Լրահոս







ՀԱՄԱՑԱՆՑ
ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանն ահազանգում է դասագրքերի դեռևս չլուծված խնդրի մասին.
«Հասկանում եմ, որ հիմա բոլորս մտահոգված և զբաղված ենք Արցախահայության խնդիրներով, բայց չպետք է մոռանանլ Հայաստանում տիրող մնացած բազմաթիվ խնդիրների մասին։
Խոսքս կրկին վերաբերում է ԿԳՄՍ նախարարությանը, որին անդրադարձել եմ օգոստոսի 31-ին, երբ պարզ դարձավ, որ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների աշակերտները չունեն տպագրված դասագրքեր և ստիպված ծնողներն են իրենց միջոցներով տպագրելու։
Դրանից հետո Հ1-ով և այլ հեռուստաընկերություններով ԿԳՄՍ նախարարության կողմից ամպագոռգոռ հայտարարություններ հնչեցին, թե իբր այդ խնդիրը կարգավորված է և այլն և այլն...
Հիմա արդեն քանի օր է սկսվել է հոկտեմբեր ամիսը, բայց դասագրքերի բացակայության պատճառով ծնողները (ես նույնպես) դեռևս ստիպված շարունակում են աշակերտների համար տպագրել իրենց դասագրգերը։
Հիմա դիմում եմ ԿԳՄՍ նախարարությանը վերջ ի վերջո դուք իվիճակի եք ինչ որ հարց լուծելու, թե մտածում եք այս խառը իրավիճակի ֆոնին կանցնի կգնա։
Հ.Գ. Եթե չեք կարում մի բան անել, ավելի լավ է ձեռք մի տվեք եղածին, հուսով եմ կգան ժամանակներ ու կարող մասնագետներ որոնք կկարողանան իրականացնել ճիշտ ռեֆորմներ։
«Ադիները, Բուդիները և Գուդիները»։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ։
Հիշեցնենք, որ Ք. Գրիգորյանը 2022թ. հունվարի 24-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել էր մարդու իրավունքների պաշտպան՝ փոխարինելով Արման Թաթոյանին։ 2023 թվականի հունվարի 23-ին հրաժարական է ներկայացրել։
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասել էր, թե ծառայությունն ինչ գործառույթներ է իրականացնելու. «Ծառայության հիմնական խնդիրը մեր պետությանն ու հասարակությանը սպառնացող արտաքին վտանգների և հնարավորությունների կանխատեսումն է, եւ քաղաքական որոշումներ կայացնողներին այդ մասին վստահելի, արժանահավատ և կիրարկելի հետախուզական տեղեկությունների տրամադրումը, որոնք կունենան կիրառական նշանակություն՝ հնարավոր վտանգները կառավարելու, կանխարգելելու եւ առկա մարտահրավերներին դիմակայելու տեսակետից: Ըստ էության սա մի գործառույթ է, որ իրականացնում է ցանկացած երկրի արտաքին հետախուզական ծառայություն: Պետք է նշեմ նաեւ, որ ծառայությունը քաղաքականապես չեզոք մարմին է, եւ կոչված է ծառայելու բացառապես պետության շահերին»։
Քրիստիննե Գրիգորյանի՝ արտաքին հետախուզության ծառայության պետը նշանակելուց հետո ֆեյսբուքյան օգտատերերը կիսվեցին լուրով՝ գրելով.
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «շատ տրամաբանական նշանակում ա։ Дно-ն պիտի համապարփակ լինի»։
«Հերթակսն «տրամաբանական» խայտառակությունը ..անկում, անկում մինչև վերջ»։
«Փրկվանք»։
«Ու ինչ ապահովության երաշխիքներ ունենք մենք հասարակ քաղաքացիներս այս երկրում. Պատասխան- ոչ մի»։
«ՔՊ-ի տաշած քարը գետնին չի մնա»։
«Մարդ չգիտի լա թե խնդա, բայց իրականում ողբերգությունա»։
Օգտատերերից Սարգիս Պարսամյանն էլ ամիսներ առաջա տարածված մի տեսանյութ է կրկին հրապարակել ու գրել. «Արգիշտի ինադու ա նշանակել»։
Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանն «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է արխիվային տեսանյութ Արցախից և կից գրել.
«Կար ժամանակ, երբ խաղաղ էր Արցախի երկինքը: Իսկ մենք հաղթանակած սերունդ էինք: Ի դեպ առաջին անգամ Արցախ գնացել եմ Արթուր Գրիգորիչի հետ, իմ կյանքում հանդիպած ամենահայրենասեր մարդու հետ»:
Իտալական «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն «X» սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) կիսվել է «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ ի պաշտպանություն Արցախին արած գրառմամբ։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն ավելի վաղ գրել էր.
«10 ամիս տևած շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը սկսեց դաժան հրետակոծել Լեռնային Ղարաբաղը։
Սիրտս կոտրվում է, երբ տեղեկանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և զանգվածային արտագաղթով Հայաստան փախչող հազարավոր հայ ընտանիքների ցավի, կորստի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին:
Իրավիճակը, որով այժմ տառապում են Լեռնային Ղարաբաղում մարդիկ, հիշողություններ է արթնացնում պատմության ամենամութ էջերից։ Մենք հաճախ ափսոսանքով հետ ենք նայում սպանությունների, էթնիկ զտումների և համակենտրոնացման ճամբարների այդ մութ էջերին և ափսոսանք հայտնում, որ ոչ ոք բավականաչափ բան չարեց դա կանգնեցնելու համար: Մենք չենք կարող հետ բերել անցյալի վայրագությունների զոհերին, բայց մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում։
Այս սարսափի մեջ մեզ անհրաժեշտ է շտապ մարդասիրական օգնության անհապաղ մոբիլիզացիա Լաչինի միջանցքով և միջազգային դիտորդական առաքելությունների տեղակայում` մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունները դադարեցնելու համար:
Այժմ հրատապ է՝ միջազգային առաջնորդները ոտքի կանգնեն՝ դադարեցնելու էթնիկ զտումները և օգտագործել բոլոր հնարավոր քաղաքական գործիքները՝ տարածաշրջանում ռազմական գործողություններին վերջ դնելու համար։
Երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրելու իրենց հայրենիքում»։
«Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն»-ի նախագահ Տիգրան Մաթևոսյանը գրում է.
«Միակ մեղքը ռսի վրա գցելով` սրանք մեզ լրիվ տնտեսական կոլապսի են տանելու։
Եկող տարի գյուղմթերքը, որ ռուսաստան էր տարվում, հետևներն ե՞ն մտցնելու։
Մոռացեք, որ թուրքական շուկա կլինի ձեր համար, էդ աբսուրդը տխմարների չեղած ուղեղները լվալու համար է` ասողների էլ, հավատացողների էլ։
Թուրքը, Հայաստանը քարտեզից ջնջելու նպատակ ունի, ի՞նչ առևտուր, ի՞նչ շուկա, քանի՞ կիլո գյուղմթերք է էսքան ժամանակ Հայաստանից թուրքիա մտել, էնտեղից աղբ ներկրելու փոխարեն։
Ոտքի ելե՛ք, եթե ապրել եք ուզում, արցախցիներին տեսեք ձեզ խղճացե՛ք»։
«SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ 45-ամյա Պատվական Հակոբյանը և հայտնել, որ սեպտեմբերի 19-ին, Հակարիի կամրջի մոտ Արցախի Հանրապետության բնակիչ 49-ամյա Սարգիս Խուդյանի հրահանգով իր աջ ականջը կտրել են՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմումի փաստով նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով Պ. Հակոբյանը հայտնել է , որ Ս. Խուդյանը «Խաչակիրների» ջոկատի հրամանատարն է»,- գրում է shamshyan.com կայքը։
Երգչուհի Սիրուշոն գրում է.
«չկա էս ցավը նկարագրող ոչ մի բառ...
հետո մտքերս ու ինձ կհավաքեմ ու կկարողանամ երևի ավելին ասել, բայց էս պահին ցավ...ջղայնություն ու ցավ...»։
Newmag-ը ներկայացրել է Շառլ Ազնավուրի «Այս կռվի մանուկները» երգը, որը կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։
Տեսահոլովակի ու երգի պրեմիերան տեղի էր ունեցել սեպտեմբերի 9-ին, Newmag-ն այն նվիրել էր 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի մանուկներին։
«Վերջին դաժան իրադարձությունների պատճառով հրատարակչությունը փոփոխություններ կատարեց տեսահոլովակում՝ ցավով ավելացնելով բռնի տեղահանված արցախցիների ևս մի քանի լուսանկար։
Այս երգն ուղերձ է աշխարհին ու համայն մարդկությանը՝ 120.000 խաղաղ արցախցու, 30.000 մանկան անորոշ ճակատագրերի մասին, որոնք այսօր նայում են դեպի անհայտություն։
Շառլ Ազնավուրն այս երգը նվիրել է բոլոր պատերազմների երեխաներին, բայց առիթը հանդիսացել է Երկրորդ աշխարհամարտից ունեցած իր հուշերը, երգը շանսոնիեն առաջին անգամ կատարել է 1968-ին»,- նշում են Newmag-ից։
Պրոդյուսերն Արտակ Ալեքսանյանն է, բանաստեղծության բառերը թարգմանել է Լիլիթ Բլեյանը, գործիքավորել է Մարտին Միրզոյանը, տեսահոլովակում տեղ են գտել արցախցի Դավիթ Ղահրամանյանի լուսանկարները
Գործընկերներ՝ Amundi-Acba Asset Management,
Armenia TV
Հաղորդավար, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է.
«Ճանկողը դառնալու փոխարեն նախընտրեցինք հա զոհը լինել։ էլ ասելիք չկա։ Զոհը հա զբաղված է մի կերպ մազապուրծ լինելով( ժամանակավոր իհարկե)։ ճանկողը՝ միշտ ունի ընտրություն, բայց և միշտ գործում է արագ ու նպատակային: .... Լեռները թշնամուն տվեցինք ու մնացինք ջրափոսի մեջ սպասող...»։
Երգչուհի Սիրուշոն գրում է.
«Ուղարկված քոմենթների տեղատարափ է իմ ու կոլեգաներիս, ինչպես նաև լրատվական էջերի վրա։
Նախապես զգուշացնում եմ, որ իմ էջերից հեռացվելու են ապատեղեկատվություն և վիրավորանք պարունակող բոլոր գրառումները։
Այս ամենի նպատակը հասարակությանը պառակտելն ու ներքին տարաձայնություններ առաջացնելն է, հանրային անձանց ճնշելը, որ վախենան կարծիք արտահայտել, և մարդկանց այդպիսով շեղել այս ամենի իրական մեղավորներից։
Սա էլ քոմենթների հրահանգ տվողներին-2018թ-ից իմ անվան շուրջ ձեր տարած ակտիվ աշխատանքը ոչինչի չի բերել։ Մինչ օրս կիսատ դահլիճ չեմ ունեցել, ոչ էլ վաճառքների պակաս ու ունեմ աշխարհում ամենանվիրված, ուժեղ ու գիտակից երկրպագուներն ու հետևորդները։ Նույնը կարող եմ ասել կոլեգաներիս մասին, ովքեր կայացած են ու քոմենթներով հաստատ չեն ճնշվում>։
Տեսանյութեր

Հայաստանը պարտավոր է հայտարարել, որ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ. Օհանյան






