Քաղաքական 13:21 31/08/2022 Հայաստան

Հարութ Սասունյան. Թուրքերի հետ հաշտվելուց առաջ հայերը պետք է հաշտվեն միմյանց հետ

Կարո՞ղ է արդյոք Հայաստանի կառավարությունը որևէ բան ճիշտ անել։ Օր չկա, որ չանցնի առանց հավելյալ վատ լուրերի Հայաստանից և Արցախից։ Մեր թշնամիներին մեղադրելու փոխարեն՝ մենք պետք է տեսնենք մեր սեփական թերությունները և դադարենք մեզ ավելի շատ վերքեր հասցնել։ 

2020 թվականի Արցախյան պատերազմում կրած ջախջախիչ պարտությունից հետո Հայաստանում տիրող ծանր ճգնաժամի պայմաններում թվում էր, թե հայ ղեկավարները իմաստություն կունենան համախմբելու ժողովրդին և ուժեղացնել բանակը՝ երկրի վրա հետագա հարձակումները կանխելու համար։

Զարմանալիորեն, Հայաստանը որդեգրել է մի ուղղություն, որը տանում է ազգի ավելի  պառակտման ու թուլացման։ Հայ ղեկավարները չափազանց ապաշնորհ գտնվեցին այսքան ճգնաժամային խնդիրներ ունեցող երկիր կառավարելու համար: Փոխանակ փորձելու նվազագույնի հասցնել Հայաստանի կորուստները՝ նրանք վճռական են տրամադրված ավելացնելու թշնամիների հասցրած վնասը։
Չորս տարի շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայերին բաժանել է «սևերի» ու «սպիտակների», արցախցիների ու հայաստանցիների, նախկին առաջնորդներն ընդդեմ ներկաների և Հայաստանն ընդդեմ Սփյուռքի, այն ժամանակ, երբ հայերը համախմբվելու խիստ կարիք ունեն։ Նա սպառնացել է իր ներքաղաքական հակառակորդներին «պատերով տալ և փռել ասֆալտին»։ Անցյալ տարի նա նույնիսկ մուրճը ձեռքին գնաց նախընտրական արշավի՝ խոստանալով ջարդուփշուր անել իրեն ընդդիմացողների գլուխները։
Հայաստանը ղեկավարելու համար ոչ միայն Փաշինյանն է չափազանց ապաշնորհ, այլև նրա կաբինետի նախարարներն ու խորհրդականները։ Անհմուտ ղեկավարը չի կարող հմուտ նշանակումներ անել։

Որպես օրինակ վերցնենք Փաշինյանի կողմից Զարեհ Սինանյանի նշանակումը «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի» պաշտոնում։ Սինանյանի միակ որակավորումը վարչապետի կույր կողմնակիցն լինելն է։ Հետևաբար, Սինանյանն իր աշխատանքի երեք տարիների ընթացքում գրեթե որևէ արժանի բան չի արել, բացառությամբ կառավարության սուղ բյուջեն վատնելու իր և անձնակազմի ամբողջ աշխարհում հաճախակի շրջագայությունների վրա:
Սինանյանը վերջերս հայտարարեց, որ իր գրասենյակը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով» կանցկացնի այս տարվա հոկտեմբերին։ Կարելի էր ակնկալել, որ նա ողջախոհություն կունենար «Համաշխարհային  գագաթնաժողովին» հրավիրելու Հայաստանի և Սփյուռքի բոլոր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին և հանրահայտ անձանց՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից։

Սակայն Սինանյանի ու վարչապետի միակ նպատակն է տպավորություն ստեղծել, թե իրենք ինչ-որ բանով են զբաղված, այլ ոչ թե ժողովրդի համար օգտակար բան անելը։ Սինանյանը կարճատեսորեն որոշել է իր շեֆի օրհնությամբ «Համաշխարհային հայկական գագաթնաժողովին» հրավիրել վարչակարգի կողմնակից հայերին՝ դուրս թողնելով նրանց, ովքեր համարձակվել են ընդդիմանալ ներկայիս ղեկավարներին։ Հայաստանի իշխանությունն իրականում զբաղված է ոչ թե Սփյուռքը համախմբելով, այլ բաժանելով։

Ցանկացած այլ նորմալ երկրում Սինանյանի նման աշխատողը վաղուց արդեն հեռացված կլիներ աշխատանքից՝ ապաշնորհ լինելու և կառավարության թանկարժեք ռեսուրսները վատնելու համար։ Սակայն այս վարչապետն աշխատանքից չի հեռացնի իրենից ավելի ապաշնորհ ստորադասին․․․ Ցավոք, Սինանյանն անգամ չգիտի իր աշխատանքի նկարագրությունը։ Նա անմտորեն հրավիրել է արաբներին ներգաղթել Հայաստան՝ չհասկանալով, որ իր պատասխանատվությունը կապված է միայն սփյուռքահայերի հետ, ոչ թե արաբների կամ այլ ազգությունների: Իր հաճախակի հեռուստահարցազրույցներում   Սինանյանը մշտապես զբաղված է հատվածական քաղաքականությամբ՝ քննադատելով հայկական խոշոր կազմակերպություններին և առաջացնելով հավելյալ պառակտումներ ժողովրդի մեջ։ Նա չի հասկանում, որ իր գործը ոչ թե որպես Փաշինյանի վարչակարգի քարոզիչ լինելն է, այլ պետական պաշտոնյա լինելը, որն աշխատավարձ է ստանում՝ Հայաստանի և Սփյուռքի միջև կամուրջ հանդիսանալու համար։

Եթե Փաշինյանի ու Սինանյանի արդարացումն այն է, որ իրենց քաղաքական  ընդդիմախոսները կհրաժարվեին մասնակցել «Հայկական համաշխարհային գագաթնաժողովին», ապա սա լավ առիթ էր նրանց հրավիրելու համար։ Նրանք, ովքեր կմերժեին հրավերը, կներկանային բացասական լույսի ներքո, իսկ կառավարությունը կերևար ավելի շատ մեծահոգի, քան մանրամիտ: Վայել չէ Հայաստանի իշխանությանը վարվել հաշիվ մաքրել ցանկացող խուլիգանի պես։ Ցավոք, նա հասունություն չունի զերծ մնալու մանրախնդրությունից։ Հայաստանը բոլո՛ր հայերի տունն է, ոչ թե միայն նրանց, ովքեր համաձայն են վարչակարգի հետ։ Հզոր թշնամիներով շրջապատված փոքր և թույլ ժողովուրդը չի կարող իրեն թույլատրել բաժանվել ավելի փոքր բեկորների:
Աշխարհի բոլոր հայերին ողջունելու փոխարեն կառավարությունը վերջին շաբաթներին արգելել է մի քանի հայտնի սփյուռքահայերի մուտքը հայրենիք, որոնց միակ մեղքն այն է, որ իբր «ժողովրդավարական» վարչակարգի հակառակորդներ են․․․ Միևնույն ժամանակ, թույլատրվում է թուրք «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման անդամներին մուտք գործել Հայաստան և անարգել հայ նահատակների հիշատակը Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում։

Անցած 20 տարիների ընթացքում Հայաստանը կազմակերպել է մի քանի Սփյուռք-Հայաստան համաժողովներ, և նրանցից ոչ մեկը օգուտ չի տվել։ Սինանյանի ծրագրած «գագաթնաժողովը» արժանանալու է նույն բախտին։ Փաշինյանը բազմիցս խոսել է սփյուռքահայերին Հայաստանի կառավարությունում բարձր պաշտոններ ստանձնելու թույլտվության մասին։ Ցավոք, խոսքերից բացի, նա ոչ մի քայլ չի արել այդ ուղղությամբ։ Նմանապես, Սինանյանը շուրջ մեկ տարի առաջ մեծ աղմուկով հայտարարեց, որ իր գրասենյակը նշանակելու է Սփյուռքի հանձնակատարներ աշխարհի հայկական համայնքներում: Մինչ այժմ նա ոչ մի նման հանձնակատար չի նշանակել։
Երբ Փաշինյանը 2018 թվականին եկավ իշխանության, նա խոստացավ մինչև 2050 թվականը Հայաստանի 3 միլիոնից պակաս բնակչությունը հասցնել 5 միլիոնի: Ցավոք, Հայաստանի բնակչությունը նրա պաշտոնավարման չորս տարիների ընթացքում ոչ թե աճել է, այլ՝ նվազել։

Դեպի Հայաստան հայրենադարձությունը խրախուսելու մասին խոսելուց բացի, ոչինչ չի արվել։
Վաղուց ժամանակն է, որ համայն հայությունը համախմբվի՝ պաշտպանելու իր հայրենիքը սահմանի երկու կողմում գտնվող հզոր թշնամիներից։ Թուրքերի հետ հաշտվելուց առաջ հայերը նախ պետք է լեզու գտնեն միմյանց հետ։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}