Քաղաքական 13:59 14/03/2023 Հայաստան

Իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով՝ դուրս է գալիս ՀՀ-ից, ինչը մտահոգում է մեզ. Նիկոլ Փաշինյան

«Ես կցանկանայի, որ մենք միշտ թերահավատությամբ վերաբերվեինք այն արտահոսքերին, որոնք վերաբերում են  կոնֆիդենցիալության ոլորտին»,-ասուլիսում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ընդդիմությունը փաստաթուղթ է շրջանառել, որը խոսում է, որ Հայաստանի համար ընդունելի է մի տարբերակ, որտեղ կա հետևյալ ձևակերպումը. «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգություն և իրավունքներ, որը կհամապատասխանի Ադրբեջանի սահմանադրությանը»:

Նա հավաստիացրեց, որ այդպիսի դեպքեր նախկինում էլ եղել են և հնարավոր է Ա4 ֆորմատի թղթի վրա տեքստ հրապարակվի և պնդեն, որ այն պաշտոնական քննարկվող է:

«Շատ դեպքերում կառավարությունը կարող է սահմանափակված լինել այդ թղթերի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելուց, որովհետև ստիպված պետք է լինի այլ մանրամասներ բացահայտել այն հիմնավորելու համար, իսկ այդ մանարմասների բացահայտումը արտաքին հարաբերությունների ոլորտում խնդիրներ է առաջացնում»,-բացատրեց Փաշինյանը:

Նա առաջարկեց արձանագրել փաստեր և հիշեցրեց, որ ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:

«Ուզում եմ պարզ լինենք: Ինչու ենք մենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետև, եթե մենք չենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա վերջինս էլ չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը: Այլ խնդիր է, որ երբ մենք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ վերջինս այլ դռնով կամ խողովակով փորձում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելուն ուղղված գործողություններ իրականացնել»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:

Անդրադառնալով ԼՂ-ի կարգավիճակին՝ Փաշինյանն ասաց, որ այն հրապարակային դիրքորոշումները, որ արտահայտել է հայկական կողմը, դրանք շարունակում են մնալ նույնը:

«Այն է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը պետք է հասցեագրվի և հարցի առաջնային շահառուն պետք է լինի ԼՂ-ի ժողովուրդը և այն միջազգային մեխանիզմներով պետք է դիտարկվի Բաքու-Ստեփանակերտ հարթության մեջ: Ես կարծում եմ, որ այս ձևակերպումները տալիս են բոլոր հնարավորությունները, որպեսզի մենք հասցեագրենք ՀՀ-ի ազգային շահերը, և լիարժեք կերպով հասցեագրենք նաև ԼՂ-ի ժողովրդի ամվտանգության և իրավունքի հարցերը»,-ասաց Փաշինյանը:

Նա առաջարկեց չքննարկել առանձին պարբերություններ, քանի որ որևէ փաստաթուղթ մի պարբերությունից բաղկացած չէ՝ բացատրելով.  «Որովհետև կարող է լինի պարբերություն, որ մեզ թվա, որ գրված է սա, բայց մեկ ուրիշ տեղ գրված լինի պարբերությունը, որը 180 աստիճանով պտտի այդ պարբերության իմաստը, որը մենք տեսել ենք ԼՂ-ի բանակցային ողջ գործընթացում»:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից հրաժարվելու որոշմանը՝ Փաշինյանը հայտեց, որ երբ 2022 թվականին ՀԱՊԿ նախագահն այցելել էր Հայաստան, նա իր հետ զրույցում ասել է, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀՀ-ն դուրս կգա կազմակերպությունից:

«Ես ասացի՝ գիտեք, կարծում եմ, որ այդ մտավախությունը տեղին չէ, տեղին է այլ մտավախություն, որն առկա է ՀՀ-ում: Մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա ՀՀ-ից և իմ գնահատականն այն է որ ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս ՀՀ-ից և այն մեզ անհանգստացնում է»,-հայտարարեց նա և, վստահեցնելով, որ այդ ամենը հրապարակային են եղել և հայկական կողմի մտավախություններն արտահայտվում են տարբեր կերպ, հավելեց. «Մենք հաճույքով կստանձնենք ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձմամբ չստացվի, որ մեր ժողովրդին  սխալ ուղերձ ենք հղում: Եթե այն նշանակի ՀՀ-ի անվտանգության ապահովմանը ևս մեկ գործոնի ավելացում, եթե այն դա չի նշանակելու, մենք նման քայլի իմաստը չենք տեսնում՝ առնվազն մեր ժողովրդի հետ ազնիվ լինելու տրամաբանությունից ելնելով: Բոլորդ վկա եք, թե մենք ինչքան երկար և հետևողական ենք աշխատել ու շարունակում ենք աշխատել ՀԱՊԿ-ի հետ»:

Փաշինյանը հայտարարեց, որ կազմակերպության շրջանակներում Հայաստանը սկզբունքներ է առաջ քաշել, որը ՀՀ-ի մասին չէ:

«Այն նրա մասին է, թե առնվազն ՀՀ-ի տարածքում ՀԱՊԿ-ն գործում է, թե չի գործում, կա, թե չկա: Մենք պատրաստ ենք և ուզում ենք առերեսվել այս հարցին:

Հիշո՞ւմ եք՝ մեզ ասում եին ՀՀ-ի բանակը չի կռվում՝ ՀԱՊ-ից են ուզում, որ գա մեզ պաշտպանի: 2022 թվականի սեպտեմբերի ռազմական բախումներ տեղի ունեցան և հայտարարեցին, որ ՀՀ -ն դիմել է ՀԱՊԿ-ին, բայց՝ սխալ հոդվածով, 4-րդով պետք է դիմեր, բայց 2-րդ հոդվածի 3-րդ պարբերության 6-րդ նախադասությամբ է դիմել և հատուկ են արել, որ ՀԱՊԿ-ը եթե ոզենա էլ չկարողանա որոշում կայացնել»,-ասաց Փաշինյանը և վստահեցրեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է բոլոր հնարավոր հոդվածներով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:08
Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ ընդդիմությունը լքեց դահլիճը
«Եկել են դոշ են ծեծում, ո՞վ է ՀՀ տարածքից հող հանձնում, ո՞վ է հանձնում, ո՞վ։ Դուք եք հանձնում։ Որ հանձնեինք, այսքան կռիվ չէր լինի, այսքանի...
Աղբյուր` Panorama.am
13:48
Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին իր կնոջ հետ այցելել է ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայոց բերդաքաղաք Շուշի, ինչպես նաև Ֆիզուլի։...
Աղբյուր` Panorama.am
13:22
Տավուշցի. Ավանակը բարկացած է, ուզում է իր բեռը վերցնի ու գնա
«Ես դեռևս շարունակում եմ մնալ իմ այն համոզմանը, որ պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս...
Աղբյուր` Panorama.am
13:08
Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
«Զեկույցում նշված չէր քաղբանտարկյալների, կալանքի ապօրինի միջնորդությունների, կարված քաղաքական գործերի մասին, այդ թվում՝ ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի...
Աղբյուր` Panorama.am
12:57
Վահե Հովհաննիսյան. Ֆանտաստիկ բան է կատարվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ֆանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին
«Ես գրություն չեմ ստացել։ Ում որ ուղարկել են, իրեն հարցրեք, իմ գործընկերոջը հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մելքոնյան. Փաշինյանը մասնակցում է Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցում Պուտինի երդմնակալությանը
«Հայաստանի ներկա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին»,-Թելեգրամի իր ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու,...
Աղբյուր` Panorama.am
12:24
Բագրատ Սրբազան. Սա կուռքերի շարժում չէ
«Այս շարժումը, երթը բացարձակ անձի, անձերի  մասին չէ»,-այսօրվա քայլերթի մեկնարկին հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:16
Նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած քայլերթի մասին
«Ես չգիտեմ՝ ինչ պահանջի մասին է խոսքը, առաջարկը ո՞րն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ «Ոչ»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով խաղում է, մյուսը թղթով ինքնաթիռ է պատրաստում
Ազգային ժողովի նիստում շատերը ժամանակ են սպանում։ Օրինակ այսօր Armlur-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպե է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով...
Աղբյուր` Panorama.am
11:30
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
 «Քաղաքական իշխանության հենարանը ուժայիններն են, որոնք վերածվել են խաղաղ հավաքները բռնությամբ ճնշելու, երկրում վախի մթնոլորտ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
«Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, մասնավորապես Պետրոս Պետոյանին, ով նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ականի պայթյունից վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ
Կիրանցի հատվածում ականի պայթյունից  վիրավորված զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ։ Բժշկական կենտրոնից Panorama.am-ի հարցերին ի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 10-ին
Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
11:01
Թաթոյան. ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի
«Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ամեն մի բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել. Տիգրան Ավինյան
«Արդեն մեղավորեր փնտրելն էլ կարևոր չէ, քանի որ մենք ունենք մի իրավիկճակ, որ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին
«Ես կարծում եմ՝ եզդիների նկատմամբ Հայաստանում  խտրական իրավիճակներ կան մի շարք հարցերում»,- Ազգային ժողովում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Սպուտնիկ Արմենիա–ին հայտնել է Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
«Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:
Աղբյուր` Panorama.am
09:52
Տիգրան Աբրահամյան. Սրանց պայքարը անձնական բարեկեցության համար է, ու դրա համար են խառնվել իրար
«Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով»,-գրում է ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 12:00-ից
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի Սևանի թերակզու հատվածից, ժամը 12:00-ից։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սուրենյանց. Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ իշխանամերձ քարոզիչները անփաստարկ...
Աղբյուր` Panorama.am
09:21
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 6-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
Կիրանց չափագրողեր են եկել
Գյուղից հաղորդում է Newday-ի լրագրող Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մայիսի 6-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
13:10 06/05/2024

Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}