Քաղաքական 21:44 14/06/2022 Հայաստան

Վաղվանից հավաքում ենք մեր վրանները․ Իշխան Սաղաթելյան

«Ակնհայտ է, որ սրանց համար աթոռից թանկ բան չկա և պատրաստ են,հանուն այդ աթոռի, նոր արյուն թափելու։ Այս ընթացքում հայտարարել ենք, որ չենք գնալու արնահեղության ճանապարհով, մեր հոգին չի փառավորվում ոստիկանին մահակով հարվածելուց, արնահեղություն կազմակերպելուց։ եթե որևէ մեկը սրա համար մեզ պետք է մեղադրի վճռականության բացակայության մեջ, ապա ես ուղիղ հայտարարում եմ ՝ մենք չունենք հայ սպանելու վճռականություն։ Մենք հեռացնելու ենք Նիկոլին, բայց դա անելու ենք անարյուն»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ կանգնած են մարտավարության փոփոխության անհրաժեշտության առաջև և անհրաժեշտ է ստեղծել նոր իրավիճակին համապատասխան մարտավարություն, որը թույլ կտա ընդլայնել շարժումը և հասնել վերջնական նպատակին։

«Շարժման ներուժը մեծացնելու, աշխարագրությունն ընդլայնելու, գործիքակազմը հարստացնելու, հարթակն ընդ;այնելու և հստակ գործողությունների ծրագրով պայքարը շարունակելու նոր և կարևոր հանգրվանի առջև ենք կանգնած։ Հետևաբար՝ «Դիմադրություն»  շարժման ղեկավարները որոշել ենք վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքը և մարտավարությունը։ Անհրաժեշտ է  ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել շարժմանը, քաղաքական կազմակերչական, քարոզչական աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- հայտարարեց Սաղաթելյանը ։

Քաղաքական գործիչը պարզաբանեց,որ  շարժումն այսուհետ ունենաալու է ենթակառուցվածքներ՝ կոմիտեներ, ոլորտային հանձնախմբեր,որով  լուծելու են քաղաքական, կազմակերպական, քարոզչական ուղղությունները։

Անդրադառնալով հրապարակում տեղադրված վրաններին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․ « Մենք վրանային ավանը հիմնեցինք՝ մշական գործող հավաքատեղ, հասցե, ինչպես նաև դիմադրության առաջին օջախը ձևավորելու համար։ Մենք այդ խնդիրը լուծել ենք՝ բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ։ Ֆրանսիայի հրապարակն այլևս «Դիմադրություն» շարժմանն է պատկանում՝ անկախ նրանից՝ այստեղ  վրաններ կլինեն,թե ՝ ոչ։ Այս ավանը լիարժեք կատարել է իր գործը։ Մենք առաջարկում ենք՝ վաղվանից հավաքենք մեր վրանները, բայց միշտ նկատի ունենալով, անհրաժեշտության դեպքում, ցանկացած հրապարակում, մենք կվերականգնենք վրանային ավան»։ 

Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը միանշանակ ընդունվեց հավաքված քաղաքացիների կողմից։ Այդուհանդերձ, քաղաքական գործիչը շարունակեց ներկայացնել առաջիկա անելիքները։ 

«Ըստ այդմ՝

1․ Ամենշաբաթյա միջոցառումներ, այդ թվում՝ փողոցային կցիաներ, ոլորտային և մասնագիտական քննարկումներ, պարտադիր ժամանակացույցով  և գրաֆիկով ժողովրդային հանդիպումներ , շաբաթական հանրահավաք, երթ և փողոցային ակցիաներ։
2․ Շարժման տարածքային և ճյուղային ստորաբաժանումների ձևավորում, այդ թվում՝ Արցախում և Սփյուռքում։

3․ Հանրության լայն շերտերի, այդ թվում ՝գիտական կրթական հոգևոր, մշակութային, գյուղացիական, երիտասարդների հետ հետևողական աշխատանք։
5․ Հստակ չափորոշիչների հիման վրա կադրային բանկի ձևավորում, հաատկապես նոր սերնդից։
6․Մարզերի շարժման կորդինացիոն խորհուրդների  ձևավորում։

7․ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ու միջազգային կազմակերպությունների հետ ծրագրավորված աշխատանք։
8․ Ապօրինաբար ձերբակալված և կալանավորված շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական աշխատանք։

Այս ամենին զուգահեռ, պետք է պատրաստ լինել, որ առաջիկայում կարող են տեղի ունենալ վճռորոշ զարգացումներ և շարժումը պետք է արձագանքի , հակազդեցություն ցուցաբերի և անմիջապես վերադառնա 24 ժամյա ռեժիմին»,- ասաց նա։

Հունիսի 18-ին, ժամը՝ 19․30  տեղի կունենա  համապետական հանրահավաք, որի ընթացքում  ներկայացվելու  է՝ ապագա Հայաստանի մասին շարժման անդամների պատկերացումները։

Հինգշաբթի օրը, հունիսի 16-ին , ժամը 19․ 30-ին  լինելու է իրազեկման երթ՝ Արաբկիրի եկեղեցու մոտից։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}