Տնտեսություն 15:24 17/02/2024 Հայաստան

«Երբ գողը տանից է լինում», Տավուշի «շնչահեղձ» լինող անտառները

 2024թ․-ից Հայաստանում գործում է էկոպարեկային ծառայություն։ Օրենքը հունվարի 1-ից արդեն ուժի մեջ է։ ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը հունվարին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց, որ գարնանը կսկսվեն դասընթացներ, որից հետո ծառայողները կկարողանան անցնել աշխատանքի։ Դեռ գարուն չէ, բայց ծառայողներն արդեն անցել են աշխատանքի։ Ինչի մասին պարբերապար լինում են հրապարակումներ Շրջակա միջավայրի նախարարության  ֆեյսբուքյան էջում։ Օրինակ՝  «էկոպարեկային ծառայությունը  ․․․հայտնաբերել է մեծ թվով հատված հացենի և այլ տեսակի ծառեր, հատված ծառերի կոճղեր, այնուհետև Աչաջուր գյուղի հարակից տարածքում շահագործվող 15 ածխահոր և այդ ածխահորերի հարևանությամբ կուտակված 68,6 խմ հատված հացենի և այլ տեսակի փայտանյութ, 82 պարկ փայտածուխ․․․»։

Էկոպարեկային ծառայության համակարգի ներդրման  և անտառահտման ոլորտի խնդիրների մասին  Panorama.am-ը զրուցել է  բնապահպանության ոլորտի փորձագետ, ՇՄ նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի հետ։

«Ամենայն հավանականությամբ՝ սա կլինի հերթական սխալը։ Վաղն այս իշխանությունները չեն լինի, կգան այլոք և սա կվերացնեն, կստեղծեն մեկ այլ բան։ Այսինքն՝ մենք անընդհատ սխալվում ենք։ Ժամանակն ու միջոցները վատնում ենք։ Դրանք կանխակալ որոշումներ են՝ սուբյեկտիվ շահ սպասարկելու համար։  Մեծ գումարներ են ներդրվել ՝ 6-7 մլդ  բյուջեով կառույց են ստեղծում, զենքով , ձեռնաշղթաներով և բավականին լայն լիրազորություններով և այլն։ Հիմա էլ նախարարության էջում նորություն են գցում,թե Աչաջուրում դեպք են բացահայտել , ածխահոր են գդել և այլն, դրա մասին ո՞վ չգիտեր։ Ես ավելին ասեմ՝ Աչաջուրի անտառապեն, ըստ օդում կախված լուրերի, շատ սերտ բարեկամական հարաբերություններ ունի ԱԺ որոշ առանցքային մարդկանց հետ, մարզպետի հետ և այնտեղ վերջին տարիներին շատ լուրջ հատումներ էին իրականացվում։ Աչաջուրի հատվածում,  այդ տեղամասը «օկոն» են կոչում, պահաբաժինների հատվածը, այնտեղ ևս շատ լուրջ հատումներ են տեղի ունենում»,- ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը լեռնային երկիր է, հետևապես քիչ ճանապարհներ կան հասանելի՝  ձորակներով և բարձր լեռներով անտառային տարածքների հետևանքով, այսինսնք՝  մի քանի մուտք ու ելքի հնարավորություններ կան և, ըստ մասնագետի,  շատ հեշտությամբ հնարավոր է հսկողություն սահմանել։

«Ասացվածք կա՝ եթե գողը տանից է լինում, եզը երդիկից են հանում։ Խնդիրը հետևյալն է՝ եթե գիտենք ճանապարհը, բոլոր անտառտնտեսության ոլորտին առնչվող մարդիկ գիտեն, որ Տավուշի բարբառով ասեմ՝  մի խիլ, մի խոտի կտոր էլ եթե շարժվում է, ապա համապատասխան մարդիկ տեղյակ են։ Այսինքն՝ եթե կառույցի անուն ենք փոխում, կամ արտահագուստ, ինչ-որ բան ենք փոխում, ապա չարաչար սխալվում։ Առաջնային պետք է լինի քաղաքական կամք՝ ապօրինությունների դեմն առնելու։ Նույնը վերաբերում է Սևանի ձկնագողությանը։ Պետք է այլնըտրանք առաջարկել տեղի բնակչությանը և  ինչ մոտեցումներ ենք ակնկալում։ Կարծում եմ՝ խրախուսման և պատիժների համապատասխան մեխանիզմներ գործի դնելով հնարավոր է հաջողության հասնել»,- ասաց մեր զրուցակիցը։

Այսեր Ղազարյանի խոսքով՝  կան ավելի խորքային խնդիրներ, որոնց ևս  հարկ է ուշադրություն դարձնել, խոսքը՝ անտառային կատավարման պլանների մասին է։

«Ոչ մասնագիտական կառույցների կողմից գրվում են անտառային պլաններ և դրանք հաստատվում են։ Այնտեղ չկան իրական հավաստի տեղեկություն անտառների վերաբերյալ։ Մի կողմ դնենք այն հարցը,թե որքանով է «Հայանտառ»-ի ներուժը բավարարում ծրագրերն իրականացնելու համար։ Ընդամենը պետք է բացել «Հայանտառ»-ի կայքը, նայել կանոնադրությունն ու կարելի է հասկանալ, թե ինչով են զբաղված։ Զբաղված են՝ ոչնչով․․․»,- ասաց Ղազարյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}