Ինչ է կարևորել Տեր-Պետրոսյանը Արցախի նախագահի հետ հանդիպմանը
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը երեկ հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Առաջին նախագահի գրասենյակից հայտնում են, զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացիկ փուլում, թե՛ Արցախի ու Հայաստանի իշխանություններից, և թե՛ ընդդիմադիր ուժերից գերզգույշ հռետորաբանություն և գործողություններ են պահանջվում ներքաղաքական հակասությունները չսրելու և Հայաստանի ու Արցախի վիճակն ավելի ևս չբարդացնելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան