծախսվող ժամանակի ավելացում.
• չնայած հոգեներգործուն նյութի գործածման պատճառով զարգացող ակնհայտ վնասների առկայությանը, այնուամենայնիվ, դրա գործածման շարունակում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}