Ահազանգ՝ ՀՀ-ում ՌԴ և Չինաստանի դեսպանատներում պայթուցիկ սարք է տեղադրված
Հուլիսի 4-ին, ժամը 17։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատներում պայթուցիկ սարք է տեղադրված:
ԱԻ նախարարության հաղորդմամբ, նշված հասցեներով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, ինչպես նաև Բժշկական ապահովման վարչության հեթապահ խումբը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան