ՄԱԿ․ Ուկրաինային հրթիռային հարվածներ հասցնելն անընդունելի էսկալացիա է
«Ռուսաստանի վերջին լայնածավալ հրթիռային հարվածները ուկրաինական քաղաքների վրա «պատերազմի անընդունելի էսկալացիա են»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է ՄՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը խորապես ցնցված է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի այսօրվա լայնածավալ հրթիռային հարձակումներից Ուկրաինայի քաղաքների վրա, որոնք, ըստ տեղեկությունների, զգալի ավերածություններ են առաջացրել բնակելի թաղամասերում և հանգեցրել տասնյակ մարդկանց մահվան և վիրավորվելուն»,- ասել է Դյուժարիկը։
Նրա խոսքով՝ այս ամնենը պատերազմի հերթական անընդունելի էսկալացիա է։
«Ինչպես միշտ, ամենաբարձր գինը վճարում են քաղաքացիական անձինք»,- հավելել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Դրված է Ռուսաստանի և Կիևյան Ռուսի պրոյեկտը. Արգիշտի Կիվիրյան
- Կիև բոլոր դպրոցներում դասերը չեղյալ են հայտարարվել
- Պայթյուններ Կիևի կենտրոնում
- Զախարովան՝ Կիևի արձագանքի մասին
- Պուտինը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին, եթե Կիևը հետաքրքրված լինի
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան