Պետք է հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, որտեղ են բացթողումները. Իշխան Սաղաթելյան
«Եթե որևէ մեկին թվում է, որ ԱԺ նիստերի արդյունքով հնարավոր է այս իշխանություններին հեռացնել, մենք այդպիսի բան չենք ասել, շարունակում ենք պնդել, որ հնարավոր միակ ճանապարհը ժողովորդական մեծ անհնազանդությունն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա հիշեցրեց, որ իրենք դուրս էին եկել պայքարի, երկու ամիս ինտենսիվ մնացել են փողոցում, արել են հնարավորն ու անհնարը. «Դիմադրության շարժումը հստակ ձեռքբերումներ ունեցել է։
Վստահաբար ասում եմ՝ եթե Դիմադրության շարժման այդ ընդզվումը չլիներ, սրանք վաղուց կապիտուլյացիան ստորագրել էին։
Առնվազն Ալիևի, Էրդողնի հայտարարությունները վկայում են այդ մասին, որ անընդհետ կրկնում են՝ Հայաստանում կան ուժեր, ովքեր խանգարում են Փաշինյանին ստորագրել այսպես ասած խաղաղության պայմանագիրը։ Պայքարը պետք է շարունակվի»։
Ընդդիմադիր գործիչը ևս մեկ անգամ հիշեցրեց իրենց օրակարգը՝ կանխել կապիտուլյացիան, հեռացնել իշխանություններին։
«Առաջին մասով առնվազն ժամանակացույցը խախտվել է և պայքարը շարունակվում է։
Պետք է հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, որտեղ են բացթողումները, ինչ անենք, որ ավելի արդյունավետ լինի մեր պայքարը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա պնդեց, որ այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային ճանապարհով, պետք է իշխանություններին հեռացնել համաժողովրդական մեծ ընդվզման ճանապարհով և դրան այլընտրանք չկա։
«Խորհրդարանն այդ պրոցեսում ընդամենը միջոց է։ Եվ խորհրդարան, և փողոց։ Կարևորը նահանջ չլինի, դադար չլինի, պայքարից խուսափել չլինի ու որևէ մեկը տեղիք չտա այն բոլոր ճշումներին, որոնք գոյություն ունեն»,- ասաց Սաղաթելյանը։
Ինչ վերաբերում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության՝ ԱԺ-ում գործունեությունը դադարեցնելուն, նա ասաց, որ այդ մասին «Վերածնվող Հայաստանը» հայտարարություն արել է, «Հայաստան» խմբակցությունը դրան պատասխանել է ու որևէ մեկնաբանություն չունի, ամեն ինչ եղել է հրապարակային։
«Այն, ինչ այսօր կատարվում է ընդդիմության դաշտում,սա էլ պետք է հասկանանք, գնահատենք։ Այսօր ընդդիմությունը չունի հավելյալ պառակտումների գնալու, իրար ուտելու, իրար վարկաբեկելու ճոխությունը։
ՀՅԴ-ի տեսակետը միշտ եղել է շատ հստակ. մենք վերջին 2-3 տարվա մեջ ընդդիմադիր դաշտի բախումներին որևէ կերպ մասնակից չենք լինում: Չնայած մենք հաճախ թիրախ ենք դառնում և շատ հետևողականորեն որոշների կողմից վարկաբեկվում, բայց մենք այդ ամենին մաս չենք կազմում: Ոչ թե նրա համար, որ չենք կարող մենք էլ մեր վարձու ստատուս գրողներն ունենալ, այլ նրա համար, որ գտնում ենք՝ ընդդիմությունը պետք է լինի որքան հնարավոր է միասնական, որքան հնարավոր է համախմբված: Մենք մեծ ջանքեր գործադրել ենք դրա համար, քանի որ ուժերը պետք է համախմբել, միասնական դարձնել այս չարիքը հաղթահարելու համար»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Վերածնվող Հայաստան»-ի գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում. «Հայաստան» խմբակցություն
- «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը Ազգային ժողովում
- Ղազինյան. Ընդդիմությունը պետք է ենթարկվի արմատական բարեփոխման
- Ապագայում ընդդիմության գործողություններում կլինեն նորարարություններ. Սեյրան Օհանյան
- Ի՞նչ է արել ընդդիմությունը, որպեսզի ուսանողները մասնակցեն այս կամ այն շարժմանը. Նարեկ Սամսոնյան
- Վահե Հովհաննիսյան. Ուժեղացած ընդդիմությունը՝ որպես հակակշիռ անվստահելի իշխանությանը
- Էդգար Ղազարյան. Խորհրդարանական ընդդիմությունը կատարում է ԱԺ պատգամավորական մանդատներ վերցնելու իր խոստումը
- Մեղավոր ենք, լավ չենք աշխատել, հիմա էլ դժվար որոնումների մեջ ենք. Աղվան Վարդանյանն՝ ընդդիմության մասին
- Կարեն Վրթանեսյան. Հենց ընդդիմությունն է անընդհատ սնուցում «դեբիլ ու ապիկար» Նիկոլի կերպարը
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց