2011-2020 թթ. ավելի քան 40 % աճել է տեքստիլ արդյունաբերության արտադրանքի արտահանումը. Ռաֆայել Գևորգյան
«2011-2020 թթ. ընթացքում միջինում ավելի քան 40 % աճ է նկատվել տեքստիլ արդյունաբերության ոլորտի արտահանման դինամիկայում»,-կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը՝ ներկայացնելով Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման հայեցակարգը և դրանից բխող՝ 2023-2026 թվականների գործողությունների:
Նրա խոսքով՝ 2022 թվականին արձանագրեցին, որ արտահանման ծավալները հատել են 200 միլիոն դոլարի սահմանը, 2021 թվականի նկատմամբ արձանագրվել է 15,7 % աճ, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ կա բարձր ներուժ ոլորտի զարգացման համար, չնայած քովիդի համավարակի ժամանակ բացասական դինամիկա էր դիտարկվել:
Ըստ փոխնախարարի՝ հագուստի արտադրությունը 2020-2022 թթ. ապահովել է մոտ 11 հազար 500 աշխատատեղ, որոնց 50%-ը կանայք են եղել:
«Ծրագրով նախանշվել է 3 առանցք՝ մարդկային կապիտալի զարգացում, արտադրական կարողությունների զարգացում և օպտիմալացում, արտահանմանն ու վաճառքներին միտված ծրագրեր»,-հայտնեց Ռաֆայել Գևորգյանը:
Ռեղեկացնելով որ այդ ուղղություններով առաջիկա տարիներին նախատեսվում է տրամադրել մոտ 14 միլիարդ դրամ՝ փոխնախարարն ասաց. «Ծրագրի իրականացման արդյունքում արտադրողականությունը կկարողանանք բարձրացնել 1,8 անգամ»:
Հարակից հրապարակումներ`
- Հայեցակարգ՝ առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման նպատակով
- Տիգրան Խաչատրյանը Փաշինյանի փոխարեն թվարկեց 1 մլրդ 412 մլն դրամի բոլոր սուբվենցիոն ծրագերը
- ԵՄ դրամաշնորհային միջոցների մնացորդը կառավարությունը կուղղի անձանց էլեկտրոնային հսկողության համակարգի ձեռքբերմանը
- Կառավարության այսօրվա նիստում վարժական եռամսյա հավաքներ անցկացնելու որոշում կընդունվի
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր