Բյուջեից 13.3 մլրդ դրամ՝ Կապսի ջրամբարի և ճանապարհների շինարարության համար
«Նախագծով վերաբաշխում կիրականացնենք բյուջեի տարբեր հոդվածներում և մոտ 13.3 մլրդ դրամ կվերաբաշխենք երեք խոշոր բլոկներով ծրագրեր իրականցնելու համար, որոնցից մեկը Կապսի ջրամբարն է»,-Կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով՝ ջրամբարի կառուցման հարցում որոշակի գործընթաց կա, և այն ներկայում փաստաթղթերի ուսումնասիրության փուլում է:
«Եթե ամեն ինչ նորմալ գնա և կարծես ամեն ինչ նորմալ է գնում, ապա անհրաժեշտություն կառաջանա կանխավճար տրամադրել ջրամբարի շինարարին և 3.5 մլրդ դրամի լրացուցիչ գումար հատկացնելու անհրաժեշտություն կա»,-ասաց նախարարը:
Գնել Սանոսյանի՝ խոսքով որոշման մյուս մասը վերաբերում է Երևան քաղաքում իրականացվող երկու ծրագրերին, որոնցով Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ուղղություններով իրականացվում են աշխատանքներ, որոնք ավարտական փուլում են և վերջնական տեսքի բերելու համար որոշմամբ 4.1 մլրդ դրամ կհատկացվի դրա համար:
Նա նաև հայտնեց, որ ՀՀ ճանապարհների նորոգման համար 135 կմ ընդհանուր երկարությամբ 10 հատվածների համար էլ բյուջեից կհատկացվի 5.7 մլրդ դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Նորակառույցների մասին խոսելիս պետք է արձանագրենք մի շարք խնդիրներ. ճարտարապետ Աստղիկ Մալումյան
- Կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն.Փաշինյան
- Գործադիրն այսօր 6 ամսով կարգելի խոշոր և մանր եղջերավոր անասունների չմշակված կաշիների և մորթիների արտահանումը
- Կառավարությունն այսօր 2.4 մլրդ դրամի հերթական մեկ անձից գնումը կկատարի Տաթև-Աղվանի ճանապարահատվածի կառուցման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին