«Ռուս խաղաղապահներին հորդորում ենք առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների նմանօրինակ հակամարդկային գործողությունները»
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային ռումբեր օգտագործած ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով վերջին օրերին երկրորդ անգամ արգելափակեցին Ստեփանակերտ-Գորիս կյանքի ճանապարհը` նոյեմբերի 9(10)-ի եռակողմ համաձայնագրով միջանցքի կարգավիճակ ստացած մայրուղին:
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները, որոնք միտված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:
Դիմում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիներին` ցուցաբերել զսպվածություն, լինել զգոն, որպեսզի միասնական ջանքերով կանխենք ադրբեջանցիների ցանկացած սադրիչ գործողություն: Իր գոյապայքարի ընթացքում բազում դժվարություններ հաղթահարած մեր ժողովուրդը այս անգամ էլ կդիմակայի առկա և ապագա մարտահրավերներին:
Միջազգային հանրությանը կոչ ենք անում կոնկրետ քայլերով գործողություններ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները:
Ռուս խաղաղապահներին հորդորում ենք եռակողմ համաձայնագրի շրջանակում առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների նմանօրինակ հակամարդկային գործողությունները:
«ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
խմբակցության ղեկավար՝ Դ. ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
«ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
խմբակցության ղեկավար՝ Ա. ՄՈՍԻՅԱՆ
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ»
խմբակցության ղեկավար՝ Դ. ԳԱԼՍՏՅԱՆ
«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ»
խմբակցության ղեկավար՝ Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
«ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ - ՔՄԴ»
խմբակցության ղեկավար՝ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ. ոստիկանություն
- Արցախի նախագահը հայտարարություն է տարածել
- Մենք չենք կարող արցախցիներին միայնակ թողնել Ադրբեջանի դեմ. Արթուր Խաչատրյան
- Արցախի ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել
- Պետք է լինել սառնասիրտ. Անդրանիկ Քոչարյանը՝ ադրբեջանցիների՝ Արցախի տարածք մտնելու մասին
- Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ
- Ադրբեջանցիներն Արցախում կրկին «բողոքի ակցիա» են իրականացնում
- Քաղաքագետ. Ու՞մ հետ և ի՞նչ է պատրաստվում քննարկել Արցախի իշխանությունը
- Ադրբեջանցիների այցերն Արցախ պետք է բացառել՝ ինչ նպատակ ու հիմք էլ առաջ քաշվի. Աբրահամյան
- Ադրբեջանցիների այցը Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների հետ. Տեղեկատվական շտաբ
- Արցախի իշխանությունը պետք է պարզաբանի, թե ինչպես են ադրբեջանցիները հայտնվել Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածում. Աբրահամյան
- Ադրբեջանը պետք է ընդունի, որ Արցախն անկախ երկիր է լինելու. Ռուբեն Վարդանյան
- Լաչինի միջանցքը թեկուզ մի քանի ժամով փակելը հղի է անդառնալի հումանիտար հետևանքներով. Արցախի ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր