Որպես երկրի գերագույն հրամանատար պատրա՞ստ եք նոր պատերազմի․Հարց՝ Փաշինյանին
Չեխիա կատարած պաշտոնական այցը Փաշինյանն ավարտում է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Հարց ու պատասխանի ընթացքում, որը հրապարակվում է Փաշինյանի ֆեյսբուքյան էջում, հայ համայնքի ներկայացուցիչները հետաքրքրվեցին․
«Մեր մտահոգությունը՝ պատերազմի վտանգն է։ 2020թ․-ից անցել է 2,5 տարի արդյո՞ք Հայաստանն այսօր պատրաստ է պատերազմի։ Երևանն ապահովվա՞ծ է հնարավոր ռմբակոծման դեպքում ապաստարաններով։ Եվ դուք, որպես երկրի գերագույն հրամանատար, պատրա՞ստ եք պատերազմի»։
Փաշինյանն ասաց, թե չպետք է հրապարակային քննարկել անվտանգության ոլորտի նրբություններ պարունակող հարցեր։
«Կարծում եմ՝ մենք պետք է խոսենք այն մասին,թե ինչպես պետք է կառավարենք իրադրությունը։ Եթե որևէ երկրում կա բանակ, ապա այդ բանակը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի։ Ցավոք, փորձը ցույց է տվել, որ միշտ չէ, որ այդպես է լինում։ Աշխարհում երկրների 70 տոկոսն ինքնուրույն իրենց անվտնաությունը չեն կարող ապահովել։ Կարելի է մատերի վրա հաշվել այն երկրներին, որոնք իրենց անվտանգությունը կարող են ինքնուրույն ապահովել»,- պատասխանեց Փաշինյանն ու շարունակեց․«Ակնայտ է, որ մեր միջավայրում կան ուժեր, որոնք ուզում են մեզ ոչնչացնել՝ որպես պետություն։ Մեր առաջին ռեակցիան պետք է լինի այդ ցանկությունը կառավարելը։ Կարող է տրամաբանական հարց հնչել՝ բա ինչու 2020թ․-ին չկարողացանք կառավարել այդ իրադրությունը, որովետև պատերազմի հետ կապված իրադրությունը կառավարելու համար պետք է անեինք մի շարք արձանագրումներ, որոնք որևէ կերպ չէինք կարող անել, գործնականում դա հնարավոր չէր։ Օրինակ՝ մենք տեսանք հԱՊԿ-ի անգործությունը և մենք պետք է առերեսվենք այս իրողության հետ»։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարությունների հավաստիությունն ստուգելու լիազորություն չունի
- Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կմեկնեն Չեխիա
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան