Հասարակություն 16:21 22/10/2022 Տարածաշրջան

Հայաստանն ու եվրասիական տնտեսական ինտեգրացիայի ակտուալ առաջնահերթությունները. քննարկում

«Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների վեկտորները միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով մնալու են հիմնականում նույնը։ Ավելի քան համոզված եմ, որ և՛ այս, և՛ հաջորդ տարի Ռուսաստանի ուղղությամբ մեր թե՛ արտահանումը, թե՛ ներկրումը շոշափելի աճելու են,  մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացիան շարունակվելու է, ինչը նպաստելու է մեր տնտեսության զարգացմանը, եթե, իհարկե,  չլինի որևէ կոլապս»,-այս մասին «Հայաստանն ու եվրասիական տնտեսական ինտեգրացիայի ակտուալ առաջնահերթությունները» թեմայով կլոր-սեղան քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Նա նշեց, որ այս ընթացքում  Հայաստանի իշխանությունները պետք է կարողանան թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ Սփյուռքի ռեսուրսը օգտագործելով՝ Հայաստանը դարձնել հետաքրքիր տնտեսական գործընկեր:

«Եթե Ռուսաստանի հետ առճակատման պայմաններում Արևմուտքը Հայաստանին շատ նեղը դրեց, ապա իր այդ քայլով Հայաստանին մեկընդմիշտ նետելու է Ռուսաստանի գիրկը: Դա նրան պետք չէ, հետևապես Հայաստանը զգուշորեն, լավ մտածված ու լուրջ ծրագրերով պետք է օգտագործի իրավիճակն  իր օգտին»,- ասաց նա։

Սաֆարյանն ասաց. «Բավականին բարդ ժամանակներ են, պատերազմը թողել է ծանր հետևանքներ, բայց նույնիսկ այս պայմաններում Հայաստանի համար բացվում են օգուտներ քաղելու հնարավորություններ ու հեռանկարներ»:

Օրինակ, նշեց նա, ռուս գործընկերներն ասում են, որ ունեն խնդիր ժամանակակից տեխնոլոգիաների առումով, որոնք դեռ ստանում են Չինաստանից, բայց ժամանակն է, որ կամաց-կամաց ինքներս դա արտադրենք։

«Վստահ եմ, որ Հայաստանն այս հարցում լուրջ դերակատարում կարող է ունենալ և ունի իրական հնարավորություն, օրինակ, հեռակա հանդիպում կազմակերպելու ԵԱՏՄ ու ԵՄ միջև: Այո, նույնիսկ բարդ այս պայմաններում հնարավոր է նման բան անել ու ուրվագծել հնարավոր համագործակցությունը»,- կարծիք հայտնեց Սաֆարյանը:

Շարունակելով խոսել տնտեսության մասին, նա փաստեց՝  ընթացիկ տարվա յոթ ամիսներին Հայաստանում արձանագրվել է աննախադեպ տնտեսական աճ՝ 11%, սակայն դրան զուգահեռ անընդհատ աճում է աղքատությունը,  տարվա վերջում ըստ կանխատեսումների, աղքատությունը կհասնի 42 տոկոսի։

«Մենք համարում ենք, որ միանգամայն ռեալ է կառավարության կանխատեսած յոթ տոկոս տնտեսական աճի ապահովումը տարեվերջին, բայց քաղաքական իշխանության պարտականությունն է այդ միջոցները ուղղել դեպի աղքատության խնդիրների վերացում: Միայն օրենքով է հնարավոր երկրում կատարել այնպիսի վերաբաշխում, որը հնարավորություն կտա վերացնել աղքատությունը»,- հավելեց Արամ Սաֆարյանը:

Բանախոսը նաև հնշեց, որ Հայաստանը կարևոր դեր կարող է ստանձնել նաև ներկրումը տեղականով փոխարինելու գործընթացում, որի մասին Ռուսաստանում ինտենսիվ խոսում են հատկապես վերջին երկու տարիներին:

Քննարկման մյուս մասնակից՝ «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ նախագահ Արման Ղուկասյանի խոսքով էլ,  ԵԱՏՄ շուկայի շնորհիվ է, որ Հայաստանն այսօր ունի մեծ առավելություններ առաջին հերթին արտահանման ոլորտում։

«Հայաստանի տնտեսությունը միանշանակ շահում է ԵԱՏՄ անդամակցությունից, սա ապացուցեցին անցած տարիները: Անգամ ՌԴ դեմ պատժամիջոցների պատերազմը ցույց տվեց, թե որքան ամուր ու կայուն է ԵԱՏՄ-ն, Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները դրա վառ ապացույցն են: Իսկ գրագետ կառավարումը կարող է ավելի շատ օգուտներ տալ մեր երկրին»,- ասաց  Ղուկասյանը:
Տնտեսագետ Աշոտ Թավադյանն էլ նշեց, որ Հայաստանը պետք է ձևակերպի կարևոր խնդիրներ ԵԱՏՄ շրջանակում ներուժն իրացնելու համար։

«ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պայմաններում, հատկապես միգրացիոն հոսքերի համակարգման համար Հայաստանի կառավարությունը պետք է առանցքային դեր խաղա համապատասխան ընթացակարգերի ձևավորման գործում, որոնք թույլ կտան օրենսդրորեն լուծել միգրացիայի հիմնախնդիրները, կազմակերպությունների ձևավորումն ու գործազրկության մակարդակի նվազեցումը։ Հայաստանն աշխատուժ արտահանող երկիր է, առանց ակտիվ միգրացիոն քաղաքականության իրավիճակը չի կարող էապես փոխվել։ Առայժմ դրամական փոխանցումները և միգրանտները ընդլայնում են սպառողական շուկան, շինարարությունը և ծառայությունների արտադրությունը։ Մինչդեռ աշխատանքային ռեսուրսների պետական քաղաքականությունը պետք է խթանի հայրենադարձության աճը»,- ընդգծեց նա:

«Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանն անդրադարձավ Երևանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որի ընթացքում կարևոր ուղերձներ հնչեցին: Մասնավորապես, շեշտադրվեց գազի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման կարևորությունը, տնտեսության թվայնացման հարցը և այլն: Փորձագետի խոսքով՝ Հայաստանի փորձագիտական դաշտը պետք է վերլուծի բոլոր շեշտադրումները, որ հնչեցին ԵԱՏՄ անդամ-պետությունների վարչապետերի կողմից, քանի որ այդ ամենը անմիջականորեն փոխկապակցված է մեր երկրի ու ժողովրդի բարեկեցության հետ։

«Աշխարհը կանգնած է գլոբալ փոփոխությունների առջև, և տնտեսական գործոնը այդ կոնտեքստում չափազանց կարևոր է, քանի որ միայն զարգացած տնտեսություն ունենալով կարող ենք  խոսել զարգացնել անվտանգային կոմպոնենտը: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ փորձագիտական հանրությունը ճիշտ բանաձևեր առաջարկի՝ ԵԱՏՄ անդամակցությունից ընձեռվող հնարավորություններից լիարժեք օգտվելու համար»,- հավելեց նա:

Կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել էր «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ կողմից, քննարկմանը մասնակցեցին հայաստանյան բուհերի տասնյակ ուսանողները: Քննարկման ավարտին տեղի ունեցավ մտքերի փոխանակում:







Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}