Չինաստանում 11 օրում մոտ 1500 մաքսանենգ է ձերբակալվել, 21-ը՝ ոչնչացվել են
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Էմիգրացիայի պետական վարչությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ոստիկանության հետ միասին երկու շաբաթից քիչ ժամանակահատվածում ձերբակալել է գրեթե 1500 մարդու, որոնք կասկածվում են մաքսանենգության և այլ անդրսահմանային հանցագործությունների մեջ։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սահմանային ռեժիմի ամրապնդմանն ուղղված «Հարյուրօրյա գործողության» սկզբից ի վեր գերատեսչության աշխատակիցները ձերբակալել են 1461 հանցագործության մեջ կասկածվողի։ Համազգային միջոցառումը մեկնարկել է հունիսի 25-ին։ Հուլիսի 6-ի դրությամբ Չինաստանի միգրացիոն իշխանությունները բացահայտել են 735 քրեական գործ և ոչնչացրել 21 հանցավոր խմբավորում։ Ձերբակալվածների թվում են երկու, այսպես կոչված, օձի գլուխներ՝ մաքսանենգների հանցավոր կազմակերպությունների ղեկավարներ։
«Գործողությունն իրականացվում է միասնական պլանի համաձայն, որի իրականացման ընթացքում խստացվում է սահմանային հսկողությունը սահմանի անցակետերում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի պաշտպանական բնույթի մասին Ստոլտենբերգի խոսքերն անվանել է «դարի կատակ»
- Ահազանգ՝ ՀՀ-ում ՌԴ և Չինաստանի դեսպանատներում պայթուցիկ սարք է տեղադրված
- Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայում հակամարտությունը միտումնավոր ձգձգելու մեջ
- Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի նախագծի վրա
- Չինաստանի օդանավակայանում ուղևորներով ինքնաթիռ է այրվել
- Չինաստանում գրանցվել է H3N8 թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքը
- Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ